Սյունիքում դպրոցների 2/3-ը մինչև 100 աշակերտ ունի. Վահրամ Դումանյան
«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում մեծ թիվ են կազմում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով գործադիրի նոր մեկնարկող ծրագիրը, և հավելեց, որ դա չի նշանակում, որ այնտեղ 80-90 աշակերտ է սովորում, այլ մեծ մասը 30-40 աշակերտ ունեն:
Նրա խոսքով՝ Հայաստանում նման դպրոցների քանակը կազմում է 31.5 %, իսկ այդ ցուցանիշով ամենաբարձրն է Սյունիքը, որտեղ դպրոցների 2/3-ը մինչև 100 աշակերտ ունի:
ԿԳՄՍ նախարարը ահայտնեց, որ Կապանի խոշորացված համանքների 31 գյուղի ուսումնասիրությունից պազվել է, որ 6 գյուղում պետք է պահպանել գործող դպրոցները և դրանք ապահովել նաև նախակրթարաներով, իսկ մնացած 25 գյուղերում առաջարկվել է ստեղծել 7 հանգույցներ, որտեղ տարբեր համայնքների երեխաները կմիավորվեն և կապահովվի որոկյալ կրթություն:
Ըստ Դումանյանի՝ դրա համար առաջարկվում է կառուցել 8 ճանապարհ և ապահովել տրանսպորտային միկջոցներով՝ 8 միկրոավտոբուս:
Նրա խոսքով՝ այդ 13 դպրոցներից 5-ը նոր կառուցվող դպրոցներ են լինելու, որի համար նախատեսվում է հատկացնել 9 մլրդ դրամ:
Նիկոլ Փաշինյանը մինչ այդ հայտնեց, որ այդ նպատակով նոյեմբերի 4-ին որոշում է ստորագրել Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասնելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին:
Նշելով, որ կրթության ոլորտում հետաքրքիր ուսումնասիրություն է անցկացվել՝ Փաշինյանը ներկայացրեց դրանց տվյալները. «Այսօր Հայաստանում գոյություն ունեցող ենթակառուցվածքներով կրթական համակարգի միջով անցնելով՝ ՀՀ քաղաքացին կարող է բացահայտել իր պոտենցիալի ընդամենը 57 %-ը, այսինքն՝ մենք գնահատել ենք մեր կրթական այսօրվա ենթակառուցվածքը ու արձանագրել, որ մարդը մեր այսօրվա առաջարկած կրթական ծառայություններից դեռ պետք է լիարժեք հնարավորությունից օգտվի ու կարող է բացահայտել իր պոտենցիալի 57 %-ը »:
Նա նաև հայտարարեց, որ տարրական դպրոցի ավարտին աշակերտների շուրջ 35 տոկոսը չի կարողանում կարդալ ու հասկանալ պարզ տեքստը:
Հարակից հրապարակումներ`
- Շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում.Փաշինյան
- Կառավարությունն այսօր նախատեսում է փոփոխություն կատարել պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան