Հասարակություն 19:06 07/01/2022 Հայաստան

Պատերազմի փոխած արշավային երթուղիների, «խոխեքի» ու ամենականչող Աստղիկի մասին

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Փաստորեն, կորոնավիրուսը դրական հետևանքներ էլ է ունենում. Աստղիկ Հարությունյանին, օրինակ, այն ստիպեց հավաքվել, արագ կողմնորոշվել լոքդաունի ժամանակ և գնալ վաղուց խմորված երազանքի հետևից։ Նա այսօր հայտնի է իր արշավներով դեպի սարեր և հատկապես «Խոխա արշավներով»։ Համաձայնվեք, անգամ ձեր երեխաների հետ շատ «գլուխ չեք դնի» սարեր բարձրանալ, իսկ նա ուրիշների երեխաների հետ սիրով է անում այդ գործը։ Կանացի էներգիայի, որպես կին հանդիպող դժվարությունների ու կայանալու մասին էլ պատմում է Աստղիկը։

«Ժողովրդական լեզվով ասած՝ չկա չարիք առանց բարիք։ Ես հավատում եմ, որ ամեն փորձություն տրված է գեղեցիկին ու վեհին մոտենալու համար, այդ փիլիսոփայությամբ եմ ապրում արդեն վաղուց։ Վաղուց էի մտածում արշավային գործունեությունը սկսելու մասին, շատ էի ուզում  ուրիշ Հայաստան ցույց տալ օտարերկրացուն և անգամ տեղաբնակին։ Տարիներ առաջ էի գրանցել իմ «ԱՐԻ»-ն, բայց ամեն տարի հետաձգում էի, իսկ կորոնան օգնեց ճկուն լինել ու պարզապես սկսել առանց հետոյի մասին շատ մտածելու։ Թեթև ձեռքով կազմեցի առաջին արշավս Աղավնո լեռ  ու 15 մասնակցի հետ արեցինք իմ առաջին արշավը։ Դրեցի հաջորդ արշավը ու կրկին խումբ ձևավորվեց ու էդպես գնաց առաջ, իսկ երկու ամիս անց հասկացա, որ կա պահանջարկ ու կարևոր է նաև խոխեքի համար արշավներ կազմակերպել»,-ասում է Աստղիկը։

-Բնությո՞ւնը քաշեց տարավ։
-Բնությանը, կարծում եմ, միշտ եմ կապված եղել, բայց սարերին այսչափ կապվելը տարիների հետ է խմորվել։Լավ հիշում եմ իմ առաջին վրանային արշավը Վրաստանում՝ Սվանեթիայում 2012-ին և մի լավ քրքջում, թե ինչքան հեռու էի արշավական մշակույթից։ Բախտս բերեց, որ մեր մեծ խմբի մեջ գործից հասկացող ընկերներ ունեի և ինձ օգնեցին որոշ հանդերձանքով։ Ինչ խոսք արշավել եմ, բայց այն, ինչ չէի կարող պատկերացնել իմ կյանքում եղավ շրջադարձային 2016-ին։  Այդ տարին կյանքս փոխեց ու սիրուն թևեր առա եւ մոտիկից բախտ ունեցա ճանաչելու, մտերմանալու ու կապվելու սարերին․․․Բայց մինչ կորոնավիրուսի պարտադրած նոր կյանքը քայլեր չէի արել։

-Կորոնավիրուսային համաճարակի սկիզբն ու պատերազմը միաժամանակ էին, կարծես։
-Պատերազմի մասին մինչ օրս առանց հուզմունքի չեմ կարողանում խոսալ կամ մտքերս շարադրել։ Միանշանակ ինձ ուժ տվեց սարերում լինելս, իսկ խոխեքի հետ արշավներս անգամ ժպիտ բերեցին դեմքիս։ Էն որ ասում են երկու երնեկ մի տեղում՝ խոխա և բնություն։
Կարծում եմ պատերազմի ցավն ու գիտակցումը միշտ լինելու են ինձ հետ։ Համակեցության մեջ եմ սովորում լինել այդ դառը իրականության հետ, բայց ինչ խոսք դժվար է․․․

-Որպես կին զգում ես դժվարություն աշխատանքիդ հետ կապված։ Ասենք չենթարկվեն և այլն զուտ այն պատճառով, որ կին ես։
-Անշուշտ զգում եմ, բայց ամեն արշավին սովորում  եւ հղկվում եմ լինել կին ձեռներեց ու կին սարային ուղեկցորդ, հմտանում եմ էներգիաս ճիշտ ուղղորդելու, պակաս սպառվելու։ Բայց կանացի էներգիան օգնում է նաև փափուկ վերելքներ անել, թեթև ժպիտներ ու որոշ պոլեմիկ իրավիճակները կանացի ճարպկությամբ շտկել։ Չենթարկվել որպես էդպիսին չկա, բայց մենք՝ հայերս, կարծում ենք, որ կողքից ավելի լավ գիտենք ինչ ու ոնց անել, ավելի հեշտ ենք ուրիշի մասնագիտական սահմանները փորձում սողոսկել, ցուցումներ անել, հատկապես եթե կին է, ավելի ու ավելի, եղել են դեպքեր երբ միացել են ու զգում ես անվստահության պահ են ունեցել, եղել են դեպքեր, որ փաստել են, որ կնոջ հետ ավելի վստահելի է։  Հաճելի փորձություն է այս ամենի մաս լինելը, ամեն արշավից հետո նույնը հետ չես գալիս տուն։

-Երբևէ մտածել էիր, որ կդառնաս հենց լեռնային ուղեկցորդ։ Ի՞նչ էիր երազել փոքր ժամանակ։
-Շատ տարիներ առաջ իհարկե ոչ, անգամ մարդիկ կան, որ երբ տարիներ անց իմացան հաճելիորեն ապշել էին։ Կյանքը հենց դրանով է սիրուն, համով հոտով, որ չգիտես, թե ոնց կփոխվի այն։ Ես որ երանության մեջ եմ ինձ զգում․․․ անասելի մաքուր էներգիա կա բնության մեջ եւ լիանալ ու մաս կազմել այս ամենին հրաշք է ինձ համար։

-Ի՞նչ հմտություններ են պետք այս մասնագետը դառնալու համար։ Ի՞նչ պատրաստվածություն ես անցել։
-Կարծում եմ  պետք է առաջնորդի հմտություններ ունենա մարդ, իր հետևից խումբ տանելու կարողություն։ Ես անգամ փոքր ժամանակ ունեի այդ շնորհը խոսքս տեղ հասցնելու, իսկ մնացյալ որակները ինչպիսիք են՝ կամք, ուշադրություն, պատասխանատվության զգացում, կողմոնորշվելու հմտություն ձևավորում ես կյանքի  ընթացքում։ 11 տարվա զբոսավարի աշխատանքս, օտարերկրացի և ընկեր լեռնային ուղեկցորդների հետ աշխատանքս ու տարբեր արշավական խմբերի մաս կազմելը շատ սիրուն ձևով հղկեցին ինձ որպես սարային ուղեկցորդ։ Մասնակցել եմ առաջին բուժօգնության երկու դասընթացի, իսկ հիմա էլ պատրաստվում եմ Խոսրով պետական արգելոցի սերտիֆիկացված գիդ դառնալու։

-Ո՞րնէ քո աշխատանքի բարդությունը։
-Բարդությունը ներկա ժամանակ երևի մրցակցությունն է, ամեն արշավին չգիտես քանի հոգի կհավաքվի։

-Քանի՞ գագաթ ես բարձրացել։
-Երբեք չեմ հաշվել և չեմ էլ ուզում։

-Ո՞ր լեռն է, որ երբեք չես հոգնի հոգեպես իրենից և էլի ու էլի կբարձրանաս։
-Գեղամա լեռնաշղթայի թագուհին՝ Աժդահակը․․․Գեղաման ուրիշ մոլորակ է, ուրիշ էնեգիաներ են պտտվում այնտեղ։

-Կա՞ երազանքի գագաթ։
-Բարեբախտաբար չկա։ Չեմ ցանկանա ֆետիշավորել սարերը, միանշանակ կան սարեր, բնապատկերներ, որ ուղակի երազում ես լինել, բայց անգամ այդ դեպքում երազանքի գագաթ չեն դառնում, այլ ուզում ես այդ գեղեցկության ու վեհության մասնիկ դառնալ։

-Ճի՞շտ է, որ լեռնագնացները մի քիչ ուրիշ մարդիկ են։ Ինչպես կբնութագրես նրանց։
Ընկերներդ հիմնականում լեռագնա՞ց են
։
-Մենք միշտ սիրում ենք գնահատականներ տալ ու շոյել մեր էգոն։ Բոլոր մարդիկ միշտ տարբեր են, բայց հոգով արշավականը, կարծում եմ, ավելի ճկուն ու բաց է, ունի դժվար իրավիճակներին լուծումներ տալու սառնասրտություն, թիմային պատասխանատվություն գեղեցիկը տեսնելու ու գնահատելու ուրիշ որակ,զգալու խոտին նստելու ու խնձոր կրծելու երջանկությունը, բայց նորից նշեմ, որ այս ամենը մարդուն բնորոշ են, պարզապես արշավականը թույլ է տվել կամ բախտ է ունեցել այս ամենը փորձելու եւ իր մեջ ձևավորելու։
Ինչ խոսք հիմա ընկերներիցս շատերը արշավական են ու ես միայն ուրախ եմ դրա համար, բայց ընկերն ինձ համար առաջին հերթին մարդ է, ում հոգին է կարևոր ամենից շատ։

-Ամենավատ բանը, որ կարող է լինել  լեռնային արշավի ժամանակ։ Ինչպես եք պատրաստվում մինչ խումբ բարձրացնելը։
-Կարծում եմ բոլորս գիտակցում ենք, որ ցանկցած վերելքի կամ արշավի ժամանակ կարող են լինել կոտրվածքներ, բայց այդ մտքով եթե լինի տանից դուրս չենք գա պարզապես։
Երբեմն եղանակը կարող է բացասական կամ վատ ազդել մասնակիցների տրամադրվածության վրա, բայց ժամանակի հետ սովորում ենք նաև սիրել եղանակը, ինչպիսին որ այն կա։

-Ինչ պետք է իմանա ու ունենա  լեռ բարձրացողը։
-Լեռ բարձրացողը պետք է իմանա, որ ամեն բան կարող է պատահել ու պատրաստ լինի այն ընդունելու, իհարկե գրեթե միշտ միայն լավն ու սիրուն է լինում, մեկ-մեկ էլ հոգնում են, բայց դա երանելի հոգնություն ենք ասում։ Ունենալու ցանկը մի փոքր ավելի երկար է, բայց դե սկսելուն պես եթե ֆինանսապես կայուն կամ վստահ չես, որ շարունակելու ես, ապա դժվար է ձեռք բերել ճիշտ հանդերձանքը։ Ամենակարևոր բանը միշտ ասում եմ լավ գոնե մի զույգ լեռնային կոշիկ և ուսապարկ ունենալն է։

-Արդյոք, ֆինանսապես ձեռնտու է զբաղվել այս բիզնեսով։ Կարելի՞ է հարստանալ զբաղվելով այս գործով։
-Հարստանալը չգիտեմ որքան, բայց անխոս ֆինանսապես ձեռնտու է։ Ինձ համար կարևոր է անել այն ինչ ես սիրում ու ուզում եմ, երբ այդ երկուսը կա, ֆինանսականն էլ ստացվում է։

-Պատերազմը ինչպե՞ս է փոխել արշավների երթուղին։
-Պատերազմը ուղակի մի մեծ կտոր խլել է, բայց դրան միշտ դժվար եմ անդրադառնում․․․ կներեք։

-Նաև հոգեբանի աշխատանքի եմ  նմանեցնում ձեր գործը։ Եթե խմբում կա մարդ, ում համար ավելի դժվար է բարձրանալը, քան մյուսների, ինչպես եք վարվում։ Եղե՞լ է, որ թողնեք ճամփի կեսին։
-Հենց վերջերս էր, որ մեր երկրորդ ուղեկցորդի հետ դա էինք քննարկում, որ մենք միայն ուղեկցորդ չենք, կարող է հոգեբանի գումարն էլ գանձենք, ինչ խոսք հումոր էր, բայց լրիվ իրականությունն է։ Մինչ օրս մի հոգի է եղել, որ ներքևում է մնացել, դա եղել է իր ցանկությամբ, քանի որ էն գլխից արդեն դժվար էր տրամադրվել։ Մնացած դեպքերում ես շատ եմ սիրում օգնել մարդկանց՝ իրանք իրանց հավատալու ու վստահելու ու գրեթե միշտ ստացվում է։

-Ամենատարօրինակ հարցերը, որ տվել  են քեզ աշխատանքիդ հետ կապված։
-Մի տղա կար, կարծես հա կասկածեր, որ ճանապարհը գիտեմ, րոպեն մեկ հարցնում էր, «բա հիմա ո՞նց ենք գնալու, հա՞, վստա՞հ ես։

-Ինչ-որ շատ ծիծաղելի դեպքեր կհիշե՞ս արշավներից։ Ամենախենթ դեպքը , որ պատահել է հետդ սարերում։
-Ինչ ափսոս չեմ հիշում հիմա, բայց սարերում ամեն անգամ լիքն են ծիծաղելու առիթները։

-Հայաստանում, որ գագաթի հաղթահարման ժամանակ են ավելի շատ մարդիկ ընկերանում։
-Միանշանակ գագաթը կապ չունի, բայց վրանային արշավներին ավելի շատ հնարավորություն ու ժամանակ ունես ընկերանալու։ Ամեն դեպքում ցանկացած վերելքի կամ արշավի ժամանակ ընկերանում ես և նրանք դառնում են քո սարային ընկերները, վերջերս հաճախ եմ լսում այս բառակապակցությունը՝ սարային կամ արշավային ընկեր ու դա այնքան սիրուն էմոցիաներ է փոխանցում։

- Որ գագաթն է, որ կապում է լեռնագնացությանը։
-Կարծում եմ ամեն մեկն է ընտրում իր համար այդ շրջադարձային գագաթը, բայց այստեղ նորից նշեմ, որ շատ հաճախ գագաթը չի “մեղավոր”, այլ վերելքի ժամանակ մեր ապրումներն ու ընկալումենրը։ Ինչ խոսք, գագաթներ կան, որ բացվող բնապատկերների գեղեցկությունից կամ հենց գագաթի վեհությունից շունչդ կտրվում է, օրինակ Խուստուփին նայողը կհասկանա ինչ եմ ասում։

-Գիշերակացով արշաները շատերի համար երազանք են, որն է դրա գաղտնիքը, ինչու են մարդիկ սիրահարվում վրանային, գիշերակացով արշավներին։
-Վրանային արշավները տաքուկ են, ջերմ ու շատ սիրառատ։ Միգուցե ժամանակ ես ավելի ունենում մարդուն բացահայտելու, մտերմանալու, միգուցե խարույկի շուրջ հավաքվելու հրաշքն է կամ իրար հետ հաց սարքելու ու կիսելու պահերը, բայց միանշանակ վրանային արշավներից հետո ամեն բան ավելի այլ է լինում, ավելի հարազատ ու հարատև։

-Ամենասիրուն լուսաբացներն ու մայրամուտները որտե՞ղ են։
-Ամենասիրունը մեր մեջ է ու այն ամեն տեղ է․․․
Բայց Խուստուփի արևածագը տեսնողը դժվար մոռանա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}