Քաղաքական 17:25 02/12/2021 Հայաստան

«Բոլոր նրանք, ովքեր դուրս են գալու հերոսների սխրագործությունների դեմ, տրորվելու են նրանց՝ ամենաապրողների ոտքերի տակ»

«Պատերազմի մեկնարկին Արցախի ճանապարհին հանդիպեցի իր ջոկատով պատերազմ մեկնող Աշոտ Մինասյանին, նա ասաց՝ ներսն է թշնամին, մենք պետք է այդ հարցն էլ զուգահեռ լուծենք, թե չէ այս պատերազմը պարտվելու ենք»,- բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի մեկնարկին հիշեց ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը և խնդրեց բանաստաղծին Մինասյանի ձերբակալության վերաբերյալ իր կարծիքը հայտնել:

Խաչիկ Մանուկյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, Հայաստանում կատարվողը նմանեցրեց հայտնի պատմությանը, երբ գիժը քարը քցում է փոսը և ասաց, որ այսօր Փաշինյանը ոչ միայն քարը քցել է փոսն, այլև ասում է, որ այդ քարը՝ մեր երկիրը, մեզ պետք չէ, հայրենիքը պետք չէ, որ մոլորակի վրա հայն անկյուն չունի, թուրքն էլ իր թշնամին չէ, այլ՝ բարեկամը:

Ըստ բանաստեղծի՝ Փաշինյանը շարունակաբար տանում է իր գիծը, քանի որ հասկացել է՝ ստի կայսրության փլուզումն առաջինը իր գլխին է լինելու:

Շեշտելով, որ նա կալանավորում է ժողովրդի կողմից ընտրվածներին՝ Մանուկյանն ասաց. «Գոյանքը հպարտանում է, թե ժողովուրդն իրեն ձայն է տվել, մինչդեռ այդ ձայն տվողները ողորմելի վիճակում են հայտնվել, իսկ իրական հերոսները կալանավորված են: Ես գրառում արեցի՝ իշխանություններին ասելով, որ իրենք ճիշտ են՝ պետք է Նժդեհին ֆաշիստ անվանեին, հերոսներին փակեին, որպեսզի կարողանային հայրենիքը կործանել: Ինչպե՞ս կարող եք կործանել, եթե հերոսներին թողեք դուրսը, հակառակ դեպքում՝ նրանք ձեզ ոտնատակ կտան»:

Բանաստեղծի կարծիքով՝ իշխանությունները գիտեն, որ արդեն սխալվել են, բայց նահանջի տեղ չունեն և արդեն ժամանակի խնդիր է, թե երբ են պատասխանը տալու, որը ցավոտ է լինելու:

Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում է և այն լցնում է լրատվական դաշտ՝ բերելով ջրի սակագնի թանկացման օրինակը և հիշեցնելով, որ ժամանակին նա էր հայտարարում՝ ջուրը չի թանկանալու:

«Եթե ձեր նպատակն է հերոսներին ամեն կերպ հավասարեցնել սովորական քաղաքացիներին, դուք չեք հաջողելու, մնալու եք հերոսների ստվերների տակ: Բոլոր նրանք, ովքեր դուրս են գալու հերոսների, քաջերի սխրագործությունների դեմ, տրորվելու են նրանց՝ ամենաապրողների ոտքերի տակ, քանի որ դուք ստի ճանապարհն եք բռնել, իսկ նրանց սխրագործությունը հավերժության միտված ճանապարհ է, որովհետև հավատացել են իրենց ազգի հավերժությանը»,- ասաց Խաչիկ Մանուկյանն՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդի նիստի ժամանակ երկրի նախագահի կոչին, որով նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում զոհվածների և համաճարակից մահացածների հիշատակը:

Բանաստեղծը տարակուսեց, թե այդ դեպքում ինչու մյուս հիվանդություններից մահացածների հիշատակն էլ չհարգեցին:

Նա ցանկանում էր տեսնել այն հաղթական, տիրական ուժը, որը գալու է մաքրամաքուր, անկեղծ կեցվածքով, հզորությամբ և գիտնականին ասելու  է, որ նրան հնարավորություն է տալիս իր միտքը, հնարավորությունները ծառայեցնել մեր ազգին, գալիս է մտավորականին ասելու, որ նրա համախմբումն ազգին ազգ պահող արժեքների շուրջ այսօր շատ կարևոր է:

Բանաստեղծն ասաց, որ այսօր տեսնում է ճիշտ հակառակը, երբ ոտնահարվում է հայոց լեզուն և այսօր արդեն միմյանց աչքալուսանք են տալիս թրքահպատակները՝ ուրախանալով, որ հայերենը՝ որպես քննություն, արդեն պարտադիր չէ բուհ ընդունվելու համար:

Բանաստեծը եզրակացրեց, որ այն նշանակում է՝ հայը հանգիստ կարող է հեռանալ հայրենիքից, քանի որ լեզուն էլ արդեն որպես կապող օղակ վերացվում է:

Մանուկյանը նկատեց, որ այսօր իշխանությունը հեշտությամբ տալիս է այն տարածքները, որոնց վրա իր և մյուսների զավակները իրենց արյունն են տվել:

Վերջին միտումը նա բնական համարեց, քանի որ պատերազմի ժամանակ Փաշինյանը իր զավակին էլ տարավ մի քանի օրով առաջնագիծ, քանի որ այդտեղ էլ ուզում էր PR կորզել, իսկ այսօր նույն որդին արդեն հոր նման ստում է, որ պատրաստ է իր կյանքը տալ հայրենիքին:

Բանաստեղծը հարց ուղղեց Աշոտ Փաշինյանին, որ եթե պատրաստ էր կյանքը տալ, ապա ինչու պատերազմի ժամանակ իրեն մազապուրծ բերեցին Հայաստան:

Նկատելով, որ այսօր պատիժներ է սահմանվել, գումարներ են կորզվում հայհոյանքի համար, բայց և պատիժ չկա ստախոսության դեպքում՝ Խաչիկ Մանուկյան ասաց. «Սուտը, որ արժեցավ հազարավոր կյանք, սուտը, որ արժեցավ հայրենիքի կորուստ, այդ ստի պատասխանն անպայման պետք է տան, եթե չլինի այդ պատասխանը և հերթական իշխանափոխություն ու անցումներ են լինելու, ապա այս երկիրը որպես պետություն գոյություն ունենալ չի կարող»:

Բանախոսը բացատրեց, որ հակառակ դեպքում ստացվում է՝ ամեն մեկը կարող է գալ, իր արկածային մոտեցումներով, ստով, պատեհապաշտությամբ հայրենիքը կործանել և որևէ հատուցում չտալով հեռանալ ասպարեզից:

Խաչիկ Մանուկյանը հայտարարեց, որ իր համար հերոսապատումը շարունակվում է և հավատում է, որ ազգի մեջ կան հերոսներ, նրանք լինելու են և կերտելու են ապագան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}