Մեկնաբանություններ 17:48 27/12/2021 Հայաստան

«Այդ Ամանորը միակն էր, որ տոնածառ չունեցանք»...ապրելու նուրբ արվեստը

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

«Մի Ամանորի ստացա կյանքիս ամենամեծ դասը։ Այդ Ամանորը միակն էր, որ տոնածառ չունեցանք, որ նվերներ չեղան, որ լույս էլ չունեինք...դա այն Ամանորին էր, որ տատս սովորեցրեց չվախենալ ապրել, որ ուրախությանը պետք է կյանքում տեղ տալ, ինչ էլ եղած լինի։ Դա 88-ի տարեմուտի գիշերն էր։ Մեր տունը փրկվել էր ի տարբերություն շատ-շատերի։ Երկրաշարժը տարել էր նաև հորաքրոջս։ Նրա երեխաները մեզ հետ էին ապրում։ Այն դժվար ժամանակներն էին, որ մենք մոռացել էինք կյանքն ինչ է, որ վախենում էինք ժպտալ, որովհետև ժպիտդ կարող էր ցավ պատճառել, մտածելու տեղիք տար, որ չես հարգում վիշտը։ Հորաքրոջս որդին գաղտագողի էր երաժշտություն լսում՝ վերմակի տակ։ Այդ գիշեր տատիկը բռնացրեց։ Մենք կարծեցինք կպատժի, բայց նա խնդրեց բարձրացնել ու ասաց, որ կյանքը շարունակվում է.անվերջ սգալ չի կարելի...Տարիներ հետո այս պատմությունը էլ ավելի ակնածանքով է լցնում տատիս հանդեպ»,-ասում է Գյումրիի Բայրոնի անվան դպրոցի անգլերենի ուսուցչուհի Օհաննա Ավետիսյանը։ Ում հետ էլ փորձել ենք հասկանալ ինչպես ենք հաղթահարելու չապրելու ցանկությունը,կամ ապրելուդ պատճառով քեզ մեղավոր զգալու միտքը։

-Իսկ տատիկի պես անկոտրուն մարդիկ շա՞տ էին։
-Ողջ ժողովուրդը։ Միայն պատկերացրեք՝ ընդամենը 15 օր հետո երկրաշարժից, մենք ինքնակազմակերպվելու ուժ գտանք, վրանային դպրոցներ բացվեցին ու վերսկսեցինք դասապրոցեսը։ Իհարկե, ցրտի ու այլ հանգամանքների բերումով ամեն դասին հատկացվում էր 15 րոպե, բայց փորձում էինք անել առավելագույնը։ Ես այդ ժամանակ 8 տարեկան էի։

-Հետո վրանային դպրոցներին փոխարինեցի՞ն տնակայինները։
-Այո, իսկ հետո եղավ հրաշքը։ Ուրեմն՝ բրիտանացի լրագրողներ էին եկել մեր վրանային դպրոց։ Քանի մինչ երկրաշարժն էլ այն հայտնի անգլիական դպրոց էր, հենց մերն էին ընտրել։ Ու պատկերացրեք նրանց զարմանքը, որ ցրտի, մթի, վրանային պայմաններում նրանք դրսից լսում են երգի ձայն, որտեղ կորուստ, ցավ, վիշտ տեսած երեխաները երգում են, որ արև է շողում, որ մանուկներն են ժպտում։ Նրանք մտնում են ներս ու սկսում հարցուփորձը՝ թե ինչ կուզեն երեխաները՝ խաղալիք, շոկոլադ, զգեստներ, կոշիկներ։ Մի աղջիկ մտածում-մտածում, ասում է՝ «Իմ հին տաք դպրոցն եմ ուզում, իմ իսկական կյանքը»։ Լրագրողները գնում են, երեխայի խոսքը սկսում է պտտվել բրիտանական մամուլում, հասնում կառավարությանը ու զարկ է տրվում դպրոցաշինությանը։ 1990 թվականին մեր գեղեցիկ, տաք, ապահով, հարմարավետ դպրոցն արդեն իրականություն էր։

-Ճի՞շտ է, որ անձամբ տեսել եք Մարգարեթ Թետչերին։
-Ճիշտ է, բայց ես դեռ չգիտեի, թե ով է նա։ Մի անգամ մեր դասարան մտավ ուսմասվարը, ուսուցչիս հետ ինչ-որ բան խոսեց, ինձ մատնացույց արեցին, հետո ասացին, որ պետք է պատրաստվեմ մի միջոցառման։ Այդ օրը երբեք չեմ մոռանա։ Գիտեք, երկրաշարժից հետո ժպտացող մարդ չէի տեսել, իսկ այդ միջոցառմանը գնալու ճանապարհին տեսա քաղաքիս փողոցներում շարքով կանգնած, ծաղիկներ թափահարող մարդկանց...դե 9 տարեկան աղջիկ, ինչ պիտի հասկանայի։ Հասանք մի բարեկարգ շենքի։ Այդ համատարած ավերակների, վրանների, տնակների կողքին,գեղեցիկ, ամուր, ապահով շենք։ Ներս մտանք, ուղեկցեցին բեմ, մոտ տաս երեխա էինք և ասացին զբաղեցնենք մեր տեղերը բեմի վրա։ Երբ բոլորս նստած էինք ետնամուտքով բեմ բարձրացավ մի շքեղ, գեղեցիկ, քնքուշ կին, որ անցավ մեր միջով, շոյելով վարսերս՝ կարծես հույսի շող լիներ։ Տպավորություն էր՝ որ ամեն ինչ լավ է լինելու։ Բոլորը ծափահարում էին՝ մենք առանց հասկանալու ոգևորված նույնպես ծափահարում էինք։ Մեր կյանքը երկրաշարժից հետո շատ էր գորշացել, դա հագուստների մեջ էլ էր երևում...ու այդ համատարած մուգ գույների, մռայլ դեմքերի մեջ նրա ժպիտը, ճերմակ հագուստը հիպնոսացրել էին։ Տարիներ հետո, երբ իմացա թե ով է նա, ինչ կարևոր պաշտոնյա, ապշել էի, ամենաշատը զարմացրել էր նրա մականունը «Երկաթե լեդի».ախր շատ քնուշ էր։ Հետո հասկացա՝ ամուր կամքի համար էր...թեկուզ Գյումրի հասնելը՝ մեր դպրոցի բացմանը մասնակցելու համար, կամային հատկանիշի մասին է խոսում։ Գորբաչովը ասել էր, որ չի ապահովի անվտանգությունը, երևի խանդի հողի վրա, որ Մոսկվան թողած Գյումրի է գալիս, ասել էր երկրաշարժ տեսած մարդիկ են, ագրեսիվ, իսկ նրան ծաղիկներով, աղ ու հացով դիմավորեցին ու միշտ մնաց Գյումրիի սրտում։

-Հենց այդ պահովության զգացո՞ւմը կապեց դպրոցին, որ ավարտելուց հետո էլ չլքեցիք այն՝ մնալով ուսուցիչ։
-Այո։ Ու դա եղավ չպլանավորած, չծրագրավորած։ Ես որոշել էի դառնալ դաշնակահարուհի՝ չնայած դպրոցում գերազանցիկ էի բոլոր առարկաներից։ Արդեն մայիսն էր, հստակ որոշած պարապում էի, բայց մի դեպք փոխեց կյանքս։ Ես ու մի ֆենոմենալ դաշնակահուրուհի մրցույթի էինք մասնակցում, վերջին փուլ էինք հասել, նրա ելույթի ժամանակ լույսերն անջատվեցին, իսկ Գենրիետա անունով այդ աղջիկը առանց մի սխալի, առանց վարանելու , առանց նոտաները տեսնելու հրաշալի կատարեց իր գործը։ Ես հասկացա, որ դաշնակահարուհին նա է, որ այդ գործն այնքան իմը չէ, որքան նրանը. չէի ուզի լինել իմ ասպարեզում միջակ մեկը, այլ լավագույնը։ Հենց այդտեղից գնացի անգլերենիս ուսուցչուհուս մոտ, հարցրի՝ դեռ հնարավորություն ունենք պարապել 2 շաբաթ և ընդունվել համալսարանի Անգլիական բաժին։ Ուսուցչուհիս շատ ուրախացավ, հիշում եմ՝ ասաց՝ «Այդ 15 օրը լրիվ բավական է գիտելիքներդ դարականերում դասավորելու համար»։ Ընդունվեցի, ավարտեցի, հիմա նրա կոլեգան եմ։ Հասկանում եմ, որ ճիշտ ընտրություն եմ արել մանկավարժությանը նախախատվություն տալով։ Իմ արած աշխատանքի լավագույն արձագանքը աշակերտներիս հաջողություններն են. մարդիկ, որ այսօր հասել են Օքսֆորդ, Քեմբրիջ։ Նման պահերի հասկանում եմ, որ արժեն այն զոհողությունները, որ կրել եմ։ Շատ պարտավորեցնող էր նաև «Տարվա լավագույն ուսուցիչ» տիտղոսը։ Եթե քեզ ասել են լավագույն, դու էլ թուլանալու, թերանալու ոչ մի շանս չունես, քեզ նայում են որպես լավագույնի՝ պիտի քառակի շատ աշխատես քեզ վրա։ Ուսուցիչը անընդհատ պիտի աշխատի իր վրա, ինքնակրթությամբ զբաղվի, պիտի չվախենա սխալվելուց, իր սխալներն ընդունելուց, երեխաների հետ նոր ճշմարտություններ բացահայտելուց։ Պիտի կրակ տա, հետևի, որ այդ կրակը չմարի։ Այդպիսին էր իմ առաջին ուսուցչուհին։ Այդպիսին եմ ձգտում լինել ես։

-Հե՞շտ է այսօր լինել ուսուցիչ։ Նկատի ունեմ պատերազմական ու հետպատատերազմական ժամանակը։
-Գիտեք, ես մարդ եմ ում կյանքն առնվազն երկու անգամ շատ կտրուկ բաժանվել է առաջ ու հիմայի՝ մեկ այսպես էր՝ մինչև երկրաշարժ ու երկրաշարժից հետո, հիմա էլ՝ մինչև պատերազմ ու պատերազմից հետո։ Ես հստակ գիտեմ երկրորդ փուլը ինչպես է լինեմ, թվում է ելք չկա, հույս չկա, բայց հետո սկսում ես ապրել։Մենք դեռ փրկելու , պահեու շատ բան ունենք, և առաջին հերթին մեր արժանապատվությունը պիտի փրկենք։ Այլևս կորցնելու իրավունք չունենք։ Մի բան հստակ գիտեմ՝ մենք ավելի պատասխանատու պիտի լինենք այսօր՝ հատկապես ուսուցիչներս իրավունք չունենք հուսահատվելու ու թերանալու։ Այսուհետ խեղդում ենք մեր մեջ ցավն ու ասում' ի գործ։ Ես անցյալ տարի նոյեմբերի 10-ին գնացի դպրոց և ցածր դասարնի աշակերտներիս համար փոքրիկ անականկալ տարա, գիտեի՝ ինչ ընկճված պիտի լինեն։ Բարձր դասարանցիներիս հետ դուրս եկանք Գյումրիով զբոսնելու, ուզում էի խոսեն երեխաները։ Պատահաբար հանդիպեցինք հենց նոր պատերազմից վերադարձած շրջանավրտներիցս երկուսին։ Գրկեցինք, խոսեցինք, լացեցինք. Մի անգամից մեծացել էին տղաներս։ Ինչը ինձ առավել ցնցեց ու հուզեց, որ նրանք իրենց կրտսեր ընկերներն ասում էին՝ լավ կսովորեք։ Լևոնս, որ մի քանի օրով էր եկել, ասաց՝ «երեխեք, մաթեմ սովորեք, ճիշտ կոորդինատ հաշվելով, գիտեք թշնամու քանի դիրք ենք ոչնչացրել ու քանի անգամ ենք փրկվել», Կառլենս էլ ասաց՝ «մեկ էլ՝ անգլ, երեխեք, էդ շատ կարևոր ա, մեզ լավ դիվանագետներ են պետք»։ Մի քիչ թևավորված ետ դրձանք դպրոց։

Որպես ՈՒՍՈՒՑԻՉ' չեմ դադարելու հավատալ հրաշքների ու չեմ խնայելու ջանք, եռանդ, նյարդեր, որ ներկա ու ապագա սերունդները չափսոսան, չընկճվեն, չհիասթափվեն, որ ոչ մի վայրկյան չխարխլվի սերն ու նվիրումը մեր մոլորված ու վիրավոր հայրենիքի հանդեպ, որ գալիք սերունդն ապրի ու արարի կրկնակի, ընկածների փոխարեն, նրանց վիրավոր ու խոցված ընկերների փոխարեն։ Հայաստան աշխարհում անորակներ, մոլախոտեր, ավելորդներ ու դավաճաններ չպիտի ապրեն, չպիտի ծնվեն։ Ավելի մեծ վճռականությամբ պիտի լցվի հատկապես ուսուցիչը, որ պատրաստի առավել որակյալ բժիշկ, առավել ճկուն դիվանագետ, առավել հայրենասեր քաղաքացի։ Բոլորս պիտի դառնանք նվիրյալ ԶԻՆՎՈՐՆԵՐ մեր ասպարեզներում եվ միայն այդ դեպքում գուցե կարողանանք ներել ինքներս մեզ մեր աններելի սխալների համար... եվ ոչ թե փնտրենք մեղավորներ ու արդարացումներ այլոց մեջ։ Որ էլ ոչ մի ուսուցիչ չնայի իր սաների նկարներն ու ասի՝ ուր եք, իմ հերոսներ։

Օհաննա Ավետիսյանը ծնվել է 1980 թվականին և հաճախել Գյումրու համար 20 հիմնական դպրոց։Գերազանցությամբ ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել անգլերենի ուսուցչի որակավորում:Օհաննան իր հարազատ դպրոցում անգլերեն է դասավանդում 2002 թվականից սկսած։
2010-ին Օհաննան իր երկու աշակերտների հետ հրավիրվում է մասնակցելու “Թատերական աշխարհի մանկական անսամբլը” միջոցառմանը, որը ընգրկում էր 28 երկրներից 150 և ամողջ Բրիտանիայից 1500 երեխաների։
2017-ին Օհաննան դառնում է հաղթող Հայաստանում “Տարվա լավագույն ուսուցիչ” մրցույթում և ստանում մրցանակ ՀՀ Կրթության նախարարության կողմից։
Օհաննան որդու հետ միասին ապրում է Գյումրիում ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}