Առողջություն 16:41 10/01/2022 Հայաստան

5 անհարմար հարց դիետոլոգին

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Չզտված տեղեկատվության գերհագեցվածությունն ու ամենահասությունը ինչ-որ չափով ռիսկային է դարձել հասարակությունների համար ամբողջ աշխարհում։ Փչացած հեռախոս մանկական խաղի սկզբունքով շատ ճշմարտություններ աղավաղվում են, մարդիկ իրենք իրենց առջև դնում են անհեթեթ նպատականեր, խնդիրներ, որոնց չստացվելու դեպքում ընկնում են ընկճախտների մեջ։ Ինստագրամից, Տիկ Տոկ-ից և այլ սոցիալական հարթակների իրենց էջերից մեզ են ժպտում Ֆասթ ֆուդ ուտող նիհարիկ մոդելները, նյարդային գլյուտեն-ֆրի տիկինները պահանջում են բացառենք մեր սննդակարգում գլյուտենը, ավելորդ քաշով սննդաբաններն էլ տեսաուղերձներ են պատրաստում և մանրամասն պատմում, թե ինչպես խուսափենք ավելորդ քաշից և թե ինչ վատ բան է գիրությունը։ Դե եկ, վարդապետ ու մի խենթանա... Չենք խենթանում, ուղղակի անհարմար թվացող այս հարցերն  առանց ամոթի ուղղում ենք Պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանին։

1. Ինչո՞ւ է այդքան նորաձև դարձել գլյուտենին «նեղացնելը», չէ որ այն վնաս է միայն նրանց համար, ովքեր ունեն դա յուրացնելու խնդիր։ Ինչո՞վ է, ի վերջո, այն այդքան վտանգավոր, ինչի մեջ է շատ, ինչպես խուսափել մեր գլխին գլյուտենը պատուհաս դարձնելուց։
-Իսկապես գլյուտենը և գլյուտենի պարունակությունը սննդակարգում թեման շատ արդիական է և պիտի ընդգծեմ, որ զարգացած երկրներում շատ ավելի արդիական է այս մասին խոսելը, անհանգստանալը, հետևելը։ Գլյուտենը հայերենում սնձանն է։ Այն այդքան սարսափելի չէ, ինչպես պատմում են...երբ մարդկանց սկսում ես նկարագրել, թե ինչ է սնձանը, վախերն անցնում են։ Դա ընդամենը սպիտակուց է, որը որ պարունակում է հատիկեղենը՝ ցորենը, գարին,  այն վնասակար է միայն այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում մարսել դա, որովհետև չունեն այն ֆերմենտը, որը նպաստում է դրա յուրացմանը։ Դա կոչվում է Ցելիակիայի հիվանդություն։ Ոչ միան Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ազգաբնակչության մեջ շատ ցածր է նման հիվանդության ցուցանիշը։ Ուղղակի հիմա անհրաժեշտ պայման է դարձել, որ սննդամթերքի վրա գրվի ոչ միայն գլյուտենի, այլ ալերգենների մակնշումը ևս,որը շատ կարևոր է, իհարկե, բայց երբ նշվում է, որ այս մթերքը չի պարունակում գլյուտեն, կամ լակտոզ, մադկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե դրանք շատ ավելի առողջարար են։ Մենք առաջնորդվում ենք միայն ապացուցողական սննդագիտությամբ, հիմա ամբողջ աշխարհում դիաբետով հիվանդներին խորհուրդ են տալիս օգտագործել մթերքներ, որոնք ունեն ցածր գլիկենիկ ինդեքս, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ դիաբետիկ մարդկանց համար այն ունի կարևոր նշանակություն , այդ թվում նաև բազում հիվանդությունների կանխարգելիչ է։ Գլյուտենի դեպքում էլ հետզոտությունները ցույց են տվել, որ այդ թրենդներին հետևելը որևէ կերպ դրական չի անդրադառնում առողջության վրա։Ավելին, կան մի շարք հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ կան մարդիկ, ովքեր ինքնագլուխ սահմանափակում են գլյուտենի օգտագործումը, կանգնում են խնդիրների առջև, որովհետև ավտոմատ կերպով նրանց մոտ սահմանափակվում է բջջանյութի կամ թաղանթանյութի օգտագործումը, որը ունի շատ կարևոր նշանակություն աղիքային միկրոֆլորայի համար։ Սա շատ կարևոր է, օրինակ, տեսեք , մենք հիմա ամբողջ աշխարհին ասում ենք, որ պետք է ամբողջահատիկ հաց օգտագործել, որովհետև ամբողջահատիկ հացի մեջ կան շատ կարոր բաղադրիչներ ու նաև կա գլյուտեն, որը ոչ մի կերպ չի վնասի ,եթե չունենք ցուցում կամ նշածս հիվանդությունը։

2.Ինստագրամում մոդելները շարունակ հրապարակում են լուսանկարներ, որտեղ ֆասթֆուդ կամ ոչ այնքան առողջ սնունդ են ուտում և մնում են նիհարիկ, առողջ  ու ամրակազմ, ինչպե՞ս սա կբացատրեք։ Արդյոք, ֆասթֆուդն, իրոք այնքան վատն է, ինչքան պնդում են մեդիաները։
-Ինձ համար հրապարակված լուսանկարնեը ոչինչ չեն նշանակում, գուցե լուսանկարի պարապած մոդելն ամբողջ օրն ուտում է կանաչ աղցան և խավիար, բայց այլ նպատակներից ելնելով ֆասթֆուդ է գովազդում, որովհեև ֆասթֆուդը չի հանդիսանում մարդու լիարժեք և հաշվեկռված սննդակարգի համար լավորակ մթերք։Օրինակ, եթե վերցնենք մի կլասսիկ  ֆասթֆուդ՝ մեկ բուրգեր և գազավորված ընպելիք՝ անգամ ամենափոքր չափի, ապա միայն շաքարի պարունակությունը ըմպելիքում ձեր օրական շաքարի  թույլատրելի լիմիտը կգերազանցի,իսկ բուրգերի մեծ քանակությամբ ածխաջրերն ու հագեցած ճարպաթթուները օգտակար աղբյուրներ չեն օրգանիզմի համար։ Ընդգծելով, որ քաշը առողջության ինդիկատոր չէ, լինել նիհար, չի նշանակում լինել առողջ (այնպես չէ, որ նիհար մարդիկ չեն հիվանդանում), պիտի շեշտեմ զուտ սննդանյութերի օգտակար աղբյուրների կարևորությունը։ Եթե նայենք այն երկրների բնակիչներին, ովքեր ունեն ֆասթֆուդի բարձր սպառման մակարդակ, կտեսնեք ճարպակալման խնդիրներով մարդկանց բարձր ցուցանիշ, որովհետև ֆասթֆուդը հատկապես վտանգավոր է,երբ այն սովորության է վերածվում, թե չէ ամիսը մեկ-երկու անգամ ուտելը չի վնասի։Իսկ եթե մարդը դառնում է ֆասթֆուդով սնվող, ապա ունենալու է սննդանյութերի վատ աղբյուրներ ու առողջական խնդիրներ։

3.Բոլորը պնդում են նախաճաշի կարևորության մասին, արդյոք, իրոք պարտադի՞ր է ամեն օր նախաճաշել, եթե ուտել չես ուզում առավոտվա ժամերին։ Ինպես ձևավորել նախաճաշի մշակույթը և արդյոք, 6-ից հետո ուտելն, իրոք վնակար է առողջության և ամեն օր մի քանի քայլ հետ է մեզ մղում գեղեցիկ մարմին ունենալու երազանքից։
-Այս հարցը այն հարցն է, որ եթե տաք 3 ոլորտային մասնագետի, պրոֆեսիոնալի, կարող եք ստանալ 3 տարբեր ու հիմնավորված պատասխան։ Բայց փորձեմ տալ կոմպլեքսավորված պատասխան։Մարդը լիարժեք և բալանսավորված սննդակարգով պիտի սնվի մշտապես և դա պիտի դառնա սովորույթ և սովորութային։ Այս սկզբունքը պիտի պահպանել գրեթե ողջ տարվա ընթացքում, երբեմն իրեն կարող է թույլ տալ խախտումներ՝ արձակուրդներ, տոներ և այլն, բայց եթե ողջ տարվա ընթացքում ճիշտ է սնվել, դա նրան կներվի, կարելի է ասել մարդը վաստակել է այդ խախտումների իրավունքը։Մարդը պիտի սնվի օրվա մեջ 3 անգամ, որովհետև եթե այդպես չանի, կծանրաբեռնի մեկ ուտելիքը և ուշ ժամի գալով տուն՝ հագեցնելով քաղցը ու քնելով կծանրաբեռնի օրգանիզմը։Մարդու սննդակարգը ու կենսակերպը, ռիթմը պիտի իրար հետ կապ մեջ լինեն։ Չի կարղ երեկոյան ժամը 10-ին ու գիշերը 2-ին քնող մարդը ունենա նույն սննդայն ռեժիմը.օրինակ չուտեն 6-ից հետո, կամ առավոտյան 6-ին արթնացող և կեսօրին 12-ին արթնացող մարդիկ ունենան նույն պահանջը նախաճաշի։ Ընդհանրապես ցանկալի է, որ քնելուց 4 ժամ առաջ օրգանիզմ ուտելիք, սննդամթերք չներթափանցի, հետո կարևոր է, թե ինչ են ուտում. երեկոյան օրինակ խորհուրդ են տրվում թթու կաթնամթերքները, կամ կանաչ աղցանները և դրան հակառակ պետք է սահմանափակել հագեցած ճարպաթթուներով, ածխաջրերով և շաքարների պարունակությամբ ուտելիքները։ Բայց մյուս կողմից էլ պիտի նշեմ, որ հիմա շատ տարածված են ընդհատումային քաղցի սննդակարգերը, որոնք շատ պոպուլյար են ամբողջ աշխարհում և և շատ արդյունավետ են աշխատում։ Ինքս էլ ՝ տարիքից ելնելով և քաշի պահպանման նկատառումներով,  այդպես եմ սկսվել սնվել. օրինակ՝ մեծ դժվարությամբ հրաժարվել եմ  իմ վաղեմի սովորությունից՝ հագեցած նախաճաշից. ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, զուտ ժամանակի խնդիր էր, վարժվեցի 2 ժամ հետաձգված նախաճաշիս։

4.Վստահե՞լ դիետոլոգին, ով ունի ավելորդ քաշ։
-Սա թերևս բարդ հարց է։ Այստեղ կան մի քանի կարևոր խնդիրներ..ինչ կլինի, եթե ինքներս մեզ հարց տանք՝ կարելի՞ է վստահել այն բժշկին, ով ծխում է։Բնականաբար, այն բժիշկը, որ ծխում է, գիտի, թե ինչ վնաս է դա առողջությանը, բայց կարող է լինել շատ լավ մասնագետ. հիմա վստահե՞նք նրան, թե՞ ոչ, անձնական որոշում է, ես, օրինակ, չունեմ նման կարծրատիպային մոտեցում,որ ծխող բժիշկը անգրագետ է։ Հիմա գանք դիետոլոգին. դա գիտելիքով չի պայմանավորված,այլ կամքի ուժով։ Անխոս, նա ստիմուլ չի կարող տալ, բայց իր գործը, մասնագիտական խորհուրդները, նշանակումները կապ չունեն  նրա քաշի հետ։ Քաշով դատելը դիետոլոգի մասնագիտական հմտությունները՝ միանշանակ սխալ է։

5.Կա՞ն արդյոք գեղեցկության մթերքներ, որ լավ են ազդում մաշկի, մազերի, ատամների և անգամ աչքերի փայլի վրա։
-Այո, անշուշտ կան նման մթերքներ, որոնք նաև գեղեցկության վրա են ազդում, բայց դրանք հիմնականում բավականին թանկ  են. օրինակ ծովամթերքները, որ հարուստ են ցինկով, ավոկադոն, սաղմոնը, նուշը, որ պարունակում է վիտամին Е, բրոկոկլին,որը պարունակում է վիտամին  А, C և սուլֆաֆան,   կանաչ թեյը, նուռը, որի համար հիմա ամենալավ սեզոնն է այդ շատ կարևոր ֆլավոնոիդները ստանալու, գազարը, սխտորը,  որ պարունակում է հակաօքսիդանտներ և, իհարկե, հակաբորբոքային միջոցներ։ Նշեմ  նաև, որ կան մթերքներ, որ վատ են ազդում. օրինակ ատամների վրա բացասական ազդեցություն ունեն մուգ թեյերը, հատկապես սև թեյը, սուրճը,գունավոր ըմպելիքները։ Ինչ վերաբերվում է ոսկորների և ատամների ամրությանը, պիտի նշեմ կալցիումով հարուստ սննդամթերքների կարևորությունը և, իկհարկե, բերանի խոռոչի հիգիենան նույնպես շատ կարևոր է ատամների համար։
Սա իմ սիրելի թեման է, և ես կարելի է ասել ինձ երջանիկ եմ զգում,երբ հրավիրում են էսթետիկ բժիշկերի վերապատրաստման դասընթացներ վարելու, կամ դասախոսություններ կարդալու,որովհետև ինձ հիմնականում հրավիրում են խոսելու թունավորումներից և այլ ոչ այնքան հաճելի թեմաներից։

(Լուսանկարները՝ Թեհմինե Հարությունյանի)



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել
Կիրակի օրը Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնները գտնվել են Ռաչա-Լեչխումի շրջանում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
22:29
Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին
Հունիսի 14-ին իտալական Տոսկանայում կայացել է հայտնի Ֆուտբոլային մեկնաբան և լրագրող Նոբել Առուստամյանի և ընտրյալի՝ Զլատայի  հարսանեկան...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը 1 ամսով կալանավորվեց. Փաստաբան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է «Ազգությամբ ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևի նկատմամբ որպես խափանման միջոց...
Աղբյուր` Panorama.am
21:38
Գործելու ենք և հասնելու ենք մեր նպատակներին՝ այս իշխանության ղեկավարի հեռացմանը. Բագրատ Սրբազան
«Վաղը ԱԺ-ի դիմաց կարևոր հանդիպում ունենք, ժամը 18։30-ին նիստ է նշանակված կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով։ Մենք ևս մեկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մտահոգություն է հայտնել, հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարներին և...
Աղբյուր` Panorama.am
19:32
Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ոսկեպարում անվտանգությունը ապահոված է, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են. Փաշինյան
«Հիմա դուք ասացիք որ թիվ մեկ հարցը տանքին է, դա շատ արագ կլուծենք, էն նամակն էլ կկարդամ, կմտածեմ»,-Սյունիքի մարզ կատարած այցի...
Աղբյուր` Panorama.am
18:54
«Ջիջի» թիմը հաստատակամ են շարունակել արարել արժանապատիվ Հայրենիքում. Հայտարարություն
 «Ջիջի» թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է...
Աղբյուր` Panorama.am
16:10
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մշակվել է որոշ արտաքին ուժային կենտրոններում. Վահե Դավթյան
ՀՀ-ի գործող իշխանությունների զիջողական քաղաքականությունը լրջորեն  խաթարում է տարածաշրջանում Հայաստանի բնական և աշխարհաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտ է փլվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են «Հունիսի 16-ին, ժամը 08:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
14:30
Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել
Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ծեծուջարդ, հայհոյանքներ, ահաբեկումներ, ազատազրկումներ` ահա սա է այն հիմնական իշխանության գործիքակազմը. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին ևս կալանավորեցին: Գերասի համար սովորական վիճակ է` բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:22
Դոնի Ռոստովի մեկուսարանի 6 պատանդառուները չեզոքացվել են. ԳՔԾ
Ռոստովի թիվ 1 քննչական մեկուսարանում հատուկ ջոկատայինների գործողության արդյունքում բոլոր վեց պատանդառուները վերացվել են, իսկ բժիշկներին թույլ են...
Աղբյուր` Panorama.am
13:08
Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց
«Դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարաել քննիչի առաջարկը և Գերասիմ Վարդանյանին երկու ամսով կալանավորել»,-դատարանի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կարևոր է, որպեսզի հունիսի 17-ին բոլորս մեր տեղում լինենք, սրբազան պայքարը նոր ընթացքի մեջ է. Կոչ ժողովրդին
«Տավուշը հանուն հայրենիքի»  շարժումից հայտնում են. «Սիրելիներ, հանդիպում ենք հունիսի 17-ին, ժամը 18։30-ին...
Աղբյուր` Panorama.am
12:16
News.ru-ի ռազմական ֆոտոլրագրողը զոհվել է Ուգլեդարի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ
News.ru-ի ռազմական ֆոտոլրագրող Նիկիտա Ցիցագին զոհվել է Ուգլեդարի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ։ Լուրը հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:36
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն հերքում է
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հերքում են. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հունիսի 15-ի դրությամբ այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10 մ-ի. Գագիկ Սուրենյան
«ՇՄՆ Հիգրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօերնի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Այս ձնաբծի բարձրությունը հասնում...
Աղբյուր` Panorama.am
10:34
Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար.Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսաձայնագրություն է տարածել և գրել. «Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:01
Տեսագրությունների հիման վրա իշխանությունները սկսեցին ձերբակալությունների երկրորդ ալիքը. Ռուբեն Մելիքյան
«Հինգ իրավապաշտպաններրի նախաձեռնության» համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է . «Այսօր ազատ արձակվեցին հունիսի...
Աղբյուր` Panorama.am
09:48
Ֆուտբոլի «Եվրո-2024» առաջնության հունիսի 16-ի հանդիպումները
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի «Եվրո-2024»-ում հունիսի 16-ին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները կանցկացնեն D խմբում ընդգրկված...
Աղբյուր` Panorama.am
09:41
Փրկարար ծառայությունը դեռ հորդորում է Վրաստանի սահման ուղևորվելիս շրջանցել Մ-6 ավտոճանապարհը
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:37
Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ անպատժելիության հովանավորն ինքն է. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Սիրուշո. Սերն է պակասել բոլորին
Երգչուհի Սիրուշոն տեսանյութ է հրապարակել ու գրել. «Այս իրականության մեջ ու հենց հիմա պիտի «Արմատ»-ի երգերը...
Աղբյուր` Panorama.am
22:16
Նիկոլը անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց․ Աշոտյան
... տղա եք՝ հիմա խանգարեք ինձ, պատժեք ինձ, կանխեք ինձ։ Եվ գնդակը կրկին ժողովրդի դաշտում է․․․
Աղբյուր` Panorama.am
22:09
Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը
Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից...
Աղբյուր` Panorama.am
21:37
Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
21:32
Սելավի հետևանքով փակվել է Շուռնուխ տանող նորակառույց ճանապարհը
Շուռնուխում տեղացած ուժեղ սելավի հետևանքով փակվել էր դեպի գյուղ տանող նորակառույց ճանապարհը: Ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով` այժմ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկ է անում
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ»,- Կապանում «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը
Այս ցուցահանդեսով կատարվել է մեկնարկը Մայր Աթոռի Թանգարանների միջոցառումների, որոնք կազմակերպվելու են ընդառաջ Մայր Տաճարի վերաօծման:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան
14:45 15/06/2024

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}