Կրթություն, գիտություն 09:32 03/01/2022 Տարածաշրջան

Ռուսական կրթությունը Ջավախքի երիտասարդների համար․ պատճառներն ու հետևանքները

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի երիտասարդները վերջին շրջանում նախընտրում են ռուսական բուհերում կրթություն ստանալ։ Այս մասին գրում է «Ալիք մեդիայի»-ի մեկնաբան Տաթև Խոցանյանը:

«Շրջանի երիտասարդները մինչև վերջերս հիմնականում երկու ընտրություն ունեին՝ էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով վրաստանյան բուհ ընդունվելը և մյուսը՝ Հայաստանում մայրենի լեզվով սովորելը։

Այժմ կա այլընտրանք՝ առանց միասնական քննությունների լրացնելով Education in Russia (Կրթություն Ռուսաստանում) ծրագրի հայտադիմումը և մասնակցելով հարցազրույցի փուլին, ընդունվել ռուսական բարձրագույն հաստատություններ։

Ռուսաստանի դաշնության կողմից ֆինանսավորվող Education in Russia ծրագիրը իրականացվում է մի քանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում։ Վրաստանի քաղաքացին լրացնելով հայտադիմումը և մասնակցելով հարցազրույցի փուլին (այն հիմնականում անցկացվում է Թբիլիսիում) բավարար միավորներ հավաքելու դեպքում՝ կարող է ընդունվել ցանկացած ռուսական համալսարան:

Ռուսական համալսարան ընդունվողների խոսքով, սա այսօր բարձրագույն կրթության դիպլոմ ստանալու ամենահեշտ տարբերակն է, սակայն, որքանով է հնարավոր կիրառել ռուսական բուհերում ստացած գիտելիքը Վրաստանում։

Ախալքալաքի թիվ երկու ռուսական դպրոցի վրաց լեզվի ուսուցչուհի, «Ախալքալաքի մեծահասակների կրթության կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Շորենա Թեթվաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում հարցի շուրջ ներկայացնելով իր տեսակետը, նկատում է․

«Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով իմ աշակերտների մեծամասնությունն է ընտրում ռուսական բուհերը, սակայն նրանց համար այստեղ կան բազում մարտահրավերներ։ Բնականաբար, մեր երկրի համար շատ վատ է, որ բազմաթիվ  տաղանդավոր երիտասարդներ գնում են արտերկիր սովորելու և շատ դեպքերում չեն ցանկանում վերադառնալ, իսկ եթե վերադառնում են, բախվում են խոչնդոտների։ Դրանցից է օրինակ վրաց լեզվի չիմացությունը, կան դեպքեր, երբ դժվարությամբ են աշխատանքի տեղավորվում, նրանք պետք է հավատարմագրում անցնեն, քանի որ դիպլոմը վրացական չէ, առաջ է գալիս նաև ինտեգրման խնդիրը»։

Թեթվաձեն նշում է, որ տեղում սովորելու փոխարեն ռուսական բուհերն ընտրելու պատճառները բազմազան են, սակայն դրանցից առանձնացրեց հիմնական երեքը․

«Առաջինը դա վրաց լեզվի չիմացությունն է․ կան երիտասարդներ, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, իսկ վրացերենին՝ ոչ, բարդություններից խուսափելու համար ընտրում են հենց ռուսականը, երկրորդը ուսման վարձի հետ կապված խնդիրներն են, ինչպես նշում են շատ մասնագետներ և ուսանողներ, այդ ծրագրով ավելի հեշտ է ստանալ ֆինանսավորում, երրորդը բարեկամների, ծանոթների առկայությունն է (ՌԴ-ում, նկատի ունի), ինչը շատերի դեպքերում բացակայում է մայրաքաղաք Թբիլիսիում»։

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ կառավարությունը ևս պետք է քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ, քանի որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին վրացական բուհեր մայրենիով ընդունվելու հնարավորություն տվող «1+4»-ի քննություններն անցյալ տարիների համեմատ բարդացել են։

«Մեր երիտասարդների ընտրությունը նաև կապված է էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4»-ի քննությունների բարդացման հետ։ Կարծում եմ պետությունը երիտասարդներին այստեղ պահելու համար պիտի շահագրգռող նախագծեր իրականացնի, ոգևորի ուսանողներին։ Բացի այդ տեղական համալսարանները պիտի իրենց ծրագրերը պարզ ու հստակ ներկայացնեն, հետաքրքրեն երիտասարդին, նաև պիտի լավագույնս ուսուցանվի վրաց լեզուն, որ չվարանեն տեղում կրթություն ստանալուց»։

Վրաստանի հայաբնակ այս շրջանից 22-ամյա Ալինա Նազարյանը ևս այս ծրագրով ընդունվել է ռուսական բուհ, այժմ սովորում է Կրասնոդարի պետական համալսարանում․

«Բարեկամներս այստեղ են ապրում, ես էլ սիրում էի ռուսաց լեզուն, որոշեցի հայտ ներկայացնել Education in Russia ծրագրին։ Այժմ սովորում եմ լրագրության ֆակուլտետի 3-րդ կուսում»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Ալինան։

Ալինան ասում է, որ դժվար է ընտանիքից հեռու, բացի այդ, ռուս համակուրսեցիների համեմատ իրեն դեռևս ավելի բարդ է տրվում սովորելը.

«Այս ծրագիրը ընտրեցի, որովհետև համոզված էի, որ չեմ անցնի «1+4»-ով, այն էլ անվճար, հիմա ափսոսում եմ, որ չփորձեցի։ Հստակ չգիտեմ կվերադառնամ, թե կմնամ այստեղ, եթե վերադառնամ, թեև ռուսերենի իմացությունը խրախուսելի է մեր շրջանում, ստիպված եմ լինելու վրացերեն սովորել աշխատանքի տեղավորվելու համար»։

Երիտասարդներին համալսարանը ընտրելու հարցում հաճախ ուղղորդում են ծնողները։ Ախալքալաքից Արմինե Մոսոյանը կարծում է, որ ռուսական կրթությունը ավելի մեծ հնարավորություններ է տալիս երիտասարդներին։

«Աղջիկս ևս պատրաստվում է ընդունվել ռուսական համալսարան, մենք էլ դեմ չենք, լեզուն շատ է սիրում։ Կարծում եմ սխալ որոշում չի կայացրել, այնտեղ հնարավորությունները ավելի բազմազան են, հեշտ կգտնի աշխատանք․ Վրաստանի համեմատ այնտեղ ավելի բարձր է աշխատավարձը։ Հստակ չգիտենք կմնա այնտեղ, թե կգա, կամ էլ մենք կգնանք, բայց կարծում եմ կարևորը լավ մասնագետ լինելն է, ու նախընտրած տեղում սիրած ոլորտն ուսումնասիրելը, մնացածը կլինի ընթացքում» — նշում է տիկին Արմինեն։

Հատկանշական է, որ շրջանի միայն Ախալքալաքի մունիցիպալիտետում գործող 65 հանրային դպրոցներից ամենաշատ աշակերտներն ունի քաղաքի թիվ 2 ռուսական դպրոցը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}