Քաղաքական 19:37 21/12/2021 Հայաստան

Թուրքիան կարող է շատ հմտորեն օգտվել այդ հնարավորությունից և վերցնել Սյունիքը. Սուրեն Սարգսյան

«Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների հարցում նշանակված բանագնացը, կարծում եմ 21-րդ դարում Թուրքիայի լավագույն դիվանագետներից է»,- ասուլիսում Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ նշանակված Սերդար Քըլըչին գնահատելիս ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Տեղեկացնելով, որ ԱՄՆ-ում հետևել է Քըլըչի գործունեությանը՝ բանախոսը շեշտեց, որ տեսել է, թե ինչպես էր նա հայկական ցանկացած նախաձեռնություն բնում խեղդում:

Սուրեն Սարգսյանը շեշտեց, որ Քըլըչի հետ բանակցելու համար Հայաստանը ներկայացնում է բանագնացի, որը դիվանագիտական ծառայության փորձ չունի, առավել ևս՝ բանակցություններ վարելու հարցում:

Արձանագրելով, որ դիվանագիտությունն արտաքին քաղաքականության գործիքներից մեկն է՝ միջազգայնագետը պնդեց, որ այսօր Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, դրա փոխարեն գնում են շատ թևթև դիվանագիտական ինչ-որ պրոցեսներ:

Սուրեն Սարգսյանն ասաց, որ հարաբերություններ հաստատելու դեպքում Թուրքիան Հայաստանի նկատմամբ կարող է տնտեսական էքսպանսիա իրականացնել, ամբողջությամբ իր ազդեցության տակ վերցնելով տնտեսական ենթակառուցվածքները՝ սկսած գործարաններից, վերջացրած հողամասերով և հողակտորներով:

«Ես չեմ բացառում, որ որոշ ոտնձգություններ լինեն Սյունիքի նկատմամբ, ես չեմ խոսում ճանապարհների մասին,այլ՝ ողջ Սյունիքի»,- ասաց միջազգայնագետը:

Նկատելով, որ Ադրբեջանը՝ նաև Թուրքիայի հորդորով Հայաստանի տարբեր հատվածներում տեղակայել է իր զինված ուժերը՝ Սարգսյանը հայտարարեց. «Հունիս ամսից ադրբեջանցիները եկել նստել են Սև լճի սահմաններում և այդտեղ հայկական կողմից որևէ գործողություն չի արվում, կարծես թե լուռ համաձայնություն կա այդ ուղղությամբ»:

Նա բացատրեց, որ թուրքական կողմը փորձում է մաքսիմալ պոկել, քանի դեռ Հայաստանը թույլ է, քանի որ պատմությունը զսպանակաձև է և կգա մի պահ, որ նրանք չեն ունենա այդ հնարավորությունը:

Պնդելով, որ Հայաստանն իր պատմության ամենածանր փուլերից մեկն է ապրում՝ Սուրեն Սարգսյանն ասաց. «Մեր իմունային համակարգի վերականգնման որևէ գործիք չունեմ, քանի որ ինչ փորձում ենք չի աշխատում»:

Միջազգայնագետն անդրադարձավ նաև Անդրկովկասում Թուրքիայի գործողություններին ու թիրախներին և նշեց, որ վերջինս երբ ցանկանում է աշխարհի որևէ հատվածում ներգրավվել՝ այն անում է ռազմական կոնֆլիկտով, որից հետո պնդում է, որ այդտեղ ինքը մասնաբաժին ունի, ինչպես արեց Սիրիայում, Լիբիայում և Հարավային Կովկասում:

Սարգսյանը նկատեց, որ 5 տարի առաջ Թուրքիան Հարավային Կովկասում այն չափ ներկայացված չի եղել, ինչպես այսօր և պնդեց, որ այսօր արդեն Անկարան այստեղ ունի իր մասնաբաժինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծ խնդիրներ ունի և դրանք միայն Հարավային Կովկասում չեն, հետևաբար՝ նրա նման հզոր պետության համար բարդ է սպասարկել մի քանի ուղղություններ:

«Բնականաբար, Ռուսաստանն ինչ-որ տեղերում ստիպված է լինում նահանջել, հաճախ՝ իր շահերի հաշվին, հաճախ էլ՝ ոչ իր շահերի հաշվին»,- ասաց Սուրեն Սարգսյանը և տեղեկացրեց, որ 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո ՌԴ-ն իր արևմտյան սահմաններում այդքան կուտակված զինված ուժեր երբևէ չի ունեցել, ինչքան հիմա Ուկրաինայում և սահմանակից եվրոպական մյուս երկրներում:

Միջազգայնագետը դիտարկեց սցենարը, երբ Ուկրանիայի հետ հավանական կոնֆլիկտի ժամանակ հնարավոր է Ռուսաստանի համար բացեն մեկ այլ ճակատ, որի ամենահարմար տեղը Անդրկովկասն է:

«Թուրքիան կարող է շատ հմտորեն օգտվել այդ հնարավորությունից և վերցնել Սյունիքը»,- ասաց բանախոսը:

Նա նկատեց, որ Հայաստանում 2018 թվականին էլ արտաքին տարբեր ուժեր մրցակցել են և պատահական չհամարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ այն ժամանակ իր դեմ արտաքին ուժեր կային:

«Այսօր եկել է Ալիևի վարձահատույց լինելու ժամանակը, նա պետք է Թուրքիային, Իսրայելին, Պակիստանին ինչ-որ բան տա, քանի որ նրանք պատերազմում օգնել են և՝ ոչ իր սիրուն աչքերի համար, այլ ակնկալիքներ են ուենցել»,- անդրադառնալով հետպատերազմյան աշխարհաքաղաքական տարածաշրջանային վերաձևավորման հարցին՝ ասաց Սուրեն Սարգսյանը և նկատեց, որ Իսրայելի պարագայում Բաքուն կարող է վարձահատույց լինել հակաիրանական գործընթացով, Թուրքիայի պարագայում՝ հակառուսական գործողություններով:

Միջազգայնագետը պնդեց, որ Ադրբեջանը խնդիր է ունենալու թյուրքական երկրներին միանալու Թուրքիայի պարտադրանքի և ԵԱՏՄ մտնելու Ռուսաստանի առաջարկի ընտրության հարցում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}