Մշակույթ 16:00 14/10/2021 Հայաստան

Հանցագործություն է կատարվել, որ Արցախում այդքան թանգարաններ մնացել են Ադրբեջանի մոտ. Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր

«Հանցագործություն է կատարվել, որ Արցախում այդքան թանգարաններ մնացել են Ադրբեջանի մոտ, ցուցանմուշները չեն տարհանվել։ Ես սա համարում եմ, որ անգիտակցաբար է եղել»,- ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով կազմակերպված աշխատանքային քննարկմանն ասաց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

Նա նշեց, որ պատերազմի ժամանակ շատ մոլորված վիճակ է եղել, շատերը չեն իմացել իրականությունը, այդ մոլորության պատճառով Շուշիի թանգարանների մի մասը չի տարհանվել։

«Եթե կա հանցագործություն, կան մեղավորներ։ Այդ ժամանակ համակարգային մոտեցում չի եղել», - ասաց նա։

Վարդան Ասծատրյանը պատմեց, որ Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն իրեն զանգել է, ասել է՝ տարհանում պետք է արվի։

«Հայաստանի պատկերասրահից եկել էին Շուշիի Հակոբ Գյուրջյանի երեք քանդակները վերցրել, որն իրենցն էր։ Տիգրանակերտից էլ տարհանում արել են։ Իրենք արարողակարգով են աշխատել, որ պատերազմ է, պետք է տարհանում արվի։ 

Նախարարին ասացի՝ մի քիչ էլ սպասեք։ Ես հայտնի մարդ եմ, ինձ ճանաչում են, և եթե ամսի 20-ին Շուշիից սկսեի տարհանում կատարել, կասեին մի բան գիտի, որ անում է, դրա համար չարեցի։ Ավելի ուշ հրթիռ էր պայթել, ամեն ինչ կոտրել, արդեն ստիպված էի զանգել նախարարին ու մի մենքենա խնդրել ցուցանմուշների տարհանման համար։

Նախարարին խնդրել եմ, որ ես էլ ապրանքի հետ գնամ Երևան, նախարարն ասաց, որ հարց չկա։ Տիկին նախարարն ասում է՝ հիմա ասեմ էդ թուղթը գրեն, ու էդ թուղթը չի գրվում։

Ես երկու տարհանում եմ արել, տիկին նախարարն էլ չգիտի։ Քանի որ ինձ չեն թողել այդ ամենը հանել... կոնկրետ իրեն ասել են, որ չենք թողում ինքն այդ ամենը կատարի։

Թանգարանում մնացել են գեղանկարներ, որոնք շատ լուրջ արժեք ունեն, որոնք էլի պետք է տարհանեի, սակայն այդ պահին չի ստացվել։

Այդ երեկոյան զանգահարել եմ կնոջս, որն այդ ժամանակ Երևանում էր, ասել եմ՝ համակարգային քաոս է։ Ինքը շտապօգնության մեքենայով գիշերվա 4-ին հասել է Ստեփանակերտ։ Իմ սեդան մեքենայի մեջ եմ դրել արժեքավոր նմուշներն ու Շուշիից դուրս գալիս զանգել եմ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, ասել՝ թողեք այս աղջկան մեքենայով ուղարկեմ Գորիս, Գորիսից ուղարկեմ Երևան։ Հոկտեմբերի 31, նոյեմբերի 1-ն էր։ Որևէ մեկը չգիտի այդ մասին, դա երկրորդ տարհանումն էր։

Պատկերացրեք վիճակս, թուրքերն արդեն Շուշիի մոտակայքում էին, այդ ձորում։ Ես այդ աղջկան մենակ, մեքենայով, ասում եմ՝ գնա, ոչ մի տեղ չկանգնես։ Զանգել եմ Գորիսում գտնվող տղերքին, ասել, որ դիմավորեն։

Այս ամենը պատմում եմ, որ բոլորի համար պարզ լինի, թե ինչ վիճակ է եղել։

Տիկին նախարարն ասում է՝ հիմա ասեմ էդ թուղթը գրեն, ու էդ թուղթը չի գրվում։ Երկրորդը՝ զանգում եմ, ասում եմ՝ գոնե մինչև Գորիս այդ ամենը տարվի, էլի չի թույլատրվում։

Եթե չլիներ իմ անձնական նախաձեռնությունը, այդ ամենն էլի կմնար ադրբեջանցիների վերահսկողության տակ։

Հիմա այս ամենը պետք է սահուն անցնի քրեական դաշտ ու հասկացվի, քանի որ կոնկրետ հանցագործություն է եղել՝ Արցախի պատմամշակութային արժեքները մնացել են թշնամու վերահսկողության տակ»։

Նա նշեց, որ պետք չի մեղավորներ փնտրել կոնկրետ ցածր օղակներում,  այլ պետք է հասկանալ, թե ինչու այդ համակարգը, որը Հայաստանում աշխատել է, այսինքն՝ եկել էին իրենց պատկանելիք իրերը Շուշիից հանել, իսկ մեր մոտ դա չի կատարվել։

«Սա շատ կարևոր հարց է։ Եթե այս հարցի պետասխանը չստանանք ու այսքանից հետո, ինչ մեզ հետ կատարվել է, այս ամենը անցնի, գնա, լավ բաների չենք հասնելու։ Պատերազմից հետո լռելու իրավունք չունենք», - ասաց Վարդան Ասծատրյանը։

Նրա ցանկություն է՝ մեղավորներն ասեն, որ իրենք մեղավոր են, այլապես որևէ բան չի ստացվի։
«Մենք հայրենիք ենք կորցրել, իսկ այդ դեպքում ուրիշ վիճակում ես լինում»,- ասաց Վ. Ասծատրյանը։

Նա նաև բարձրացրեց մեկ այլ հարց՝ Շուշիի գորգերի թանգարանին կարգավիճակ տրվի, ինչ-որ բյուջե տրվի, գործի որպես առանձին միավոր, քանի որ թեև ինքն է հավաքել, բայց ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է։ 

«Կարևորն այն է, որ սա լինի Արցախի ժողովրդինը, Արցախի սեփականությունը։ Սա միակ փրկված թանգարանն է։ Սա պետք է լինի առանձին թանգարան, մնա որպես Շուշիի գորգերի թանգարան, անունն էլ պահի»,- ասաց նա։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}