«Ամբողջ ազգը գումար էր հավաքում Միշային Գերմանիա ուղարկելու համար, բայց նա որոշեց բուժվել այստեղ»
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն ՄՈւրադյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ղարաբաղյան երրորդ պատերազմում ծանր վիրավորում ստացած Միշա Ավետիսյանի լուսանկարն ու գրել.
«Հիշու՞մ եք մեր Միշային, 44 օրյա պատերազմի ամենածանր վիրավորում ստացած տղաներից էր...
Ամբողջ ազգը գումար էր հավաքում նրան Գերմանիա ուղարկելու նպատակով, սակայն Միշան որոշեց մնալ իր Հայրենիքում ու բուժվել, վերականգնվել Զինվորի Տանը:
Այսօր լուրջ դրական դինամիկա ունենք, ավելին ասեմ` Միշան արդեն անում է առաջին քայլեր»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ