Իրավունք 18:41 17/10/2021 Հայաստան

Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցող որևէ քաղաքական ուժի համար խոչընդոտներ չառաջանան. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել մի շարք ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության մեծաքանակ ծառայողներ են ժամանել «Առուշ Առուշանյան» դաշինքի Գորիս քաղաքի շտաբի մոտ, և ոստիկանների մի մասը մուտք է գործել շտաբ, ինչպես նաև տևական ժամանակ է, ինչ փակել է շտաբի մուտքը: Ահազանգերի համաձայն՝ ոստիկանները պարզաբանել են, որ պետք է հարուցված քրեական գործի շրջանակում դատարանի որոշման հիման վրա շտաբում իրականացնեն խուզարկություն, բայց ըստ ահազանգի՝ դատարանի որոշումն անօրինական է:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ ահազանգով նշվել է, որ ոստիկանության աշխատակիցների արարքներով խոչընդոտվում են շտաբի աշխատանքները. մեծաքանակ ոստիկաններ ժամանել են ցուցադրաբար, նրանց մի մասը սահմանափակել է շտաբի մուտքը և շտաբի աշխատանքները, որ դա հատուկ է արվում հենց քվեարկության օրը՝ Գորիս համայնքի մարմինների ընտրական գործընթացին «Առուշ Առուշանյան» դաշինքի համար խոչընդոտ առաջացնելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկվել է Առուշ Առուշանյանի փաստաբանի, շտաբի հետ: Լրատվամիջոցների մոնիթոինգով արձանագրվել է, որ շտաբի մոտ ներկա ոստիկանների մի մասը փակել է շտաբի մուտքը:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ Ոստիկանության հանրային պարտավորությունն է ցույց տալ, թե ինչ ծանրակշիռ հիմնավորումներով են նշված արարքները հենց քվեարկության օրն իրականացվում ոստիկանների այդ քանակի մասնակցությամբ՝ ուղեկցվելով ողջ շտաբի մուտքը փակելով ու նախընտրական շտաբի աշխատանքները սահմանափակելով:

Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի համար, հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան, որևէ անհամաչափ միջամտություն չլինի, ինչպես նաև իր միջամտության արդյունքում տեղի չունենա ընտրական գոծընթացի որևէ մասնակցի քաղաքական կամ այլ իրավունքների ոտնահարում կամ առնվազն չստեղծվի նման ընկալում»,- նշում են ՄԻՊ գրասենյակից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:03
Երկու եղբայրները կռվեցին մինչև վերջին շունչը ու ընկան քաջի մահով. «Հայ զինվոր»
«Մենք՝ ապրողներս, միայն մի պարտք ունենք զոհվածների հիշատակի առաջ՝ սիրել այն հայրենիքը, որի համար ընկան նրանք: Սիրել նաև նրանց փոխարեն: Սիրել բազմապատկված սիրով»:
Աղբյուր` Panorama.am
15:40
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ
Դատարան դիմելու համար 2-ից մինչև 10 անգամ պետտուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը վիճարկելու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման...
Աղբյուր` Panorama.am
15:22
Մարտունու բնակիչն ադրբեջանցիների կողմից վերցվել է արգելանքի
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
15:01
157 ապօրինի հատված ծառեր՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում
դատախազությունում քրեական գործ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
14:37
Մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն. ԵՄ պատվիրակության ղեկավար
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հույս ունի, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԱԿ-ը հայտնել է, որ աշխարհում մոտ 45 միլիոն մարդ կարող է սովի մատնվել
Ավելի քան 45 մլն մարդ 43 երկրից կարող են բախվել սովի խնդրին: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունն, այս մասին ասվում է ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
14:20
Ռուսաստանցիները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ամանորյա կատարյալ ճամփորդությունը
Առցանց ծառայության կողմից հարցված զբոսաշրջիկները պատմել են, թե ինչպես են պատկերացնում իրենց ամանորյա իդեալական ճամփորդությունը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
14:11
Տուլայի շրջանի գյուղը ճանաչվել է լավագույններից մեկը աշխարհում
Տուլայի մարզի Բեխովո գյուղը հայտնվել է համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) կողմից հայտարարված «Լավագույն տուրիստական...
Աղբյուր` Panorama.am
14:02
Yerkir.am. Վթարի ենթարկված Toyota Land Cruiser-ը Արայիկ Հարությունյանին ծառակողական մեքենան է
Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 106-րդ կմ-ին «Տոյոտա Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս...
Աղբյուր` Panorama.am
13:55
Այս փուլում քննարկվում են երթուղիները սահմանով անցնելու գործընթացները. ՏԿԵ փոխնախարար
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ իրենք երկաթգիծ են կառուցում և արդեն գնացքով շարժվում են։ Ես չեմ ուզում հղում կատարել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
13:32
Ֆրանսիայում փղերի համար ծերանոց է բացվել
Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող Վիեննի շրջանում փղերի համար բացվել է Եվրոպայում առաջին ծերանոցը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»...
Աղբյուր` Panorama.am
13:19
03.12.2021. Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել:...
Աղբյուր` Panorama.am
13:12
HelpCourt-ը հրապարակել է 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անունները
HelpCourt-ը հրապարակել է այս պահին ՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անուններն ու ցուցանիշները ՝ 1. Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
13:06
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4100 նոր դեպք, մահացել է 67 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 100 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման...
Աղբյուր` Panorama.am
13:00
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի
«Հայաստանում հուլիսի մեկի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ, որից 9,039-ը երեխաներ են: Արցախյան 44...
Աղբյուր` Panorama.am
12:53
ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանն առաջին անգամ ելույթ կունենա Վիեննայի օպերայում
Օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ  Գևորգ Հակոբյանը ելույթ կունենա Վիեննայի պետական օպերայում: Նա կկատարի Սկապիայի դերերգը Ջ․ Պուչինիի...
Աղբյուր` Panorama.am
12:45
Պուտինին, ըստ հարցումների, վստահում է 65%-ը, չի վստահում՝ 33%-ը
«Հասարակական կարծիք» սոցիոլոգիական հիմնադրամը հարցում է իրականացրել ռուսաստանցիների շրջանում՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
Հայտնի փաստաբան, այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. «10 օր առաջ քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
12:24
Անտարկտիդայում սկսվել է տուրիստական սեզոնը
Անտարկտիդայում զբոսաշրջային սեզոնը սկսվել է, առաջին զբոսաշրջային նավը, որում ռուսաստանցիներ են լինելու, կմեկնի դեկտեմբերի 20-ին։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
12:12
Ներհանրապետական երթուղիները սպասարկողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի 100,000 դրամ տուրք վճարել
«Մինչև 2014 թ. կանոնավոր ուղևորափոխադրում կազմակերպելը լիցենզավորման ենթակա գործունեություն էր և այն տրվում էր անժամկետ, որի համար...
Աղբյուր` Panorama.am
12:06
Արցախցի երիտասարդ կինոռեժիսորի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել
Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ...
Աղբյուր` Panorama.am
11:57
«Սամվել Բաբայանը սարսափելի հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «44-օրյա պատերազմի օրերին, Արցախի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
11:50
Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը կկրի «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը
Դեկտեմբերի 14-ից 20-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում...
Աղբյուր` Panorama.am
11:42
Ամստերդամում ծրագրում են սահմանափակել տրանսպորտի երթևեկության արագությունը
Ամստերդամի իշխանությունները նախատեսում են 2023 թվականից տրանսպորտի արագությունը  սահմանափակել։ Մասնավորապես, արագությունը չպետք է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Հաագա՝ ներկա լինելու Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշման հրապարակմանը
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 10 նավթագործ
Ահաբեկչության հետևանքով առնվազն 10 բանվոր է զոհվել Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգում գտնվող Ալ-Հարրատ նավթահանքում, ևս մեկը վիրավորվել է։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
11:15
«Կասպերսկի» ընկերությունը թողարկում է իր օպերացիոն համակարգի KasperskyOS
«Կասպերսկի» ընկերությունը թողարկում է KasperskyOS կիբեռիմունային օպերացիոն համակարգի բաց անվճար տարբերակը։ Հայտնի Raspberry Pi 4...
Աղբյուր` Panorama.am
11:08
03.12.2021. Կորոնավիրուսի 399 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9096 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}