Հասարակություն 20:51 25/11/2021 Հայաստան

Կիբերանվտանգության փորձագետն արձագանքում է Հայաստանում Pegasus-ի կիրառման վերաբերյալ քաղաքական հայտարարությունների ոչ քաղաքականացված կետերին

Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն անդրադարձել է հայ օգտատերերի դեմ Pegasus գաղտնալսող ծրագրի օգտագործման մասին Apple-ից ստացած զգուշացնող նամակներին, դրանից հետո հնչած հայտարարությունների վերաբերյալ ներկայացրել մասնագիտական պարզաբանումներ։

Փորձագետը ֆեյսբուքյան իր էջում մանրամասն նկարագրել է, թե ինչ է այն իրենից ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել այդ ծրագրի հարձակումներից։

«Երեկվանից իմ ու Արթուր Վանեցյանի հրապարակած փաստերի վերաբերյալ բավական մեկնաբանություններ են հնչել։ Եվ այսպես, ՖԲ-ի հանրային տիրույթում տեսա թեմայի վերաբերյալ 3 բովանդակալից ստատուս (եթե ինչ-որ բան բաց եմ թողել, կամ անպատասխան հարցեր կան, գրեք մեկնաբանություններում):

https://www.facebook.com/SamiHayrapetyanPage/posts/986440772086004

https://www.facebook.com/SamiHayrapetyanPage/posts/986393528757395

https://www.facebook.com/100030109338791/posts/631821887831450/

Դրանցից առանձնացնելով ոչ քաղաքական և ոչ քաղաքականացված թեզերը՝ ստանում ենք.

1. Կասկած, որ ծրագիրը հենց Pegasus-ն է
2. Մանիպուլյացիա Apple-ից ստացած նամակում «State Sponsored» ձևակերպման վերաբերյալ
3. Կասկած, որ Apple-ը նկատի ուներ հենց Pegasus-ը
4. Հայտարարություն, որ Pegasus-ը կարող է հասանելի լինել ցանկացած մարդու
5. Հայտարարություն, որ միայն Հայաստանի բնակիչներն են անհագստացել Apple-ի նամակից
6. Հայտարարություն, որ Pegasus-ը չի համարվում State Sponsored Attack
7. Հայտարարություն, որ ոչ մի ընկերություն չի կարող վերահսկել Pegasus-ի մուտքերն ու ելքերը, որ մի հատ էլ իր գնորդներին տեղեկացնի այդ մասին։
8. Առանձին տողով կասկած կա, որ Pegasus-ն օգտագործում են հենց Հայաստանի հատուկ ծառայությունները։

1. Ինչո՞ւ եմ վստահ, որ հայտնաբերվածը հենց Pegasus-ն է։ Այսօր ես ուսումնասիրել եմ երեք տարբեր մարդկանց պատկանող չորս հեռախոս, որոնք State Sponsored Attacks-ի մասին նամակ են ստացել Apple-ից։ Բոլոր չորսում հայտնաբերել եմ Pegasus։ Հեռախոսներից երեքը պատկանում են Արթուր Վանեցյանին ու նրա ընտանիքի անդամներին։ Հետազոտությունն իրականացրել եմ idevicebackup2-ի mvt (https://docs.mvt.re/en/latest/index.html) օգնությամբ։ Pegasus-ը ստուգվել է՝ օգտագործելով STIX ֆայլով։ Այս բոլոր հեռախոսները ցույց են տվել Pegasus-ի հետքերի առկայությունը՝ հիմնականում կոնկրետ գործընթացների տեսքով։

2. Ի՞նչ է նշանակում Apple-ից ստացած նամակում State Sponsored-ը։ NSO Group-ը, որն արտադրում է  Pegasus-ը, վաճառում է իր արտադրանքը միայն պետություններին։ Այդ նամակների տարածումը եղել է այն հրապարակման հետ միաժամանակ, որտեղ հայտնում են Apple-ը դիմում է դատարան ընդդեմ NSO Group-ի։ Հայցի վերաբերյալ հայտարարությունում Քրեյգ Ֆեդերիգը նշել է. «Պետության կողմից հովանավորվող դերակատարները, ինչպիսիք են NSO Group-ը, միլիոնավոր դոլարներ են ծախսում բարդ հսկողության տեխնոլոգիաների վրա՝ առանց արդյունավետ հաշվետվողականության: Դա պետք է փոխվի»: Այստեղից պարզ է դառնում, թե ինչ և ում նկատի ունի Apple-ը պետական հովանավորվող հարձակումների մասին խոսելիս։

3. Կասկածները, որ Apple-ն ի նկատի ունի հենց Пегасус-ը, նայիր 2-րդ կետը։

4. Հայտարարությունը, թե Pegasus-ը կարող է հասանելի լինել ցանկացած մեկին. Ինչպես նշեցի 2-րդ կետում NSO Group-ը Pegasus-ը վաճառում է միայն կառավարություններին։ Pegasus-ը տարածվում է «Malware as a Service» մեխանիզմով, այն կարող է օգտագործել միայն NSO Group-ը։ Գնորդ պետությունները դիմում են NSO Group-ին վարակելու խնդրանքով, իսկ ընկերությունն անձամբ է վարակում։

5. Հայտարարություն, որ միայն Հայաստանի բնակիչներն են անհագստացել Apple-ի նամակից։ Սա վերջին 2-3 օրերի ամենահայտնի լուրերից մեկն է։ Գուգլում state sponsored attack email Apple" որոնումը բերում է հսկայական թվով արդյունքներ։ Այդ լուրը միջազգային բոլոր ԶԼՄ-ներում է, իսկ Հայաստանում վարակվելու մասին հայտարարել է մի քանի քաղաքական ֆիգուր։

6. Հայտարարություն, որ Pegasus-ը չի համարվում State Sponsored Attack։ Նայիր 2-րդ կետը։

7. Հայտարարություն, որ ոչ մի ընկերություն չի կարող վերահսկել Pegasus-ի մուտքերն ու ելքերը, որ մի հատ էլ իր գնորդներին տեղեկացնի այդ մասին։ Ես նախընտրում եմ հավատալ Քրեյգ Ֆեդերիգին, որից մեջբերում է արված 2-րդ կետում։

8. Pegasus-ն Արթուր Վանեցյանի հեռախոսում կարող էին տեղադրել ոչ միայն հայկական հատուկ ծառայությունները, այլև ցանկացած այլ հատուկ ծառայություն։

Սկզբի համար պետք է հաշվի առնել այս փաստերը.

1. Pegasus-ը հասանելի է միայն հատուկ ծառայություններին։

2. NSO Group-ը մի շարք սկանդալներից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ պատվեր ընդունում է միայն օրինական ինստիտուտներից՝ հատուկ ծառայություններից ու միայն սեփական երկրի քաղաքացիներին հետևելու համար։

3. Ապացույցների մակարդակով անհնար է հստակ ասել, թե ով է կանգնած այս կամ այն հեռախոս ծրագրի ներթափանցման հետևում, քանի որ հատուկ ծառայությունները չեն, որ վարակում են հեռախոսները (Հեռախոսները վարակվում են NSO Group-ի կողմից՝ հետախուզական ծառայությունների պահանջով)։ Համապատասխանաբար, հարձակումը որևէ մեկին վերագրելու համար միանշանակ և անհերքելի տեխնիկական հնարավորություն չկա։

4. Անհրաժեշտ է հետևել դաշտի արձագանքին։ Ինչպես վերևում ասացի, ես այն ինչ-որ մեկին վերագրելու հստակ և անվիճելի փաստեր չունեմ։ Բայց կիրթ ենթադրության.պատճառ կա։

Համակցելով 1-ին և 2-րդ կետերը՝ կարելի է եզրակացնել, որ եթե NSO Group-ն ասում է ճշմարտությունը, ապա դա պետք է լինեն միայն Հայաստանի հատուկ ծառայությունները։ Բայց NSO Group-ը կարող է ստել։ Եվ ահա, որտեղ մեզ օգնության է հասնում 4-րդ կետը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գաղտնի ծառայությունները չեն հերքել Pegasus-ի օգտագործումը: Pegasus-ի օգտագործումը հերքվում է միայն քաղաքականացված խոսնակների կողմից: Նայեք հերքման մեթոդներին՝ դրանք ոչ թե տեխնիկական են, այլ մանիպուլյատիվ-հռետորական։

Ելնելով վերը նշվածից՝ ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր նամակ են ստացել Apple-ից և (կարևոր է, այս երկու պայմաններն էլ լինեն), որոնց հեռախոսներում Pegasus-ը հայտնաբերվել է mvt-ի միջոցով, մեծ հավանականությամբ դարձել են Pegasus-ի զոհեր»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Կենդանաբանական այգու կենդանիները տևական ժամանակ չեն կերակրվել․ այգու կենդանաբույծը նոր մանրամասներ է հայտնում
Օրերս մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, արջ և քարայծ։ Panorama.am-ը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Լատվիայի ՆԳՆ-ն ցանկանում է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Բելառուսի հետ սահմանին
Լատվիայի և Բելառուսի սահմանին արտակարգ դրության ռեժիմը նախատեսվում է երկարաձգել մինչև մայիսի 10-ը՝ համաձայն Լատվիայի ՆԳՆ-ի կողմից պատրաստված...
Աղբյուր` Panorama.am
19:30
Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը
Լիտվայի Կաունաս քաղաքը 2022 թվականին պաշտոնապես դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ղազախստանում հունվարյան դեպքերից հետո տուժել է 351 շինություն
Ղազախստանի կառավարությունը հաշվել է հունվարյան անկարգությունների հետևանքով վնասները։ «Սպուտնիկ Ղազախստան»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայկական օճառների արտադրությունն աճել է
Հայաստանում օճառի և լվացող միջոցների արտադրությունն աճել է։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Բորտուղեկցորդուհին պատմել է թռիչքների ընթացքում իրեն հանդիպած ամենաանքաղաքավարի ուղևորի մասին
Բորտուղեկցորդուհիները պաբերաբար կիսվում են թռիչքների ժամանակ տեղի ունեցող միջադեպերի, ուղևորների տարօրինակ խնդրանքների մասին պատմություններով։...
Աղբյուր` Panorama.am
18:30
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերն արդիականացնում են իրենց սպառազինությունը
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի փոխհրամանատարն ընդգծել է, որ «իրանցի մասնագետների և պաշտպանական արդյունաբերության անձնակազմի օգնությամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Բիթքոինի փոխարժեքը 2021 թ-ի հուլիսից ի վեր առաջին անգամ նվազել է 35 հազար դոլարից
Այսօր բիթքոինի գինը նվազել է ավելի քան 9%-ով։ Ինչպես գրում է «Ռիա Նովոստի»-ին, սակարկությունների ընթացքում 2021 թվականի հուլիսից ի...
Աղբյուր` Panorama.am
18:05
Իտալիայում մոտ 2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է՝ COVID-ի դեմ պատվաստումների բացակայության պատճառով
Իտալիայում շուրջ 2000 բժիշկ ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից, քանի որ նրանք չեն պատվաստվել COVID-19-ի դեմ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:55
Նոր նշանակում Մայր Աթոռում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Սահակյանը, ազատվելով Արագածոտնի թեմում ստանձնած...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանցի զինծառայողը զինվորական հոսպիտալի շենքից ցած է նետվել ու մահացել
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել հոսպիտալում։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրուշոյի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Հայտնի և սիրված երգչուհի Սիրուշոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ մասին երգչուհին գրել է թվիթերի իր միկրոբլոգում։ «Կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Նախարարությունն արձագանքում է Արփի Դավոյանի արարքին
Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Նման...
Աղբյուր` Panorama.am
16:56
Իրանում բարեկարգվել է հայկական եկեղեցի, որը Բուշեհր քաղաքի կարևոր և նշանակալի պատմական հուշարձաններից է
Իրանի հարավ-արեւմտյան Բուշեհր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի (Gregorian Church) է բարեկարգվել, հայտնում է Tehran Times-ը` փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության։ «Ռիա Նովոստի» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ղազախստանում անկարգությունների գործով 728 մարդ են կալանավորել
Ղազախստանում զանգվածային անկարգությունների ու ահաբեկչական գործողությունների փաստով հարուցված քրեական գործերի շրջանակում կալանավորվել է ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Արցախի բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ
Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն...
Աղբյուր` Panorama.am
15:56
Մահացել է Արվիդ Ղուլյանը
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
15:49
Պետնախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա»-ի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
15:39
Էլինար Վարդանյան. Ճիշտ գնահատել հնարավորությունները
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը գրում է. «Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում  hունվարի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում, 27-ին...
Աղբյուր` Panorama.am
15:17
22.01.2022. Արցախում կորոնավիրուսով 4 հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում
Աղբյուր` Panorama.am
15:06
Արփի Դավոյանը նպաստում է Կարմիր գրքում հայտնված բույսի ոչնչացմանը
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան story բաժնում 17 ժամ առաջ մի լուսանկար է հրապարակել, որտեղ ծաղկամանում «դեղին...
Աղբյուր` Panorama.am
14:40
Վերջին մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված մոտ 10 հազար մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով  վարակված մոտ 10 հազար հիվանդ՝ 8,4 տոկոսով ավելի, քան նախորդ օրը (9136),...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին տեսաբացիկով դիմել է հայաստանյան հանդիսատեսին
Իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հունվարի 26-ին «Դվին Մյուզիք հոլում» ելույթ կունենա Հայաստանի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:18
Գյումրու պոլիկլինիկայում գողացել են այցելուի հեռախոսը
Ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ամիր Աբդոլլահյան. Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը, Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Պուտինի հետ
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}