Քաղաքական 13:40 06/12/2021 Հայաստան

Հայաստանի սնանկ իշխանությունների պայմաններում ադրբեջանական ծրագրերը շատ ավելի հավանական են. Տիգրան Աբրահամյան

«Մեր պատմության վերջին ժամանակահատվածը բաժանվեց երկու փուլի, առաջին՝ արցախյան 44 օրյա պատերազմն է, երբ ժողովուրդը սկսեց հասկանալ, թե Հայաստանի ներսում ինչ ուժերի և ում հետ գործ ունի»,- ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նկատեց, որ հասարակության մեջ ցավալիորեն կածիք էր ձևավորվել, թե խնդիրն Արցախի մեջ է, և այն տալով բոլոր խնդիրները կլուծվեն:

«Նույնիսկ դրա համար պետական ուժեղ քարոզչամեքենա մտավ խաղի մեջ՝ ցույց տալու համար, որ Արցախն իրականում մերը չէ՝ Ադրբեջանինն է»,- նկատեց պատգամավորը և շեշտեց, որ այդ քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է, իսկ «Շուշին դժգույն քաղաք էր» արտահայտությունն այդ քարոզչության շարունակությունն էր:

Ըստ պատգամավորի՝ այս ամենն այն քարոզչության տրամաբանության մեջ է, ըստ որի՝ փորձում են ցույց տալ, որ Արցախը տալով ոչինչ չենք կորցրել:

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ նորագույն ժամանակների երկրորդ հանգրվանային փուլը մայիսի 12-ին և նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ագրեսիան էր Սյունիքի և Վայոց Ձորի ուղղությամբ, որոնց արդյունքում նույնիսկ պաշտոնական տվյալներով 41 քառ. կմ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կորցրել ենք կարևոր դիրքեր, բարձունքներ, հենակետեր:

«Սրանք ոչ թե Արցախի դեմ ուղղված ագրեսիա էին, այլ Հայաստանի դեմ էին և ադրբեջանական զինուժը ոչ միայն չի նահանջում, այլ այդ տարածության մեջ շատ ավելի լկտի պահվածք են դրսևորում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և, տեղեկացնելով, որ Քարվաճառում և Նախիջևանում Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ զինուժ է կուտակում, պնդեց, որ վերջիններս նպատակ ունեն կտրել Հայաստանի տարածքը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի խոսքով՝ վերջին օրերին կրկին հայաստանցի-արցախցի խնդիրն են առաջ քաշում:

«Նույնիսկ այնքան են առաջ անցել, որ սկսել են հայտարարել, թե Հայաստանից Արցախում պատերազմական գործողությունների մասնակիցներին արցախցիներն են սպանել, որպեսզի Նիկոլ Փաշինանի դեմ տրամադրություններ ստեղծեն»,- տեղեկացրեց պատգամավորը և նկատեց, որ այն արդեն քարոզչություն, ներքաղաքական պայքար չէ:

Նրա խոսքով՝ ներկայում ընդդիմության գործողությունները նման անբարոյականության, ոչ պատշաճ պահվածքի և կամայականություների դեմ պայքարն է, որովհետև խնդիրը ոչ թե իշխանությունը վերցնել-չվերցնելն է, այլ հայրենիք պահել-չպահելը, քանի որ այս իշխանությունն ակնհայտորեն տանելու են երկիրը մաս-մաս հանձնելու գործընթաց:

«Քանի այս իշխանությունը շարունակում է մնալ իշխանության, բնականաբար, չկա երաշխիք որ մենք կքնենք ու կարթնանանք մեկ այլ՝ ավելի լավ իրականությունում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը և հավելեց. «Հայաստանի սնանկ իշխանությունների պայմաններում, ցավալիորեն, ադրբեջանական ծրագրերը շատ ավելի հավանական են դառնում, քան մեկ այլ պայմաններում»:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ ներկայում իշխանությունները փորձում են մարսել այն, ինչ հայ ժողովուրդը կորցրել է:

Անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Աբրահամյանն ասաց. «Արցախում ՌԴ խաղաղապահ զորքեր են տեղակայված և այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները նաև ունեն ընդգծված աշխարհաքաղաքական ազդեցություն, միջնորդավորված պայքար է գնում ՌԴ-Թուրքիա համատեքստում»:

Աբրահամյանի խոսքով՝ այս փուլում ՀՀ-ի և ՌԴ շահերը բավականին մերձ են և Հայաստանի ցանկացած իշլխանության գլխավոր նպատակը պետք է լինի առավելագույնս քաղել իրավաքաղաքական փաստաթղթային բազայից, որն ընդունվել է վերջին 30 տարիների ընթացքում:

«Այս փուլի սպառնալիքները, որոնք մի կողմից ուղղված են Հայասատնի և Արցախի դեմ, մյուս կողմից Ռուսաստանի և Իրանի դեմ, պետք է  բերել համաձայնեցման և ներդաշնակեցման դաշտ և փորձել եղած խնդիրների դեմ պայքարել համախմբված ուժերով»,- հայտարարեց պատգամավորը, բայց և նկատեց. «Իհարկե. Հայաստանում այս իշխանությունների պարագայում ակնկալել արտաքին քաղաքականության արդյունավետ վարում, որևէ ձևով տրամաբանական չէ»:

Հիշելով, որ վերջին երեք ամիսում Արցախում խաղաղ բնակիչ է զոհվել՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Այն խաղաղության բարեկամության խայծը, որ գցում են այս իշխանությունները, որևէ ձևով ռացիոնալության հետ կապ չունեն, որովհետև Ադրբեջանի նպատակը շարունակում է մնալ սպանելը հային՝ այս տարածաշրջանը տեսնելով առանց հայի, հետևաբար՝ նման պայմաններում ինչ կասի այս իշխանությունը, դրանք որևէ ձևվ չաշխատող մեխանիզմներ, սուտ, կեղծիք են»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}