Հասարակություն 16:30 31/12/2021 Հայաստան

Շուշան Դոյդոյանի wow-ներն ու վույ-երը

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

ՇուշանԴոյդոյանի կենսագրությունը  կարդացող ցանկացած մարդ սկզբում  մի քանի անգամ ասում  է «վաու, վաու, վաու»( 2001թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ, 24 տարի Երևանի պետական համալսարանի դոցենտ,  Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության Ազատության պաշտպան  մրցանակի  առաջին կին մրցանակակիր, Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղար, Եվրոպայի տեղեկատվության մատչելիության կազմակերպության հիմնադիր անդամ, 60-ից ավել գիտական հոդվածների հեղինակ և այլն), հետո հասնում այն հատվածին, որ   4 երեխաների մայր  է, միանգամից  «վաու»-ն դառնում է վո՜ւյ։ Տարեվերջին մոտիվացվենք հաջողակ կնոջ ապրելակերպով՝ փորձելով կորզել գաղտնիքներ։

-Տիկին Դոյդոյան, ինչպե՞ս է ստացվում համատեղել  անձնական կյանքն ու  աշխատանքը, որը տեղով ապրելակերպ է։Ո՞վ է օգնում, ինչի շնորհիվ է հաջողվում։
-Իրականում բավականին դժվար է, բայց երբ կարղանում ես հասնել այդ նպատակին արդեն ամեն ինչ շատ ավելի հեշտ հանգիստ ու լավագույնս է ստացվում կնոջ մոտ։Իմ էներգիայի ու հաջողության աղբյուրն իմ ամուսինն է։  Շատ կարևոր է ամուսնուս ու երեխաներիս դերը, նրանք են ինձ մոտիվացնում, ուժեղացնում,նրանք միշտ իմ կողքին են և օգնում են իրականացնել ցանկացած նպատակ, որ իմ առջև դնում եմ, կամ որ ընտանիքն իր առջև դնում է։

-Խոսեք նախ այլոց «երեխաներին» դաստիարակելուց։  ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում արդեն երկար տարիներ դասավանդում եք «Լրագրողական էթիկա», «ԶԼՄ օրենսդրություն», «ԶԼՄ կարգավորում եւ ինքնակարգավորում»  հեղինակային առարկաները։ Կարելի է ասել լրագրողների մի քանի սերունդ եք տվել երկրին։ Ձեր ուսանողները հավատարիմ  ե՞ն մնում իրենց ստացած կրթությանը, ի՞նչ կարծիք ունեք լրագրողական դաշտի մասին։
-Մի մասն, այո, հավատարիմ մնում են, հիմա, երբ պատահաբար հանդիպում ենք փողոցում, կամ  գործնական կամ ընկերական հավաքույթների ժամանակ շատերը անգամ կատակի տալով հիշում են ասածներս լսարանում, որ լրագրողն իր ինֆոմացիայի աղբյուրին չպիտի թույլատրի անգամ իր սուրճի համար վճարի և այլն։ Բայց , ցավոք, այդ դասերը հիմնականում անտեսվում են, երբ լրագրող-ուսանողները մուտք են գործում խմբագրություններ, որտեղ խաղի այլ կանոններ կան և շատ հաճախ էթիկական խախտումներով են իրականացնում իրենց մասնագիտական պարտականությունները։ Իհարկե, կան նաև ուսանողներ, որ մուտք գործելով նման խմբագրություններ, փորձում են փոխել այնտեղ ընդունված խաղի կանոնները, ընդդիմանում են և այն։

-Եղե՚լ է դեպք, որ ամաչեք Ձեր ուսանողի կատարած կոպիտ  էթիկական սխալի կամ ԶԼՄ օրենսդրությանը չտիրապետելու համար։
-Ոչ,երբեք չի եղել, որ ամաչեմ, բայց պատահել է, որ զարմացել եմ, թե ինչպես կարող է այդ գիտելիքը ձեռք բերած անձը, իրեն այդպես պահի, նման կերպ իրականացնի իր լրագողական  աշխատանքը, որովհետև  դասախոսելու  ընթացքում փորձում եմ առավելագույնս մատուցել նրանց, գիտելիք ու հմտություններ տալ, թեև , հենց տալու պահին էլ գիտակցում եմ, որ իր կիրառությունը չի գտնելու գործնականում այդ գիտելիքի մեծ մասը։ Բայց նաև վստահ եմ միշտ, որ այդ գիտելքը դառնաու է հիմք, բազա, յուրաքանչյուր անձի և հետո նաև լրագրողի համար, ով կախված իրավիճակներից,  անհրաժեշտորեն և սիրով ու համառությամբ կիրառում է թե կյանքում, թե մասնագիտության մեջ, որովհետև լրագրողական էթիկայի կանոնները մարդ լինելու, մարդ մնալու  կանոններն են՝ մի խաբիր, մի ստիր և այլն...ցանկացած մարդ պիտի փորձի այդպես ապրել։


-Ընդհանրապես, սովորեցնելիս շեշտն ինչի վրա ե՞ք դնում հիմանականում։
-Միշտ շեշտը դնում եմ արդարության և մարդ մնալու վրա։ Միշտ ասում եմ, որ  հիշեք, նախ և առաջ մարդ եք, էնպես աշխատեք որպես լրագրող , որ երբեք չամաչեք հայելու մեջ ձեզ տեսնելիս։ Աչքերը չխոնարհեք, որ միշտ զգաք՝ արդար եք եղել։ Արդար բոլոր առումներով՝ մարդկային հարաբերություններ, հերոսների բացահայտումներ, չարիքը, կոռուպցիան լուսաբանելու ժամանակ, առավելագույնս արդար լինել և մարդ մնալ։

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մարդը, որ հասկանաք՝  այ նա, տարիներ հետո կայացած լրագրող է դառնալու։
-Համառությունը։ Այն ուսանողը, որ համառ է ու լավ տիրապետում է մայրենի լեզվին, հաստատ ցանկության դեպքում կդառնա լավ լրագրող։ Հատուկ շեշտում եմ հայերենի գերազանց իմացության կարևորությունը՝ հաշվի առնելով այն գրագիտության մակարդակը, որ տիրում է մեր լրագրողական դաշտում։

-Լրագրության մեջ Ձեր նեղ մասնագիտական ոլորտը ամենախոցելին է այսօր։  Ի՞նչ եք կարծում, ինչի հետ է դա կապված, արդյո՞ք, կապում եք նրա հետ, որ աշխատող լրագրողներից շատերը չունեն մանագիտական կրթություն, չգիտեն իրենց իրավունքներն ու նաև պարտականություները։
-Չեմ համարում, որ լրագրողական մասնագիտական կրթությունը այն նախապայմանն է, առանց որի հնարավոր չէ  դառնալ լրագրող։ Ավելի շատ կարևորում եմ մարդ լինելու, էթիկապես գրագետ լինելու պայմանները, քան զուտ մասնագիտական կրթությունը։ Ի վերջո ամեն տարի լրագրողական կրթությամբ տասնյակներով մասնագետներ  են ավարտում ԲՈՒՀ-երը, բայց նրանց փոքր ման է , որ մտնում է պրակտիկ լրագրություն  ու այնտեղ իր որակյալ ու  կայուն տեղը գրավում։

-ԶԼՄ-երի դեմ ավելացած դատական գործերը՝ Զրպարտության և վիրավորանքի թեմաներով, ինչի մասին են խոսում։ Արշա՞վ է մամուլի դեմ, թե իրոք, լրատվամիջոցները ոչ պրոֆեսիոնալ են․ ի՞նչ անելիք ունենք այս առումով։
-Այո, ԶԼՄ-ների դեմ դատական գործերը՝  զրպարտության և վիրավորանքի հիմքով, մեծ թիվ են կազմում, դա բավականին լուրջ լծակ է ամբողջ աշխարհում և մեզանում նույնպես՝ մամուլին լռեցնեու, քննադատական խոսքը ճնշելու, ինչն էլ որոշ դեպքերում հաջողվում է ,որի հետևանքով զարգանում է, բացասական իմաստով եմ ասում, ինքնագրաքննությունը լրագրողների շրջանում...նաև հաշվի առնենք, որ այս դատական գործերում փոխհատուցման չափերը առավելագույնն են, որը իսկապես մեծ ֆինանսական խնդիրների առջև կարող է կանգնեցնել լրատվամիջոցներին  և մյուս բացասկան տենդեցն այն է, որ  հայցվորների մի մասը, եթե չասենք մեծ մասը հանրային իշխանության դեմքեր են, գործադիր, օրենսդիր մարմիններից,որը խիստ բացասկան եմ գնահատում։ Այսինքն՝ վերջիններս հանրային բեմահարթակում լավ չեն պատկերացնում իրենց գրաված դիրքի յուրահատկությունը, որ մինչ որոշում կայացնելը, պիտի գիտակցեին, որ առերեսվելու են քննադատության՝ կառուցողական և ոչ կառուցողական և դա հենց հանրային իշխանության ներկայացուցիչ լինելու կողմնակի ազդեցությունն է, որի հետ իրենք պիտի հաշվի նստեն։

- Շատ փորձագետներ կարծում են, որ ոչ միան Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում լրատվամիջոնցերը ճգնաժամ են ապրում։ Ի՞նչ մարտահրավերներ են այսօր կանգնած լրագրողների առջև։
-Բացարձակապես չեմ համարում, որ ճգնաժամ է, ընդհակառակը մամուլը առերեսվել է նոր  հնարավորությունների, նոր գործիքների, նոր միջավայրում ապրելու ու զարգանալու իրավիճակի հետ և ես կարծում եմ, որ զարգացման համար ուժեղ խթան կարող է լինել ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում, տեխնոլոգիաների և արհեստական բանականության ռեսուրսը և հնարավորությունները գործարկել և մամուլին  հաղորդել զարգացման մեծ տեմպ։

-Ինչպիսի՞ն կլինի մեդիադաշտը 2022-ին, ունե՞ք կանխատեսում։
-Հայաստանում, իմ կանխատեսումներով 2022-ին, ցավով պիտի նշեմ՝ շարունակվելու է 2 բանակներով գործելը. այսինքն ՝ մի բանակը ընդդեմ իշխանությունների է աշխատում, մոյւս բանակը հանուն իշխանությունների է աշխատում։ Եվ շատ փոքր հատվածն է, որ իսկապես փորձում է անաչառ և օբյեկտիվ լրատվամիջոցի իր գործառույթը կատարել և ծառայել հասարակության շահին, հանրայյին շահին , տեղեկություն ստանալու իրավունքին. այս տենդենցը շարունակվելու է։ Բայց այն ոսկե միջին հատվածը, որի մասին նշեցի, 2022-ին ավելի զարգանալու, ուժեղանալու կայանալու մեծ պոտենցիալ ունի, որը կտեսնենք։ Սա է այն նորությունը, որը, ես կարծում եմ, տեղի է ունենալու, բայց սա կիրականանա այն պարագայում, եթե լրատվամիջոցները ավելի մեծ թափով կարողանան օգտագործել նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։

-Ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը դեռ ակտուալ կլինե՞ն։
-Ժանգոտ կողպեքն ու Ոսկե բանալին միշտ ակտուալ են՝ 2003թվականից ձևավորված փորձը դա է ցույց տալիս՝ անկախ նրանից՝ ով է իշխանության։ Դրանք խրախուսում են բաց թափանցիկ աշխատանքը և քննադատում միաժամանակ, փակ, գաղտնի, վատ աշխատանքը մարդկանց հետ հաղորդակցության, տեղեկատվության մատչելիության ոլորտում։

-Ի դեպ, ինչպե՞ս եք հնեցնում, ժանգոտացնում կողպեքը. մի անգամ մեր նյութերից մեկի տակ մի ընթերցող լուրջ մտահոգվել էր այդ հարցով։
-Ժանգոտ կողպեքը հին է և փոխանցիկ, այն միշտ նույնն է և  տրվում է բանալիների հետ միասին։ Այն պատրաստվել է 2003թվականին։Բնալին հույս է, որ տվյալ կառույցում կատարվելու են փոփոխություններ և այն աշխատելու է բաց և հրապարակային։

-Ինչպե՞ս կփոխվի լրագրողի աշխատանքը 10-15 տարի հետո, ինչ հատկանիշներ կլինեն կարևորը այդ գործում։
-10-15 տարի անց,ես կարծում եմ լրագրողի մասնագիտություն որպես այդպիսին կարող է և չլինել, որովհետև յուրաքանչյուր մարդ, ով ունի հեռախոս,համակարգիչ ևնոր ստեղծվելիք այլ միջոցները, կարող է տեսնել ֆիքսել ու ազատորեն տարածել ինֆորմացիան՝ հանդես է գալու որպես լրագրող՝ կատարելով նրա գործառույթը։Այսինքն՝ իմ կարծիքով, քաղաքացիական լրագրությունն է լինելու առաջատարը և այն ուժը, որ ստիպելու է իշխանություններին կատարել փոփոխություններ։

-Իսկ սոցիալական ցանցերը շատ չե՞ն փչացրել լրատվությունը, թե ամեն դեպքում, գիտակից մարդը կարողանում  է տարբերել  սունկ կայքերը,ֆեյք նորությունները իրական լրագությունից։  Այս առումով ի՞նչ աշխատանք ունենք։
-Սոցիալական ցանցերը շատ լուրջ մարտահրավերներ են ստեղծել՝ հատկապես ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի տեսանկյունից. շատ լուրջ անելիքներ ունենք և ոչ միան մենք՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ, լրատվամիջոներ, այլ պետությունն ինքը, որի անմիջական պարտականություններից մեկն է իրականացնել մեդիագրագիտության կրթություն՝ մանկապարտեզներում դպրոցներում,համալսարաններում, մեծահասակների շրջանում, որպեսզի քաղաքացին ինը կարողանա տարբեել թացը չորից, կեղծիքը ստից, իսկ դրա համար անհրաժեշտ է որոշակի գիտելիք և հմտություն։

-Խոսելով լավ լրագրողների մասին, կխնդրեի ավարտել այս նախադասությունը «Լավ լրագրողը նա է, ով երբեք...»։
-Ով երբեք չի դադարում մարդ լինել։

-Պիտի խնդրեմ  նշեք, թե ինչպես եք ֆիլտրում լրատվամիջոցները և ընտրում Ձեզ համար կարդալուն արժանի մեդիան։
-Մշտապես կարդում եմ իմ  ընդգծած ոսկե միջինում նշված, մատների վրա հաշվելու սահամանափակ լրատվամիջոցները, բայց, իհարկե, տեղեկություն ստանալու աղբյուրս միայն լրատվամիջոցները չեն՝ համադրում եմ այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ և դառնում իրազեկված և տեղեկացված քաղաքացի։

-Ձեր երեխաների համա՞ր էլ եք ֆիլտրում ի՞նչ նայեն, ի՞նչ կարդան։ Փորձո՞ւմ եք նրանց մեդիագրագետ մեծացնել։ Քանի՞ տարեկան են։
-Երեխաներս 14, 9,8 և 6 տարեկան են։ Նրանք սովորում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, իսկ դա նշանակում է, որ նրանք կրթութայն մեջ հմտանում եմ տեխնիակյի հետ գրագետ  աշխատելով, կարողանում են ինչ-որ մակարդակի վրա թացը չորից տարբերել։ Հատկապես մեծ աղջիկս, ով բավականին լավ տիրապետում է նորագույն տեխնիկայի հետ աշխատանքին, լավ հմտություններ ունի,  բավականին լավ կարողանում է տարբերակել , սոցիալական ցանցերում նույնպես։Չեմ փորձում կառավարել կարգավորել , ինչ կարդան, դիտեն և այլն, փորձում եմ հնարավորինս թեթև, հընթացս առօրյայում, առանց պարտադրելու, ստիպելու, կիսվել, կարծիք հայտնել, որպեսզի դիմադրություն չստեղծեմ երեխաներիս կողմից։ Երեխային ինչքան էլ ասես, չի ունենա այնպիսի հետևանք, ինչ քո օրինակով ցույց տաս։

-2 Կրթություն ունեք. Լրագրություն և իրավաբանություն, կցանկանայի՞ք, որ ձեր 4 երեխաները գնային ձեր ուղիով,թե այլ նապատակներ ունեք։ Իրենք ի՞նչ են երազում։
-Կուզեմ մի բան, որ մենք չորոշենք երեխաներն ինչ դառնան։ Իրենք տեսնում են՝ ես  լավ մասնագետ եմ, ամուսինս  էլ իր ոլորտում գերազանց  մասնագետ է։ Լավ օինականեր ունեն իրենց առջև։ Կրթությունը, մասնագիտական ընտրությունը իրենց որոշելիքն է, իրենց կառման, ի վերուստ տրված կարողությունները, իմացություննեը, հմտությունները, մենք այդ ամենի վրա պարտադրելու, բռնանանլու որևէ ցանկություն չունենք։ Մեր անելիքը աջակցելն է, որ այն ամենը, ինչ կցանականա անել իրենց կյանքում, ավելի հեշտությամբ ստացվի։

-Տարեմուտից առաջ դուք ի՞նչ երազանքներ ունեք՝ որպես կին, մայր, իրավագիտակից քաղաքացի,հայ։
-Որքան էլ պարզ է, բայց այնքան էլ դժվար է այս հարցին պատասխանելը։ Գոնե այս փուլում իմ երազանքն է, որ երեխաներս ապրեն անվտանգ, ապահով և առողջ միջավայրում, որպեսզի մեր տունը՝ հայրենիքը, լինի ամուր, ապահով և անվտանգ, խաղաղ՝ մեր երեխաների համար։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}