Պատշաճ ձևակերպված աշխատանքային պայմանագիրն աշխատանքային իրավունքների երաշխավորման անփոխարինելի գրավական է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային պայմանագրի կնքման կարգի ու բովանդակության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Աշխատանքային իրավունքների խախտումների հիմնական պատճառներից է այն, որ աշխատողները իրազեկված չեն լինում, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն: Տեղյակ չեն լինում, թե ինչի համար է անհրաժեշտ աշխատանքային պայմանագիրը, ինչպես է այն կնքվում և ինչ պետք է պարունակի:
Մինչդեռ, պատշաճ ձևակերպված աշխատանքային պայմանագրի առկայությունն աշխատանքային իրավունքների երաշխավորման անփոխարինելի գրավական է:
Տեսանյութը պատրաստվել է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին