Իրավունք 15:00 19/01/2022

Ադրբեջանը շարունակում է իրականացնել Արցախի հայության իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումներ. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան  Գեղամ Ստեփանյանը հայտարարությամբ է հանդես եկել 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվի ջարդերի մասին՝ նշելով, որ Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն.

 «32 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Մեկ շաբաթ տևած վայրագությունների ընթացքում սպանվեցին հարյուրավոր հայեր, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին հարյուր հազարավոր հայեր:

Բաքվի և այլ քաղաքների հայկական բնակչությունը ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիքի տակ տեղահանվեցին և որպես փախստական ապաստան գտան Արցախում, Հայաստանում և աշխարհի այլ երկրներում՝ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չստանալով։

Այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը տարիների ընթացքում ենթարկվեց վանդալիզմի, պղծման, իսկ նրանց պատմական արժեքն ու նշանակությունը խեղաթյուրվեց ադրբեջանական իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով իրենց քաղաքական նպատակահարմարություններին։

Հայասպանության իրագործումը, խրախուսումն ու հերոսացումը ադրբեջանական իշխանությունների և ցավոք արդեն նաև ադրբեջանական հանրության կողմից կրում է համակարգային և լայնածավալ բնույթ և ունի հստակ ժամանակագրություն․ 1905թ-ին և 1918թ-ին Բաքվում, 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին՝ Գանձակ-Կիրովաբադում, 1990-ական թվականներին՝ նորից Բաքվում, Մարաղայում իրագործված ջարդերը,  2004 թվականին Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում քաղաքացիական անձանց սպանությունները և հայ զինվորականների խոշտանգումները հայատյացության համակարգային քաղաքականության և դրա հետևանքների անհերքելի ապացույցներ են։

Իշխանությունների կողմից հասարակությանը տարիներ շարունակ թունավորելու հետևանքով հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունն ու հայասպանությունը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու հուշարձանների պղծումը Ադրբեջանում գործնականում դարձել են ոչ միայն պետական, այլև ազգային քաղաքականություն։ Սա փաստ է, որի դեմ միջոցներ ձեռնարկելու հրատապությունն այլևս ամրագրված է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։

Տարածաշրջանում խաղաղության հաստատման կեղծ կարգախոսների ներքո ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել Արցախի հայության իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումներ՝ տարբեր մեթոդներով վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորվելով և խաթարելով բնականոն կյանքը Արցախում, մեկուսացնելով Արցախի ժողովրդին աշխարհից։

Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործված հանցագործությունները փաստագրող նյութերը շատ են, միայն թե անկողմանակալ ու համարձակ աչք է անհրաժեշտ այդ ամենը տեսնելու և դրանց պատշաճ գնահատական տալու համար։ Ցավոք, այդ հանցագործությունները միջազգային հանրության կողմից ցայսօր հստակ իրավական գնահատականի չեն արժանացել, և այդ անպատժելիությունն է պատճառներից հիմնականը, որ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս կոպտորեն ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը, ատելությամբ խոսել մի ողջ ժողովրդի մասին՝ մտավախություն չունենալով անգամ, որ դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։

Առաջնորդվելով մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքով և հետամուտ լինելով այդ սկզբունքի անվերապահ հարգմանն ու արդարության վերականգնմանը՝ մենք շարունակելու ենք պահանջատեր լինել հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման ու նոր ոճրագործությունների կանխման հարցում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:35
Սուրեն Աղաջանյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Սուրեն Աղաջանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնն է: Հռոմում ընթացող առաջնության եզրափակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:03
Մարդկանց հետ, ում համար ամեն ինչ բիզնես է, փող՝ Հայրենիքի մասին որևէ բան խոսելն անիմաստ է․ Աբրահամյան
«Եթե այստեղ լինեին մեր իշխանության ներկայացուցիչները  շատ ավելի վառ գույներով կներկայացնեին այն խայտառակությունը, որը կա մեր շուրջ։...
Աղբյուր` Panorama.am
20:37
Եթե դու նպատակ ունես պահելու, թեկուզ հարյուր հատ փաստաթուղթ է ստորագրվել. Վարուժան Գեղամյան
«Իմ ընտանիքն արդեն մեկ անգամ լքել է Բերձորը՝ 2020թ-ի նոյեմբեր ամսին։ Այն պատճառով, որ  ՀՀ և ԱՀ իշխանություններին ուղղված պարզ...
Աղբյուր` Panorama.am
20:15
«Քանի որ էլ երկիր չենք ունենալու, պահելու բան չի լինելու». զոհված Հայկ Մելիքյանի մայր
«Ես ֆիզիկապես չեմ կարողանում դիտել Փաշինյանի ասուլիսները, երբ ալիքները շրջելիս տեսնում եմ նրա դեմքը՝ ցնցումներ եմ ունենում և ինձ համար...
Աղբյուր` Panorama.am
20:14
Թշնամին ճանապարհը ավարտական վիճակի է բերում․ Հոխիկյան
Ֆրանսիայի հրապարակին կից հատվածում մեկնարկել է  «Դիմադրություն» շարժման կազմակերպած «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող...
Աղբյուր` Panorama.am
20:12
Փաստացի մեր հայրենակիցները շարունակում են պատանդի կարգավիճակով մնալ ադրբեջանական բանտերում․ Տիգրան Աբրահամյան
«Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհը համաձայնեցվել, կառուցվել է խիստ գաղտնիության պայմաններում»,- «Դիմադրություն»...
Աղբյուր` Panorama.am
19:51
Կանադան Հարավային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդը տեղեկացնում է․ «Հայ-կանադական միջպետական հարաբերությունների զարգացմանը էապես նպաստելը...
Աղբյուր` Panorama.am
19:45
Խաղաղ օվկիանոսում մահացու շոգի պատճառը մարդն է
Գիտնականները պարզել են Խաղաղ օվկիանոսում ջերմության աղբյուրի պատճառը, որը հայտնի է որպես «Կաթիլ»։ Այս մասին գրում է mir24-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Տիգրան Աբրահամյանն այցելել է քաղբանտարկյալներին
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր այցելեցի Արթիկի, Նուբարաշենի, Վարդաշենի քրեակատարողական հիմնարկներ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Ուգո Ֆիրմինուն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET...
Աղբյուր` Panorama.am
19:16
«Այս ամենը Փաշինյանը փորձում է օգտագործել սեփական հանրությանը ահաբեկելու նպատակով». Վահե Հակոբյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 27-ին կայացած...
Աղբյուր` Panorama.am
19:11
Հայտնաբերվել է արկ
Հունիսի 29-ին, ժամը 14:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցում շինարարական աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Ժողովրդական» բեմադրություն․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԱԺ կոչվող բալագանում կատարվում են նոր նշանակումներ, որոնց անունը «ընտրություններ»...
Աղբյուր` Panorama.am
18:39
Վրաստանի ներսում կրկին բեռնատարների բազմակիլոմետրանոց շարասյուն է գոյացել
Վրաստան-Թուրքիա սահմանին՝ «Կարծախ» մաքսային անցակետում կրկին տարբեր երկրներից բեռնատարների շարասյուն է գոյացել։ Վարորդները սպասում...
Աղբյուր` Panorama.am
18:38
Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ՝ հայտարարություն
Հունիսի 29-ը անհետ կորած անձանց հիշատակի օրն է․ մոտ 100 անհետ կորած անձանց հարազատները հայտարարություն են տարածել, որում նշված է․...
Աղբյուր` Panorama.am
18:37
2018թ. սխալ ընտրության պատասխանը 2020թ պատերազմն էր, 2021թ ընտրության պատասխանը դեռ չենք ստացել՝ կստանանք. Արա Զոհրաբյան
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն հեռացնենք վարչապետությունից և մենք չեն կարողանում: Կարծես...
Աղբյուր` Panorama.am
18:13
Գոռը հասցրեց քսանից ավելի զինակիցների կյանքը փրկել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Գոռը` հերոս Գոռ Երմալովյանը դարձավ 21 տարեկան։ Նոր...
Աղբյուր` Panorama.am
18:12
ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն նոր համանախագահ ունի
ԵԱՀԿ Մինսկի խմբում Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր համանախագահ ունի։ «Ինչպես պաշտոնապես տեղեկացրել ենք ներգրավված բոլոր կողմերին,...
Աղբյուր` Panorama.am
18:08
«Լույս». Փոխարժեքի նման մակարդակի պահպանումը միջնաժամկետում էական վնասներ կհասցնի տնտեսությանը
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմնվելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների վրա, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
17:57
Վաղը Գորիսում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:50
«Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք». քննարկում՝ Սարյանի անվան պուրակում
Այսօր ժամը 19:30-ին Ֆրանսիայի հրապարակին հարակից Սարյանի անվան պուրակում «Դիմադրության» շարժումը կազմակերպում է «Դավաճանված...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ինչո˚ւ են ասֆալտապատում Մոնթե Մելքոնյան փողոցը
Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր օրեր առաջ մտահոգություն էին հայտնել՝ վերանորոգվում է Մոնթե Մելքոնյան փողոցը, որտեղ փոսեր չկան, ասֆալտն էլ լավ...
Աղբյուր` Panorama.am
17:35
ԱՄՆ-ում արգելափակվել է ռուսական 30 միլիարդ դոլարի ակտիվները
Ռուսական ակտիվների որոնման համար ԱՄՆ-ի ստեղծած միջազգային խումբը որոշել է սառեցնել և արգելափակել ավելի քան 30 միլիարդ դոլար արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
17:29
ՔՊ-ն միաձայն ընտրեց գլխավոր դատախազ
Ազգային ժողովը միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների քվեարկությամբ ընտրեց գլխավոր դատախազ։...
Աղբյուր` Panorama.am
16:57
Խերսոնի մարզը նախապատրաստվում է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի
Խերսոնի մարզի իշխանությունները սկսել են նախապատրաստվել հանրաքվեի, որով կորոշի տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնությանը միացնելու հարցը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:44
Սվենյա Շուլցեն կժամանի Հայաստան
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն այս շաբաթ քառօրյա այցով կժամանի Վրաստան և Հայաստան: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:35
ԱԺ-ն 12 թեկնածուից Հակակոռուպցիոն պալատի 4 դատավոր է ընտրում
ԱԺ-ն ՔՊ-ական պատգամավորների առաջարկությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում  ընտրվում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն...
Աղբյուր` Panorama.am
16:17
Էրդողանը կարող է 3-րդ անգամ լինել նախագահի թեկնածու
Թուրքիայում շարունակվում են քննարկումներն այն մասին, թե արդյոք ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել որպես...
Աղբյուր` Panorama.am
16:07
Սահմանվել է Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ
Հաշվի առնելով Ստեփանակերտ-Երևան անվճար հիմունքներով միջպետական երթուղուց օգտվողների պահանջարկի սեզոնային աճը, Արցախի Հանրապետության տարածքային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}