Կրթություն, գիտություն 16:22 08/11/2021 Հայաստան

«Գիտուժ». Նախատեսված օրենսդրական փոփոխությունները կարող են լրջագույն վնաս հասցնել գիտական արդյունքի աճին միտված գործընթացին

«Գիտուժ» նախաձեռնությունը տարածել է  հայտարարություն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որտեղ ասված է.

«Հանրային քննարկում կազմակերպելու նպատակով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման «e-draft» համակարգում [1]։ 

«Գիտուժ» նախաձեռնությունը, համարում է, որ վերոնշյալ օրենքը պետք է հիմք հանդիսանա Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման համար, որն իր հերթին կբերի բարձրագույն կրթական համակարգի զարգացմանը՝ մրցունակ գիտնականներին ավելի հասանելի դարձնելով համալսարանների համար: Այս համատեքստում պետք է արձանագրել, որ օրենքի նախագծում առաջ քաշված մի շարք դրույթներ ոչ միայն չեն ապահովելու գիտական էկոհամակարգի զարգացումը, այլև նախատեսված փոփոխություններն ու լրացումները կարող են լրջագույն վնաս հասցնել եղած համակարգի առողջացման և գիտական արդյունքի աճին միտված գործընթացին։ Միևնույն ժամանակ, նախագծում շեշտը հիմնականում դրված է բարձրագույն կրթության համակարգի վրա և գիտական համակարգի մասով լրամշակման կարիք ունի: Մասնավորապես՝

1. Նախագծում բացակայում է այն կետը, որը 2001 թվականից սկսած երաշխավորում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ են լինելու [2]: Հիշեցնենք, որ «Գիտուժ»-ի պահանջներից մեկը մնում է՝ օրենքով ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները, աստիճանաբար աճեցնելով, 2024 թվականին պետք է հասցնել բյուջեի առնվազն 4%-ին [3]։

2. Նախագծի Հոդված 25-ով նախատեսվում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի (Ակադեմիա) կազմից դուրս հանել մինչ օրս Ակադեմիայի կազմում գտնվող 30 գիտական կազմակերպությունները։
Բազմաթիվ երկրների օրինակը ցույց է տալիս, որ Գիտությունների ազգային ակադեմիաները հաջողությամբ իրականացնում են իրենց կազմում գտնվող գիտական կազմակերպությունների համակարգման գործառույթը: Այդուհանդերձ, օրենքի նախագծի հիմնավորման մեջ Ակադեմիայի այդ գործառույթը ներկայացվում է որպես բացասական երևույթ՝ առանց որևէ հիմնավորման:
Ըստ նախագծի՝ գիտական կազմակերպությունների առանձնացումը նշանակում է, որ յուրաքանչյուր կազմակերպության համար ստեղծվելու է ութ անդամից բաղկացած խորհուրդ, որը ձևավորվելու է հետևյալ համամասնությամբ. չորսին առաջադրելու է կազմակերպության գիտական խորհուրդը, երեքին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը, մեկին՝ Ակադեմիան։ Այդ գիտական կազմակերպությունների խորհուրդները համալրելու համար պետք է լինելու գտնել 200-ից ավել կառավարման համապատասխան հմտություններ ու փորձ, և/կամ տվյալ գիտական ուղղության մեջ գիտաչափական բարձր ցուցիչներ ունեցող անդամներ, որոնք պատրաստակամություն կունենան հանրային հիմունքներով աշխատելու՝ իրենց ժամանակը և ջանքերը ներդնելով գիտական կազմակերպության աշխատանքի որակի և արդունավետության կտրուկ բարձրացման մեջ։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց են համապատասխան կողմերը գտնելու այդ քանակի և նման որակավորում ունեցող անդամներ։

Պետք է հավելել, որ մեզ համար շատ մտահոգիչ և անհասկանալի է նաև այն փաստը, որ վերջին 7 տարիների ընթացքում չեն անցկացվել Ակադեմիայի անդամների ընտրություններ։ Ըստ Ակադեմիայի մասին օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ընտրությունները, որպես կանոն, պետք է անցկացվեն երեք տարին մեկ՝ Ակադեմիայի առաջադրմամբ և ՀՀ կառավարության հաստատմամբ [4]:

Սույն տարվա հունիս ամսին ընտրված ՀՀ ԳԱԱ նախագահը և ակադեմիկոս-քարտուղարը, լինելով Հայաստանի ամենաարդյունավետ գիտնականների շարքում [5], արդեն նախաձեռնել են ողջունելի բարեփոխումներ [6,7]։ Այս օրենքի նախագծով գիտության բնագավառում նախատեսված փոփոխությունները խանգարելու են Ակադեմիայի նորընտիր նախագահի ու ակադեմիկոս-քարտուղարի նախաձեռնած բարեփոխումներին և երկարաժամկետ կտրվածքում վտանգի տակ են դնելու Ակադեմիայի կազմում գտնվող 30 կազմակերպությունների ամբողջականության ապահովումը և, անգամ, հետագա գոյությունը։ Մասնավորապես, օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները գրեթե անհնարին են դարձնելու Ակադեմիայի կազմում գտնվող մի քանի գիտական կազմակերպությունների միավորմամբ գերազանցության կենտրոնների ստեղծումը։

Հաշվի առնելով առկա վտանգները՝ կարծում ենք, որ Ակադեմիայի համակարգը պետք է պահպանել և նոր ղեկավարությանը հնարավորություն տալ, պետական լիազոր մարմնի հետ համագործակցելով, իրականացնել բարեփոխումներ: Մասնավորապես, Ակադեմիայում պետք է տեղի ունենան ամենախիստ գիտական չափանիշներին համապատասխանող նոր ընտրություններ:

Նախկին երեսուն տարիների ընթացքում Ակադեմիայի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել նրա համակարգի մեջ գտնվող կազմակերպությունների մեծ մասը՝ պաշտպանելով տարատեսակ ոտնձգություններից։ Միևնույն ժամանակ, Ակադեմիայի համակարգից դուրս գտնվող կազմակերպությունների գերակշիռ մասն այսօր այլևս գոյություն չունեն: Սակայն այս իրողությունն այլևս չի կարող հանդիսանալ Ակադեմիայի գոյության ամենածանրակշիռ փաստարկներից մեկը։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պետք է դառնա գիտական մտքի զարգացման ու գիտական գերազանցության կենտրոնների համակարգման, պետական ու հանրային կառույցներին խորհրդատվության և գիտության հանրայնացման արդյունավետ ու հզոր գործիք: Այս նպատակին հասնելու համար պետք է պայքարել այս երեսուն տարիների ընթացքում արմատավորված տարբեր տեսակի արատավոր երևույթների տարածման դեմ։ Մասնավորապես, անթույլատրելի ենք համարում գիտական արդյունքի իմաստի աղավաղումը՝ անհատական կամ խմբային շահերից բխելով։ Այս կործանարար երևույթը նպաստել է գիտական էկոհամակարգի քայքայմանը և տաղանդների արտահոսքին:

Մենք ուշադրությամբ հետևելու ենք Ակադեմիայի ներսում տեղի ունեցող գործընթացներին, բարեփոխումների ընթացքին և հարկ եղած պահին արձագանքելու ենք՝ օբյեկտիվ գնահատական տալով երևույթներին:

Հայաստանի գիտական և տեխնոլոգիական սրընթաց արդիականացումն ապահովելու համար մենք պետք է խելամիտ և արդյունավետ օգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները։ «Գիտուժ» նախաձեռնությունը պատրաստակամ է աջակցել օրենքի նախագծի՝ գիտությանը վերաբերող դրույթների լրամշակման աշխատանքներին»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
12:02 19/04/2024

10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}