Իրավունք 14:26 25/11/2021 Հայաստան

ՀՀ-ն բացառիկ երկրներից է, որտեղ կա պարգևատրման ֆոնդ պետական աշխատողների համար, բայց չկան թեստավորման համար միջոցներ. Վարդևանյան

«Սահմանադրական դատարանում քննության այսօրվա առարկան իսկապես վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին, բայց միաժամանակ իր մեջ պարունակում է մի քանի կոլիզիոն իրավիճակներ»,- ՍԴ-ում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման և թեստավորման մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի սահմանադրականության հարցի քննության ժամանակ ասաց դիմող կողմի՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա նշեց, որ կարծում էր բարձր դատարանն ուներ օբյեկտիվ  բոլոր հնարավորությունները շատ ավելի սեղմ ժամկետներում նշանակել այս նիստը:

«Սեպտեմբերի 24-ին ենք դիմումը ներկայացրել այն տրամաբանությամբ, որ այս հրամանը, որը,  կարծում եմ, իրավունքի սահմանադրականության հետ աղերս չունեցող հրաման է, ուժի մեջ էր մտնում հոկտեմբերի 1-ից: Փաստորն 400 հազարից ավելի մարդու վրա ազդեցությունը մենք կարող էինք որոշակիորեն կասեցնել և պարզել՝ արդյո՞ք որդեգրած ճանապարհը սահմանադրական է, թե ոչ»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նա նշեց, որ ինքն ու իր հարազատները պատվաստված են՝ ելնելով ոչ թե հարկադրանքից, ենթաօրենսդրական իրավական ակտի մակարդակով  նախատեսված կարգավորումներից, այլ գիտակցված որոշումից:

«Իհարկե, իշխանական քարոզչամեքենայի տրամաբանությունն այն է, որ այս հարցը ներկայացնելով Սահմանադրական դատարան, հակապատվաստումային քարոզ է կատարում։ Տրամաբանության հետ նույնիսկ առնչություն չունեցող միտք, բայց սա է իրականությունը»,- ընդգծեց Ա.Վարդևանյանը:

Միաժամանակ ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը մտահոգիչ է. «Եկեք հասկանանք, իրավիճակը մտահոգիչ է, որովհետև, մեր գնահատամամբ, ակնհայտ հակասահմանադրական հրամաններ են ընդունվո՞ւմ ոլորտի լիազոր մարմնի կողմից, թե՞ ենթադրենք, երբ նոր էր կորոնավիրուսային համավարակը տարածվում Հայաստանում՝ 2020 թ. փետրվարին, Հայաստանի ամենաբարձր պաշտոնները զբաղեցնող անձանցից գնահատականներ էին հնչում՝ «այս վիրուսն այնքան սարասափելի չէ, որքան այդ մասին խոսում են», «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի», երկուսն էլ Նիկոլ Փաշինյանն է ասել,  կամ այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ «քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»։

Հենց նույն Արսեն Թորոսյանը ճամփորդությունից վերադառնում է, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնում է՝ այնտեղից, որտեղից վերադարձել է, մեծ թվով վարակակիրներ կան, և  ինքը բոլորին վարակելու է, լրագրողներին դիմելով ասում էր՝ այ դուք, լրագրող, որ դիմակ եք դրել, դա ձեզ փրկելո՞ւ է։ Այս մակարդակի անլրջացնող հայտարարություններ արվել են Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կողմից»։

Ըստ նրա, իշխանությունների այդ հայտարարությունները պայմանավորված էին մեկ հանգամանքով, առաջիկայում պետք է անցկացներ հանրաքվե ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու համար. «Այդ ժամանակ կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, բայց հիմա արդեն, երբ դիմում ենք ներկայացնում այս հրամանի վերաբերյալ, մենք վերածվում ենք հակապատվատումային քարոզ անողի»։

Այնուհետև նա հարցադրում արեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ առողջապահությանը նախարարը ենթադրել է` ինքը կարող է իր հրամանով նախատեսել պարտականություններ ՀՀ բոլոր աշխատողների, գործատուների համար, որոշել է նաև, որ եթե այդ կարգավորումներին համապատասխան չգնան ու չպատվաստվեն, կգնան իրենց միջոցների հաշվին կթեստավորվեն ու կներկայացնեն գործատուին, գործատուն էլ դա պետք է հաշվառի:

«Իսկապե՞ս: Կարծես թե նման հարցերը որոշվում են մեկ այլ մակարդակում: Դա կոչվում է օրենք, ոչ թե  հրաման: Կոչվում է  օրենք նաև նրա համար, որ դա մեկ անձի որոշելու հարցը չէ։ Պատվաստումային քաղաքականության տեսանկյունից այդ հրամանը այնքան բացասական հետևանք առաջացրեց, որն այլ կերպ հնարավոր չէր պատկերացնել»,- ասաց դիմողի ներկայացուցիչը։

Նա նշեց, որ միջազգային պրակտիկան անխուսափելի է դարձնում շատ կարճ ժամանակ անց ռեվակցինացիայի անհրաժեշտություն:

«Այսինքն, զոռով, հրամանով մարդկանց վախեցնելով, ծախսի ռիսկի տակ դնելով մարդիկ պատվաստվեն, բա դրանից հետո  ռեվակցինացիան ինչպե՞ս պետք է անեն: Էլի նույն մեթոդոլոգիայո՞վ: Առնվազն միջազգային փորձում չեմ տեսել դեպք, որ հրամանի մակարդակով նախատեսվի նման կարգավորում,  չեմ տեսել դեպք, որ այդ պայմաններում էլ թեստավորման ամբողջությամբ ծախսերը դրվեն մարդկանց վրա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Արամ Վարդևանյանը նաև նշեց, որ վիճարկել են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասը,  վերաբերում է ձևակերպմանը՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները ենթաօրենսդարական նորմատիվ իրական ակտով սահմանում է առողջապահության բնագավառում պետական-կառավարման լիազոր մարմնի ղեկավարը, ապա նշեց, որ այստեղ խնդիր է առաջանում, թե ինչպե՞ս պետք է մեկնաբանվեն այդ կանոնները.

«Եթե կանոնը կազմակերպչական բնույթի հանգամանք է, սահմանադրականության խնդիր չի առաջացնի, եթե կանոնն ինքնին միջամտություն նախատեսող կանոն է և պետք է նախատեսվի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մակարդակում, սահմանադրականության խնդիր առաջացնելու է։ Ի վերջո կան հարցեր, որոնք կարգավորվում են կառավարության որոշմամբ, կան հարցեր, որոնք կարգավորվում են նախարարի հրամանով և կան հարցեր, որոնք կարգավորվում են օրենքների մակարդակում: Չի կարող խեղվել այս կապը»,- նշեց նա:

Ա.Վարդևանյանն ընդգծեց, որ Հայաստանում առկա ֆինանսական պայմաններում 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտումն աշխատողի հաշվին դնելը, կամ նման պարտականություններն ուղղակիորեն հրամանի մակարդակով գործատուների վրա դնելն, ակնհայտորեն չի համապատասխանում Սահմանադրության 39-րդ հոդվածին, 57-րդ հոդվածին, որովհետև աշխատանքային իրավահարաբերությունների մեջ միջամտություն է կատարվում կրկին մի հրամանի զուտ պայմաններում, նաև սեփականության իրավունքի տեսանկյունից նույնպես խնդիր է առաջացնում, որովհետև ՊՇՌ հետազոտություն չանելու այլընտրանքը կրկին սոցիալական բնույթի է լինելու՝ աշխատանքից ազատում:

«Այսինքն, մարդուն դնում են անելանելի իրավիճակի մեջ՝ կամ գնա, պատվաստվի, չնայած անձը  կարող է նման գիտակցված որոշում չունենա, և դրանով ստացվում է միջամտում ենք իր ֆիզիկական անձեռնմխելիությանը կամ ասում ենք՝ գնա միջոցներիցդ ծախսի ու կատարի ՊՇՌ հետազոտումը, որի միջոցները կարող է անձը չունենալ, որովհետև Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է։ Հայաստանի Հանրապետությունն այն բացառիկ երկրներից, որտեղ կա պարգևատրումների բացառիկ հնարավորություն և ֆոնդ պետական աշխատողների համար, բայց Հայաստանում չկան նույն միջոցները ՊՇՌ հետազոտումները փոխհատուցելու համար:

Հայաստանը  իսկապես միակ այն բացառիկ երկրներից է, որտեղ կարծես թե  ՊՇՌ հետազոտման ինքնարժեքը մոտ 2000 դրամ է, բայց  այն քաղաքացիների վրա ծախվում է  ընդուպ  մինչև 15 հազար դրամով և դրա վերաբերյալ ոչ մի  կանոնակարգում չի նախատեսվում, իսկ առողջապահության նախարարությունն էլ ասում է՝ դա իր իրավասության ոլորտից դուրս է»,- ասաց  ՍԴ-ում գործի քննությանը ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ներկայացուցիչը։

Խոսքի վերջում Ա. Վարդևանյանը կրկնեց, որ վիճարվող իրավական ակտերն ակնհայտորեն հակասում են Սահմանադրությանը, խնդրում են բարձր դատարանին ճանաչել դրանք Սահմանադրությանը հակասող, անվավեր, քանի որ նման ակտերը չպետք է տեղ գտնեն իրավական  համակարգում:

«Իսկ հրամանի տեսանկյունից այն ակնհայտ հակասահմանադրական է: Ցավն այն է, որ հոկտեմբերի 1-ից այս ակնհայտ հակասահմանադրական ակտը ներթափանցել է իրավական   համակարգ և ոչ միայն պարզապես ներաթափանցել է, ուղղակի  ադեցություն է  ունեցել հարյուր հազարավոր մեր հայրենակիցների վրա»,- ասաց Արամ Վարդևանյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:25
Եվրոպան թելադրում է, ՌԴ-ն՝ վերահսկում
Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան
Ակբա բանկի աջակցությամբ Թալինում հիմնվեց ևս մեկ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան։ 7,5 հեկտար տարածք զբաղեցնող «Թալին-2» կայանը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Դատավոր Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արցախի նախագահ. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ
«Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հայաստանյան բանկերում ոչ ռեզիդենտների կողմից բացվել է 30 հազար հաշիվ
Հայաստանյան բանկերում վերջին մի քանի ամսում ոչ ռեզիդենտների կողմից բացվել է 30 հազար հաշիվ։ Այս մասին գրում է «Ինտերնետ առանց...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մեր երեխաները, որ իրենց ձեզ պես պահեին, այսօր աթոռ չէինք ունենալու. զոհված զինծառայողի մայրը՝ դատավորին ու դատախազներին
«2018 թվականին Հայաստանը գրավեց հրեշը, նստեց գահին ու մեզ տարավ պատերազմի, բանակը կազմալուծեց, մեր բոլոր հերոսներին աշխատանքից...
Աղբյուր` Panorama.am
17:16
Կոչուբաևը՝ ոստիկանին. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի  ոստիկանի նկար ու գրել. «Նկարի պարեկը այսօր հայհոյանքի ձևով...
Աղբյուր` Panorama.am
16:56
10 ամենահարուստ մարդկանց կարողությունը գերազանցել է աշխարհի բնակչության 40%-ի ունեցածը
10 ամենահարուստ մարդկանց կապիտալը գերազանցում է Երկրի բնակիչների 40%-ի ընդհանուր կարողությունը և կազմում է 12,7 տրիլիոն դոլար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել Վաչիան-Կարծախ ճանապարհին
Այսօր՝ մայիսի 23-ին, Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին, Վաչիան գյուղից սկսած մինչև Կարծախի վրաց-թուրքական անցակետ մոտ 800 բեռնատար է կուտակվել:...
Աղբյուր` Panorama.am
16:33
Արգելել էկզոտիկ կապիկի ներմուծումը՝ կանխելու Հայաստան կապիկի ծաղիկի մուտքը
Հիվանդությունների վերահսկման ու  կանխարգելման ազգային կենտրոնում ուշադիր հետևում են կապիկի ծաղիկ  կոչվող հիվանդության  վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Ուժեղ քամու հետևանքով վնասներ՝ Երևանի տարբեր հատվածներում
Մայիսի 23-ին, ժամը 08։53-ից 13:03-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
16:15
Հայաստանի հանարկրթության դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր
«Այժմ գնում ենք այն ճանապարհով, որ դպրոցում կազմակերպվող խմբակներից մեկը՝ մասնագիտական կողմնորոշումը լինի, որը պարտադիր կլինի 7-8-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:12
Լիլիթ Գալստյան. Բրյուսել՝ կապիտուլյացիայի նոր նշաձող
Դաշնակցական գործիչ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո կատարած...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իսկ Արցախը նախագահ ունի՞. Արթուր Ղազինյան
«Սպասում ենք Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, եկել է հստակ դիրքորոշում հայտնելու ժամանակը ...»։
Աղբյուր` Panorama.am
15:52
Գերմանիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 4 դեպք
Գերմանիայում գրանցվել է կապիկների ծաղիկով վարակվելու 4 դեպք։ Այս մասին Բեռլինում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առաղջապահության...
Աղբյուր` Panorama.am
15:42
Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Բրիտանիան վերսկսում է զենքի արտահանումը Թուրքիա
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Լոնդոն կատարած այցի ընթացքում հայտնել է, որ նախկինում իրենց տրված...
Աղբյուր` Panorama.am
15:27
Բրյուսելյան հանդիպումը մեզ ստիպում է իշխանության հեռացման գործողություններին ավելի ուժեղ թափ հաղորդել. Գևորգ Գևորգյան
Ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձել է Բրյուսելի վերջին հանդիպման արդյունքներին և կոչով դիմել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Իրանը ծանր ռազմանավեր է կառուցում
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է երկրում ծանր ռազմանավեր կառուցելու մասին, գրում է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Հայկ Մամիջանյան. Բեռն չեմ մեկնի, կմնամ Երևանում՝ քույրերիս և եղբայրներիս կողքին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը գրում է. «Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ինչո՞ւ են քրեական հետապնդման մարմիններն անգործություն դրսևորում և Փաշինյանի նկատմամբ գործ չեն հարուցում. Փաստաբանը՝ դատավորին
«Ինչո՞ւ են քրեական հետապնդման մարմինները 2 տարի անգործություն դրսևորում և Փաշինյանի հանդեպ պետական դավաճանության փաստով գործ չեն...
Աղբյուր` Panorama.am
14:30
Թուրք-արդբեջանական զորավարժություններ՝ Կարսում
Թուրքիայի Կարս նահանգում ընթանում են  թուրք-ադրբեջանական  «Հեյդար Ալիև-2022»  անվամբ համատեղ զորավարժությունններ,...
Աղբյուր` Panorama.am
14:07
Դիետոլոգը նշել է նիհարելու երեք գլխավոր սխալները
Դիետոլոգը նշել է քաշի կորստի երեք հիմնական սխալները, որոնք խանգարում են արդյունքի հասնել, վնասում են օրգանիզմին և հոգեբանությանը: Նրա խոսքը...
Աղբյուր` Panorama.am
13:57
Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Չդառնալ «Ժողովրդավար Ուկրաինա»
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, քաղաքագետ  Վահե Հովհաննիսյանը Թելեգրամի իր էջում գրում է. «Երևանում կայացած...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևանում մայիսի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աղբյուր` Panorama.am
13:38
Գյումրիում կնոջը սպանել էր ամուսինը
Գյումրիում կնոջը սպանած տղամարդը  ձերբակալվել է։ Ոստիկանությունից մանրամասնում են, որ մայիսի 22-ին, ժամը 22.27-ին, շտապօգնության կայանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Շրջանառության մեջ է դրվել «Դավիթ Բեկ» հուշադրամը
Հայաստանի կենտրոնական բանկը 2022 թվականի մայիսի 23-ից շրջանառության մեջ է դրել  «Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամը: Դավիթ Բեկին...
Աղբյուր` Panorama.am
13:22
Պեկինը Վաշինգտոնին կոչ է անում պահպանել «մեկ Չինաստանի սկզբունքը»
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին զգույշ լինել Թայվանի հետ կապված իր հայտարարություններում և գործողություններում: Այդ մասին ասել է Չինաստանի ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}