Քաղաքական 19:24 20/12/2021

Աննա Թերքոթ-Աստվածատրյանը պատմում է ամերիկյան ընտրություններում իր հաղթանակի, ադրբեջանցիների հետ ապրելու, վախերի ու երազանքների մասին

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

«Որովհետև ես հայ եմ, կին ու փախստական», -Panorama.am-ի հետ զրույցում այսպես է բացատրում բարերար, ամերիկաբնակ գրող, իրավաբան, «Աննա Աստվածատրյան» հիմնադրամի նախագահ  Աննա Թերքոթ-Աստվածատրյանը՝ իր  ԱՄՆ Մեն նահանգի Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ ընտրվելու մասին ամերիկյան մամուլի բուռն արձագանքն ու հատկապես նրա ընտրվելը պատմական որակելը։

-Ցանկացած հայի հաղթանակ ցանկացած տեղ, բոլոր հայերով իրենցն են համարում և ուրախություն կա նաև ձեր  Վեսթբրուք քաղաքի խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ի՞նչ պաշտոն է սա, ինչ է մտնում Ձեր պարտականությունների մեջ:
-Ես ներկայացնում եմ  Ward 3-ը քաղաքի խորհրդում։ Որպեսզի ղեկավարես քաղաքը, պիտի ներդնես ջանք, եռանդ ու ժամանակ՝ այն զարգացնելու, աճեցնելու և բյուջեն օպտիմալ ղեկավարելու հարցում։

-Ի՞նչը հնարավոր դարձրեց Ձեր հաղթանակը. գրող, դասախոս իրավաբան, թե ակտիվիստ լինելը:
-Քաղաքային խորհուրդն ինձ ընտրել է քվեարկությամբ։ Ընտրվել եմ միաձայն։ Երկրում ներգաղթյալների աճին զուգահեռ, կարծում եմ,  առաջանում է նրանց կողմից ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը:Քրտնաջան աշխատանքն ու նվիրվածությունը իմ քաղաքին՝ կարծում եմ, սա է իմ հաջողության պատճառը, ինչպես նաև ունակությունս աշխատել ամենատարբեր մարդկանց հետ ու վեր հանել նրանց հուզող խնդիրները։

Աննա Աստվածատրյանը ծնվել է 1978 թվականին Բաքվում։ Արմատներով Խնձորեսկ գյուղից է։ 1990 թվականին Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Հայաստան, որտեղ 3 տարի որպես փախստական ապրելուց հետո՝ 1992 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Նրա ընտանիքը հաստատվել  է Հյուսիսային Դակոտա նահանգի Վափիթոն քաղաքում, որտեղ 1997 թվականին Աննան դարձել  է ԱՄՆ քաղաքացի։

«Իմ հարազատները ջարդերի արդյունքում ցրվել և այժմ ապրում են տարբեր երկրներում, և մենք միմյանց չենք ճանաչում: Դա է մեր դժբախտությունը: Ես ամենուր ինձ փախստական եմ զգում»,-ասում է Աննան։

Մանկության տարիներին Աննան վարել է օրագիր, որտեղ պատմում էր թե ինչպես է իր ընտանիքը Բաքվում առերեսվում ազգային բռնության և բնաջնջման հետ, այնուհետև նկարագրում է Հայաստանում իր կյանքը որպես փախստական։ 14 տարեկան հասակում սկսել է  իր օրագրից որոշ հատվածներ թարգմանել անգլերեն, իսկ 2012 թվականին տպագրում է իր առաջին՝ «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) գիրքը։ Նրա գիրքն առաջին անգլերեն գիրքն է, որն առաջին դեմքից պատմում է Ադրբեջանում հակահայկականության և Բաքվի ջարդերի մասին։Աննային հաճախ անվանում են «Հայկական Աննա Ֆրանկ»։

-Գիտե՞ք,որ Ձեզ անվանում են հայկական Աննա Ֆրանկ:
-Անկեղծ ասած՝ ինձ տխրեցնում է այդ համեմատությունը, որովհետև  Փոքրիկ Աննա Ֆրանկը մահացել է նացիստական ճամբարում։ Գիտեմ, որ մեդիան ինձ այդպես է կոչում, որովհետև ես էլ եմ օրագիր վարել Բաքվի ջարդերի ու մեր մազապուրծ լինելու պատմությունների մասին։ Մեր նմանությունը բացի այդ նաև այն է, որ ազգային հողի վրա ատելությունը ինձ դարձրեց փախստական, Աննային՝ Հոլոքոստի զոհ... ու մեր մանկությունից գալիս են ձայներ, կենդանի ձայներ, որ հիշեցնենք աշխարհին,պատմենք  զոհերի սերունդների տառապանքների մասին։


-Ադրբեջանական քարոզչամեքենան այն աստիճան է երկարացրել ձեռքերը, որ այսօր Երևանում անգամ կարելի է լսել աբսուրդի հասնող մեկնաբանություններ, թե Սումգայիթի, թե Բաքվի ու Կիրովաբադի ջարդերի մասին: Կարծես, թե փորձում են խլացնել ձեր մանկությունից եկող ձայները։Ի՞նչ աշխատանք ունենք անելու այդ առումով:
-Սա է վերջին 30 տարիների ադրբեջանական պրոպագանդան. ոչ մի նոր բան չկա։ Այդ ստերով նրանք հիմքեր են գցել, հորինել պատմություններ, որոնց կուլ է գնում հայկական քարոզչությունը ու պարտվում է տեղեկատվական պատերազմում։Ադրբեջանական քարոզչությանը ենթակա շրջանակներում այդ ստերը ընդունվում են որպես փաստ։Ես շատ անգամներ եմ առաջարկել իշխանություններին  իմ օգնությունը՝ պայքարելու միասին, բայց անտեսվել եմ և հիմա Հայաստանը քաղում է դրա պտուղները։ Սա էլ է բազում պատճառներից մեկը, թե ինչու մենք պարտվեցինք պատերազմում և ինչում են մեզ ներկայացնում որպես ագրեսոր։

-Ամեն դեպքում, Դուք, այսպես ասած «ձեռքերը ծալած» չեք նստել սպասել, հայտնի եք  Ձեր գործունեությամբ հայերի քաղաքական իրավունքների պաշտպանության մեջ Արցախի հարցում: Պատերազմից հետո  ինչ-որ բան փոխվե՞լ է:
-Իհարկե, ամեն բան փոխվել է։ Մեկ տարի է անցել, բայց մենք դեռ չենք կարողանում հասկանալ ինչ կատարվեց, ինչպես մեզ պահենք։ Սփյուռքը շոկի մեջ է, իսկ կառավարությունը ոչինչ չի անում հաղթահարելու այն։Ինչ վերաբերվում է ինձ, ես անում եմ այն, ինչ միշտ եմ արել. ուղիղ աշխատում եմ մարդկանց հետ, ովքեր անցնում եմ դրա միջով, պաշտպանում եմ Արցախցիների Մարդու իրավունքները...Սրան պետք էր առաջնահերթություն տալ, ցավով եմ ասում, բայց ոչ բոլորն են գիտակցում դրա կարևորությունը։

-Ճի՞շտ է,որ ամերիկյան առաջին քարտուղարներից մեկն եք եղել Հաագայի միջազգային քրեական դատարանում: Պատմեք նաև այդ փորձի մասին։
-Այո, ես եղել եմ ամերիկյան առաջին քարտուղարներից մեկը Հաագայի միջազգային քրեական դատարանում։ Դա 2004 թվակականն էր։Հիանալի փորձառություն էր։

-Ձեր անունը կապվում է նաև 2013 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հետ Մեն նահանգում: Ինչպե՞ս հասաք դրան:
- Ամուսինս և մորաքույրս են գլխավորել  այս նախաձեռնությունը, և ընդամենը 10 օրում Մենի օրենսդիր մարմինը ճանաչել է  Արցախը 2013 թվականին։ Կարելի է ասել սա դարձավ  խթան և սրանով են մեկնարկել իմ աշխատանքները Արցախին նվիրված։

-Ձեր ամուսինն է՞լ է հայ։
-Նա Ֆրանսիացի է, բայց իրեն  հայ է համարում։
-Իսկ երեխաները իրենց որ ազգի ներկայացուցիչ են համարում։
-Նրանք իրենց հայ են համարում, իսկ մնացած բոլորը նրանց Ամերիկայի հայ են համարում։

-Աննա, հայտնի եք նաև Ձեր բարեգործական նախաձեռնություններով, Վիքիպեդիայում հենց այդպես էլ նշված է«բարերար»։ Կպատմե՞ք նաև այդ մասին։
-Անում եմ ՝ ինչ-որ  պետք է անեմ, բայց չեմ սիրում այդ մասին խոսել, ամեն դեպքում, եթե հետաքրքրվողներ կլինեն կարող են այդ գործունեությանս ծանոթանալ այստեղ Www.Astvatsaturian.org/initiatives։ Միայն ասեմ, որ այստեղ ներառվածներից այսօր ամենաընդգրկունն ու կարևորը, թերս Արցախի բնակչության, պատերազմական գործողությունների ու կրած վնասների փաստահավաք ու փաստագրական նախագիծն է՝ Census-ը։

-Սոցցանցերի Ձեր էջերում մեր «ոչ բարով հարևանները » շատ ակտիվ են: Սպառնալիքներին,անհանգստացնող մեկնաբանություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Այո, ճիշտ եք նկատել ակտիվ են, ավելացնեմ նաև, որ երբեմն նրանք այնքան ագրեսիվ են, որ FBI-ից պահանջում են հետաքննություններ սկսել իմ դեմ, երբեմն պարզապես թրոլինգ են անում, որը կարելի է անտեսել և անցնել։ Մի բան հստակ է, նրանք չեն կարող ազդել իմ աշխատանքի չափի ու որակի վրա, եթե ինչ-որ տեղ համը հանում են, դա ինձ ավելի նպատակասլաց է դարձնում։

-Ի՞նչ եք կարծում,հնարավոր է խաղաղ ապրել թուրքերի և ադրբեջանցիների մեջ: Այս «խաղաղասիրական» քարոզչությունն ինչի կհանգեցնի։
-Մենք ապրել ենք Ադրբեջանում երկար տարիներ, պապիկս Բաքու է գաղթել 1945 թվականին։ Մենք միշտ գիտեինք, թե ինչ կարող է պատահել հետներս՝ աչքներիս առաջ ունենալով Հայոց Ցեղասպանությունն ու Բաքվի հայերի ջարդը 1918 թվականին։Բայց մենք հույսներս դրել էինք Սովետի հզորության վրա, կարծելով, թե կզսպեն Ադրբեջանի վայրագ ցանկությունները։Ինչ-որ ժամանակ դա աշխատեց, բայց հենց Սովետի հզորությունը ցնցումներ սկսեց ապրել, վայրագությունները նորից սկիզբ առան։

Ես չեմ կարծում, որ առանց արդարության հաստատվի ու կայուն մնա խաղաղություն կոչվածը։ Չեմ անտեսում հաշտեցման դերը կոնֆլիտներից ու ողբերգությունից խուսափելու հարցում, բայց առանց արդարության հաստատման, հաշտեցումը կեղծ կլինի։ Կոնֆլիկտի լուծումը այդ ճանապարհով չի գնում։ Այն հակահայկական քարոզչությամբ, որ տարվում է Ադրբեջանում, կարծում եմ, հետագա բռնությունների հող են նախապատրաստում։ Միասին խաղաղ ապրելը ենթադրում է փոխադարձ հարգանք, վստահություն և համագործակցության միտված ջանքեր։Այս պատերազմը նման տրամադրությունների  հիմք տալի՞ս է...իհարկե, ոչ։

-Ի՞նչ վախեր ունեք։
-Արցախը և Սյունիք կորցնելուց եմ վախենում։

Ի՞սկ երազանքներ
-Երազում եմ խաղաղություն ու զարգացման բուռն տեմպ Հայաստանի համար։

-Ինչպե՞ս շարունակենք ապրել, դուք ինչպես եք հաղթահարել հետպատերազմյան սթրեսը։
-Ճիշտ այնպես, ինչպես մենք Բաքվի ջարդերից հետո։ Սթափվել, հասկանալ ու չմոռանալ, թե ով ենք մենք։ Նրանք մեզ չեն կարող վերացնել աշխարհի երեսից, քանի դեռ մենք հիշենք, որ հայ ենք՝ մեր նախնիների ժառանգները։ Նրանք ավելի ծանր պատմական ժամանակներ են հաղթահարել, մենք էլ կարող ենք։






Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}