Հասարակություն 09:20 29/11/2021 Արցախ

Կատարվել է գեներալ-մայոր Նորայր Միրզոյանի հիշատակին տրված խոստումը

Նոյեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է ուխտի սուրբ և անմահ  պատարագ՝ ձեռամբ Արցախի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմի պաշտոնական կայքից։ 

Պատարագի ավարտին կատարվել է փրկչական սրբապատկերի օրհնություն և օծման արարողություն։ Շոշկավանքի Սուրբ Աստվածածին  եկեղեցուն փրկչական պատկերի նվիրատուն Լիա Միրզոյանն է, ով կատարել է իր նահատակ ամուսնու՝ գեներալ-մայոր Նորայր Միրզոյանի հիշատակին տված խոստումը։

Սուրբ պատարագին և սրբապատկերի օծման արարողությանը  ուխտավորաբար ներկա ե  եղել եկեղեցու բարերար Տիգրան Խաչատրյանը և Շոշկավանքի համայնքի հավատավոր զավակները: Բարձրանալով Շոշկավանքի բարձունքը՝ նրանք իրենց աղոթքն են բարձրացրին առ Աստված Արցախ Աշխարհի խաղաղության և հզորացման համար։

Սրբազան Հայրը քարոզով դիմելով ժողովրդին ասել է.

«Ինչպես առ Աստված ձգտող, Աստծուն փնտրող մեր սուրբ հայրերը բարձրացան լեռները առանձնալու, ինքնամփոփվելու, Աստծուն զգալու, տեսնելու և խոսելու համար, այնպես էլ այսօր մենք՝ որպես նրանց ոգու ժառանգակիցներ և  առ Աստված հուսացողներ, բարձրացել ենք այս լեռն ու այս բարձունքում իր սրբատեղին գտած սրբավայրը՝ դիմելու մեր Տեր Աստծուն»։

Ավելի վաղ «Մշակութային Արցախ» ֆեյսբուքյան էջն անդրադարձել էր Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավորի պարտականությունները ստանձնած Նորայր Միրզոյանի պատմությանը.

«Նա ստանձնել էր Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու 2020 թվականի խաչքավորի պարտականությունները։ Սակայն Քրիստոսի 2020 տարվա աշունն աղետաբեր էր․ Հայրենիքի՝ Արցախի պաշտպանության սրբազան գործի նվիրյալներից շատերը, և ի թիվս նրանց, զոհվել է Նորայրը։ ԱՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նորայր Միրզոյանը մնաց Շոշկավանքի հավերժ խաչքավորը, որը Խաչի տեսքով այսօր հառել էր շրջապատի վրա իշխող դիրքով առանձնացող սրբավայրում։ Նա հավերժի պահապանն է, իր հարազատ եկեղեցի եկող-գնացողներին դիմավորող և ուղեկցող հրեշտակը։

Խաչքարն օծվեց Շոշկավանքի բարձունքին։ Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Նորայր Միրզոյանի հիշատակին կանգնեցված խաչքարն օծվել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ և հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ։

-Մենք ապրում ենք կարևոր մի գաղափարախոսությամբ, որն է հայի ապրելու, գոյատևելու և ապագան ճիշտ կառուցելու շարունակականություն,-ասել է Սրբազանը խաչքարն օծելու ավարտին։-Խաչքարերը և խաչը մեզ համար ամրության վահան են, իսկ այս բարձունքը որպես սրբության և խոնարհման վայր։ Հայի էությունը խաղաղությունն է, ազատությունը, հավատքը։ Եթե մենք կարողանանք հավատալ ու տիրապետել այս ճշմարտությանը, կնշանակի՝ ունենք այն բանալին, որը մեզ տանում է դեպի Աստծո արքայություն։ Մենք պետք է ապրենք, արարենք, սերունդ դաստիարակենք այստեղ։ Եվ աղոթենք մեր նահատակ տղաների համար, որպեսզի նրանք վերևից մեզ տեսնեն համախմբված, սիրո և ներդաշնակության մեջ։

Հիրավի, մենք պետք է աղոթենք երկնային զորքին միացած մեր սուրբ նահատակների համար, իսկ նրանք պիտի բարեխոսեն մեր միասնության ու հաղթանակի համար։

Երկրային կյանքում բարեխիղճ իրավապահը երկնային կյանքում աստվածային օրենքի պահապանն է, որի հիշատակին խաչքարը կանգնեցրել է Շոշկավանքի բարերար Տիգրան Խաչատրյանը։ Նորայրի երկրային կյանքի ավարտը գուժել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած անհավասար մարտը։

-Նորայրի կինը՝ Լիա Միրզոյանը, խոստացել էր պատերազմի ավարտից հետո ամուսնու հետ բարձրանալ Շոշկավանք և սրբատանը նվիրաբերել մեր Տիրոջ՝ Հարուցյալ Քրիստոսի սրբապատկերը,-հիշել է Նորայրի քույրը՝ Նոնան, և ավելացրել,- ավաղ, Նորայրը զոհվեց, իսկ Լիան կատարեց իր խոստումը՝ սրբապատկերը բերեց եկեղեցի։

Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։ Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային դրախտի ու փրկության խորհուրդ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Կենդանաբանական այգու կենդանիները տևական ժամանակ չեն կերակրվել․ այգու կենդանաբույծը նոր մանրամասներ է հայտնում
Օրերս մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, արջ և քարայծ։ Panorama.am-ը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Լատվիայի ՆԳՆ-ն ցանկանում է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Բելառուսի հետ սահմանին
Լատվիայի և Բելառուսի սահմանին արտակարգ դրության ռեժիմը նախատեսվում է երկարաձգել մինչև մայիսի 10-ը՝ համաձայն Լատվիայի ՆԳՆ-ի կողմից պատրաստված...
Աղբյուր` Panorama.am
19:30
Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը
Լիտվայի Կաունաս քաղաքը 2022 թվականին պաշտոնապես դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ղազախստանում հունվարյան դեպքերից հետո տուժել է 351 շինություն
Ղազախստանի կառավարությունը հաշվել է հունվարյան անկարգությունների հետևանքով վնասները։ «Սպուտնիկ Ղազախստան»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայկական օճառների արտադրությունն աճել է
Հայաստանում օճառի և լվացող միջոցների արտադրությունն աճել է։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Բորտուղեկցորդուհին պատմել է թռիչքների ընթացքում իրեն հանդիպած ամենաանքաղաքավարի ուղևորի մասին
Բորտուղեկցորդուհիները պաբերաբար կիսվում են թռիչքների ժամանակ տեղի ունեցող միջադեպերի, ուղևորների տարօրինակ խնդրանքների մասին պատմություններով։...
Աղբյուր` Panorama.am
18:30
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերն արդիականացնում են իրենց սպառազինությունը
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի փոխհրամանատարն ընդգծել է, որ «իրանցի մասնագետների և պաշտպանական արդյունաբերության անձնակազմի օգնությամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Բիթքոինի փոխարժեքը 2021 թ-ի հուլիսից ի վեր առաջին անգամ նվազել է 35 հազար դոլարից
Այսօր բիթքոինի գինը նվազել է ավելի քան 9%-ով։ Ինչպես գրում է «Ռիա Նովոստի»-ին, սակարկությունների ընթացքում 2021 թվականի հուլիսից ի...
Աղբյուր` Panorama.am
18:05
Իտալիայում մոտ 2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է՝ COVID-ի դեմ պատվաստումների բացակայության պատճառով
Իտալիայում շուրջ 2000 բժիշկ ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից, քանի որ նրանք չեն պատվաստվել COVID-19-ի դեմ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:55
Նոր նշանակում Մայր Աթոռում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Սահակյանը, ազատվելով Արագածոտնի թեմում ստանձնած...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանցի զինծառայողը զինվորական հոսպիտալի շենքից ցած է նետվել ու մահացել
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել հոսպիտալում։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրուշոյի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Հայտնի և սիրված երգչուհի Սիրուշոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ մասին երգչուհին գրել է թվիթերի իր միկրոբլոգում։ «Կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Նախարարությունն արձագանքում է Արփի Դավոյանի արարքին
Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Նման...
Աղբյուր` Panorama.am
16:56
Իրանում բարեկարգվել է հայկական եկեղեցի, որը Բուշեհր քաղաքի կարևոր և նշանակալի պատմական հուշարձաններից է
Իրանի հարավ-արեւմտյան Բուշեհր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի (Gregorian Church) է բարեկարգվել, հայտնում է Tehran Times-ը` փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության։ «Ռիա Նովոստի» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ղազախստանում անկարգությունների գործով 728 մարդ են կալանավորել
Ղազախստանում զանգվածային անկարգությունների ու ահաբեկչական գործողությունների փաստով հարուցված քրեական գործերի շրջանակում կալանավորվել է ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Արցախի բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ
Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն...
Աղբյուր` Panorama.am
15:56
Մահացել է Արվիդ Ղուլյանը
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
15:49
Պետնախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա»-ի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
15:39
Էլինար Վարդանյան. Ճիշտ գնահատել հնարավորությունները
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը գրում է. «Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում  hունվարի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում, 27-ին...
Աղբյուր` Panorama.am
15:17
22.01.2022. Արցախում կորոնավիրուսով 4 հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում
Աղբյուր` Panorama.am
15:06
Արփի Դավոյանը նպաստում է Կարմիր գրքում հայտնված բույսի ոչնչացմանը
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան story բաժնում 17 ժամ առաջ մի լուսանկար է հրապարակել, որտեղ ծաղկամանում «դեղին...
Աղբյուր` Panorama.am
14:40
Վերջին մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված մոտ 10 հազար մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով  վարակված մոտ 10 հազար հիվանդ՝ 8,4 տոկոսով ավելի, քան նախորդ օրը (9136),...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին տեսաբացիկով դիմել է հայաստանյան հանդիսատեսին
Իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հունվարի 26-ին «Դվին Մյուզիք հոլում» ելույթ կունենա Հայաստանի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:18
Գյումրու պոլիկլինիկայում գողացել են այցելուի հեռախոսը
Ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ամիր Աբդոլլահյան. Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը, Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Պուտինի հետ
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}