Քաղաքական 12:21 13/10/2021 Հայաստան

Միրզոյան․ ՀՀ-ն աջակցում է Հնդկաստանին՝ ՄԱԿ ԱԽ-ում մշտական անդամություն ստանալու ու Ջամու և Քաշմիրի հարցում

«Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է ՀՀ, և այցը բավական սպասված էր։ Այն վկայում է մեր երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող ու խորացող հարաբերությունների մասին, որը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երևանում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։

Միրզոյանի խոսքերով, Հնդկաստանը ՀՀ կարևորագույն գործընկերներից է և համագործակցության հետագա ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է։ 

Նա գոհունակություն հայտնեց ձեռք բերված պայմանավորվածությունների համար և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ դրանք արագորեն կյանքի կոչելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու առումով։

«Մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում ևս կշարունակի խորանալ, փոխադարձ աջակցությունը՝ ամրապնդվել։ Մենք շնորհավորում ենք Հնդկաստանին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում  անցած արդյունավետ նախագահության կապակցությամբ։ ՄԱԿ-ի ԱԽ բարեփոխումների կապակցությամբ՝ վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և աջակցությունը Հնդկաստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամություն ստանալու հարցում»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքերով, Հնդկաստանը, որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է նպաստել, իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունության, զարգացման և խաղաղության համար։

«Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումն ու շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Հայաստանը բազմիցս նշել է, որ ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է ստանա իր համապարփակ կարգավորումը՝ խաղաղ բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, հայտնի սկզբունքների հիման վրա»,- ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց Հնդկաստանի ԱԳ նախարարության այս տարվա մայիսին արված հայտարարությունը, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

«Մեր կողմից վերահաստատում ենք Հայաստանի դիրքորոշումը՝ Ջամու և Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու առումով։ Մեր դիրքորոշումները համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության ու վարձկան-ահաբեկիչների՝ հակամարտության գոտիներ տեղափոխման անթույլատրելիության և դատապարտելիության հարցում»,- ասաց Միրզոյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:54
Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեսանյանը և մի խումբ այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին
«ՊՊԾ աշխատակիցները կանգնած ոչ մի բան չէին անում և ՔՊ-ն իրենց պատգամավորներով, թափթփուկնեով հարձակվել ծեծում էին մեր օգնականներին, որովհետև...
Աղբյուր` Panorama.am
16:50
«Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին
Նշված որոշման մասին կիրազեկվեն նաև միջազգային համապատասխան կազմակերպությունները։
Աղբյուր` Panorama.am
16:45
Ո՞ւմ իրավունքների մասին է բարձրաձայնելու Լանզարոտեի ու Ստամբուլյան կոնվենցիաների ջատագով Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ ընտրվելուց հետո
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ զգույշ արտահայտվի, որ հետո մեր դաշնակիցներից ապտակներ չստանա. Վահե Հակոբյան
«ՏԻՄ ընտրություններում իշխանությունների պարտությունները պայմանավորված են նրանով, որ իշխանության  վարկանիշը շարունակում է կատաստրոֆիկ...
Աղբյուր` Panorama.am
16:21
«Օմիկրոն» շտամը կարող է տարածվել երկու անգամ ավելի արագ, քան «Դելտա»-ն
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը կարող է տարածվել երկու անգամ ավելի արագ, քան «Դելտա» շտամը։ Այս մասին երեքշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am
15:56
ԱԺ նախագահի հրաժարականի հարցը մեր օրակարգում է. Աննա Գրիգորյան
«Ասում են զբաղվածության պատճառով Նիկոլ Փաշինյանը միգուցե չներկայանա գերիների հարցի քննարկմանը, այն դեպքում, երբ օրեր առաջ...
Աղբյուր` Panorama.am
15:40
Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում
Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում էրոզիայի պատճառով։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը, վկայակոչելով Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Իրենց շեֆը մեր շեֆը չէ. Մամիջանյան
«Խորհրդարանն իրավունք ունի գծել սահմաններ, որոնցից կառավարությունը բանակցելիս իրավունք չունի դուրս գալ։ Եթե իրենցից ինչ-որ մեկը դեմ է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:16
Լուսահովիտում և Վարագավանում շչակներ են գործարկվելու
Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին Լուսահովիտ համայնքում, իսկ 12:00-ին՝ Բերդ համայնքի Վարագավան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ. 10 գերիները հարցաքննվել են, հարուցված քրեական գործեր չկան
Օրեր առաջ վերադարձած բոլոր տասը գերիները հարցաքննվել են։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մենք փողոց դուրս կգանք. Իշխան Սաղաթելյան
«Ակնհայտ է, որ տեղի են ունենում «երկհարկանի» բանակցություններ․ բանակցություններ, որոնց մասին մենք տեղեկանում ենք հաճախ այլ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ալեն Սիմոնյանը փորձում է արդարանալ
«Հայաստանի բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք, կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց...
Աղբյուր` Panorama.am
14:25
Սննդաբանը պատմել է, թե ում համար կարող է վտանգավոր լինել բանան ուտելը
Գաստրիտով հիվանդ մարդկանց համար բանանի օգտագործումը անհրաժեշտ է ստամոքսի թթվայնությունը նվազեցնելու և այրոցի առաջացման վտանգը նվազեցնելու համար,...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ասել, թե առաջնագիծը կահավորված է, նշանակում է՝ ծաղրել զինծառայողներին. Թագուհի Թովմասյան
«Եթե մենք որևէ համայնքում տեսնում ենք, որ ոչ մեկ չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ապա դա նշանակում է, որ պետական համակարգի որևէ...
Աղբյուր` Panorama.am
14:20
Ռուբեն Մելիքյան. Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, արձագանքելով տարածված տեսանյութում Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին հնչեցրած...
Աղբյուր` Panorama.am
14:17
Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
«Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ուղեղի համար օգտակար մթերք
Ծովային կաղամբը վահանաձև  գեղձի հիվանդությունների կանխարգելման և ուղեղի աշխատանքի բարելավման համար նախատեսված մթերքներից մեկն է, «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Երեք տարի իշխանության եք, բացահայտեիք այդ միլիարդները, «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը. Խամոյանը՝ ՔՊ-ականներին
«Նիկոլ Փաշինյանը կառավարության 100 օրվա նվիրված հանրահավաքում հայտարարել է՝ երբ որ լինի որևէ փաստաթուղթ բանակցությունների սեղանին, կգա ու...
Աղբյուր` Panorama.am
14:03
Դիետոլոգը բացահայտել է ատամների և ոսկորների համար անփոխարինելի մթերքները
Սննդաբան-դիետոլոգ Լերա Լավսկին «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը պատմել է, թե որ մթերքներն են պարունակում ֆոսֆոր և ինչպես է օրգանիզմին...
Աղբյուր` Panorama.am
14:00
2019-ին իշխանությունը բացառում էր սեղանին որևէ փուլային փաստաթղթի առկայությունը. Հայկ Մամիջանյան
«2019-ին իշխանությունը բացառում էր սեղանին որևէ քննարկվող փուլային փաստաթղթի առկայությունը»,-իր ելույթում  նկատեց «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
13:48
Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում դեկտեմբերի 8-ին և 9-ին ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ռոբերտ Քոչարյանն Ալիևի համար վատ երազ է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ երազելի. Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, նիստի ընթացքում անդրադառնալով Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացին,...
Աղբյուր` Panorama.am
13:38
ԱԳՆ. Հայաստանը Ադրբեջանական Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից
Հայաստանի ԱԳ  նախարարությունը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։ «Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
13:37
Զբոսաշրջիկներն Անիի ավերակներում կկարողանան շրջել էլեկտրական կառքով
Զբոսաշրջիկների այցն Անիի ավերակներ հեշտ ու հարմարավետ դարձնելու համար շահագործման է հանձնվել  էլեկտրական կառք (ֆայտոն)։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:33
Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալինի կառավարման պատասխանատվությունը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությանը,  «Հայք» լիբերալ կուսակցության, «Մեր համայնքը»...
Աղբյուր` Panorama.am
13:27
Մահացել է «Մի» ուղղաթիռների փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Կարապետյանը
Մոսկվայում 85 տարեկան հասակում մահացել է «Մի» կոնստրուկտորական բյուրոյի փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն...
Աղբյուր` Panorama.am
13:19
Սուտ են ասում ՔՊ-ականները, որ 25 համայնքում հաղթել են. Իշխան Սաղաթելյան
«Հունիսի 20-ի ընտրությունների և ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը 240...
Աղբյուր` Panorama.am
13:13
ԿԸՀ. Վերահաշվարկ կիրականացվի վեց տարածքային ընտրական հանձնաժողովներում
Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ալեն Սիմոնյանը ՌԴ-ի կողմից սկանդալային գնահատված իր հայտարարությունը այդպիսիսն չհամարեց և պնդեց ասածները
«Դուք  ռուս լրագրողների հետ հանդիպմանը մի այսպիսի դիտարկում արեցիք՝ ասելով, որ Հայաստանում կա տարածված կարծիք, որ Ռուսաստանն է Արցախը...
Աղբյուր` Panorama.am
12:57
ԱՄՆ դեսպանատուն. Մեզ նաև հասել են ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ
ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն Հայաստանում  ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։ Դեսպանատան էջում հրապարակված հայտարարության մեջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}