Տնտեսություն 10:00 20/01/2022

Ինչպե՞ս դառնալ SMM մասնագետ

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

SMM-ը նոր մասնագիտությունների շարքում ամենապահանջվածն է, ամենաքննարկվողը, ցանկացած մարդ իրեն մի քիչ SMM-մասնագետ  է զգում։ Այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ SMM-ով զբաղվողները բիզնեսներից շատ են։ Որպես մի քիչ SMM սովորած մարդ, պիտի ասեմ, որ այնքան էլ հեշտ չի, ինչպես թվում է, որ ավելի շատ մաթեմատիկա, հաշվարկ ու վելուծություն է, քան սիրուն տեքստեր գրելու հմտություն։ Մի քիչ էլ սովորեմ, գուցե կարծիքս փոխեմ, բայց մինչ այդ թողնենք այս մասնագիտության մասին պատմի «SMM-շիկների» «պապան», «սենսեյը», SMM-գուրու Արտակ Հարությունյանը։

-Արտակ, կարելի է ասել ոչ միայն SMM-ի, այլ ընդհանրապես Թվային մարքեթեինգի «պապան ես»։ Հայաստանում, ու  ոլորտի գրեթե բոլոր խաղացողները քո դպրոցն են անցել։ Եթե հաշվես առաջին քայլերից, արդեն քանի տարի ես ոլորտում։ Ինչ դինամիկա ես արձանագրել այս ընթացքում։Ինչպես են փոփոխվել այս մասնագիտության պահանջները, մասնագիտության հանդեպ վերաբերմունքը։
-Չէ, չի կարելի այդպես ասել: Կարելի է ասել հնաբնակներից եմ, բայց իսկապես էլի հին ու լուրջ գործընկերներ շատ ունեմ: Իսկ որ այսօրվա շատ «թոփ խաղացողներ»-ի հետ այո, այս կամ այն կերպ առնչություն եմ ունեցել, դա փաստ է: Օգտվելով առիթից ցանկանում եմ ողջույններս փոխանցել բոլոր նրանց ում «կյանքն ու ներվերը» կերել եմ:  Իսկ դինամիկան ակներև է` 2010-ին, երբ բացեցի Ինեկոբանկի խումբ, իսկ հետո արդեն 2011-ին, երբ Ինեկոբանկի ֆեյսբուքյան էջը, ոչ մի բանկ դեռ էջ չուներ, իսկ հիմա Բանկային բիզնեսի մի մեծ կտոր ուղիղ առնչվում է SMM-ի հետ:
Ժամանակակից կյանքում բիզնեսը հաջողված լինելու համար պետք է այն լինի հանրային ու տեսանելի: Դա ապահովելու ամենաարագ ու քիչ ժամանակատար ու ռեսոււրսատար միջոցը հենց սոց ցանցերն են: Սակայն անկեղծ լինելու համար պետք է փաստել, որ միայն սոցիալակն  ցանցերը, կամ դրանցից մի քանիսի կիրառումը դեռ բավար չեն, որ լինեք «սիրված ու լսելի բրենդ»: Հիմա բազմալիք(omnichannel) մարքեթինգն է աշխատում:

-Իսկ 12 տարի առաջ դու ինչպե՞ս բացահայտեցիր  SMM-ը, ինչպե՞ս մտար այս աշխարհ։
-Որպես էդպիսին սմմ չեմ երազել: Ավելի շատ ինձ հետաքրքիր է եղել գովազդն ու մարկեթինգը: Իսկ դա տեղի ունեցավ այսպես. եթե չեմ սխալվում 90-ականների վերջին, երբ ինձ կտակված պապիկիս տունը վաճառեցին մերոնց չստացված բիզնեսի(այսստեղ խնդալու սմայլիկ) պարտքերը վճարելու համար, իմ սիրտը շահելու համար տակավին երիտասարդիս համար գնեցին առաջին համակարգիչը: Հետագայում, բանակից հետո, երբ արդեն ինտերնետը դարձավ ավելի հասանելի  ADSL կապի շնորհիվ(դրանից առաջ իհարկե dialup-ն էր freenet-ի քարտերով), ես շատ էի թափառում ինտերնետում, հատկապես mirq-ի չաթն ու ICQ(Ի դեպ իմ ICQ-ն դեռ կա ու 6 նիշանի է): 2002-ին բանակից գալուց հետո, աշխատում էի գովազդային կազմակերպությունում և շատ էի գովազդին ու կրեատիվին առնչվում: Երևի դա էլ կանխորոշեց իմ զբաղմունքը` 2007-ին բացեցի առաջին բլոգս, որը ucoz-ի վրա էր, որը ցավոք չի պահպանվել, սակայն երկրորդը` https://artaks.wordpress.com  առ այսօր կա, որպես երիտասարդական ցնդածությանս առհավատչյա: SMM- մասնագիտությունը հիմա արդեն ոչ մեկը չի շփոթում, ուղղակի մի տեսակ սխալ են պատկերացնում թե ինստագրամում ինչ են անում մարդի/տղաները` բացի «աղջիկ կպցնելուց»:



-Հայաստանում սովորելու հնարավորությունների մասին ի՞նչ կասես։
-Այսօր բոլոր հարթակներն ունեն սեփական կուրսերն ու սեփական կրթական նախագծերը, համարյա բոլորն էլ անվճար ու հասանելի: Միակ կարևոր բանը, որ հիմնականում անգլերեն են: Եթե գիտեք անգլերեն ու գիտեք ինտերնետում  թափառելու/խուսանավելու(surf) անելու հիմնական ձևերը, SMM բազային գիտելիքներ ստանալը շատ հեշտ է: Այ բարդ քեյսերի կամ տեխնիկական շատ հարցեր դեռ բաց են, զուտ նաև այն պատճառով, որ մարդիկ ի բնե «ալարկոտ են», կարիք ունեն որ ինչ որ մեկը ցույց տա:

-Ինչո՞ւ ես  ցանկանում կիսվել հմտություններով, լավ չէ՞ր մնալ եզակիներից դաշտում։
-Չէ, լավ չի: Ասեմ ինչի, որովհետև հիմա ինտերնետի հասանելիության պայմաններում այլևս էն մարդը չի ուժեղ, ով շատ բան գիդի, այլևս ուժեղ է նա, ով ավելի շատ է պատրաստ օգնելու մարդկանց: Որովհետև գիտելիքն ու ինֆորմացիան շատ շատ են, նույնիսկ ավելի շատ քան դրա կարիքը կա: Ու մարդիկ հավատում են մարդուն, ոչ թե համակարգերին: Ու հիմա եզակին նա է, ով շատ է կիսվում, ավելի բաց է ու ավելի օգտակար: Ի դեպ, այս տարվա մեր Agency-ի կարգախոսն է` F*ck selling, START helping!!!

-Հիմնականում ովքեր են հետաքրքրվում SMM-ով, որպես դասավանդող ՝ ում ես դիտարկում քեզ թիրախային լսարան, ով կգա  սա սովորելու։ Սովորել ցանկացողների մոտիվացիաները ինչպես են փոխվել։
-Ինչպես ՍՄՄ-ըն, այնպես էլ շատ գիտելիքներ միշտ էլ գրավիչ են  դասավանդման տեսանկյունից: Եթե դիտարկենք, որ դասավանդումը կարող է լինել վարձատրվող աշխատանք, պետք է փաստեմ, որ այն բավականաչափ բարձր է: Իսկ ՍՄՄ-ը հատկապես  ինչի համար է գրավիչ. որովհետև SMM-ի շատ գործողողություններ ինտերնետի առումով ինտուիտիվ պարզ է: Բայց մի բան հաշվի չի առնվում, որ դասավանդման դեպքում շատ կարևոր է մեթոդոլոգիան, բովանդակությունը, հետադարձ կապի կամ հարցուպատասխանի մշակված գործիքակզմն ու գիտելիքի ամարագրման մեխանիզմները, որը ցավոք չեմ ասի շատ, բայց նկատել եմ, որ որոշակի գործընկերներիս մոտ մի քիչ ոչ պատշաճ մակարդակի են: Քիչ կարևոր չի նաև թեմային տիրապետելը: Որովհետև մի քանի տարի SMM անելը ըստ ինձ այդքան էլ հիմնավոր պատճառ չի դասավանդելու համնար: Բայց դե փողը շատ մոգական ուժ ունի: Ինչ վերաբերվում է սովորողների մոտիվացիային, դրանք շատ տարբեր են՝ սկսած սեփական բիզնես բացելուց, վերջացրած «օֆիսում մի բան ավել անեմ մի քիչ աշխատավարձ բարձրացնելու համար»: Շատ են նաև, որ բիզնեսի սեփականատերերն են հենց իրենց աշխատակցին ուղարկում ավելի խորացնելու գիտելիքները: Սովորաբար արդեն աշխատող մասնագետներտի հետ աշխատելն ամենահեշտն ու ամենահաճելին է` իրենք գիտեն թե ինչի մասին ենք խոսում ու ինչ են պահանջում ինձանից` գիտելիքի առումով: Ամենակարևորը դա շատ արագ ներդնում են ու արդյունք ստանում:

-Արդյո՞ք  կարելի է լավ գումար աշխատել  այս մասնագիտությամբ, թե այն սովորաբար ինչ-որ հիմնական աշխատանքի կողքից արվող գործ  է։
-Լավ գումաը որքա՞ն է: 1 միլիոն դրա՞մ, 10 միլիոն դրա՞մ, 100 միլիոն դրա՞մ: Այո’, հնարավոր է: Չասեք ոնց, դեռ լրիվ չգիդեմ, բայց ամեն դեպքում follow եմ տվել Մարկ Ցուկեռբերգին ֆեյսբուքում, Ջեֆ Բեզոսին ինստագրամում և Իլոն Մասկին թվիթերում:

- Ինչո՞ւ են բոլորը «վազում» IT, այդքան տեղ կա՞։
-Իրականում մի գլոբալ խնդիր կա մասնագիտական աշխարհում` միջակ մասնագետներ շատ քիչ կան կամ գրեթե չկան: Որովհետև կամ սկսնակ են, կամ շատ արագ միջանկյալ փուլից անցնում են senior վիճակ: Այո, աշխատաշուկան շատ տարողունակ է:

- Արդյո՞ք, հնարավոր է 2 ամսում նոր մասնագիտություն սովորել։
-Համ այո, համ ոչ: ՍՄՄ օրինակ հնարավոր է կնոպկա սեղմել սովորեք, բայց հանճարեղ, կամ գոնե շատ լավ արշավ անել` կասկածում եմ: Դա փորձ ու փորձառություն է պահանջում: 1000 ժամ աշխատելու կանոնը դեռ ոչ մեկը չի չեղարկել:

-Ի՞նչ հմտություններ են պետք լավ սմմշիկ  դառնալու համար։
-Տեխնոլոգիաներին և լեզուներին  տիրապետել 30%, Շրջահայաց լինել 30%, Կրեատիվություն կամ քթի ծակ 30%, Ճաշակ/էսթետիկ գրագիտություն 10%:

-Ի՞նչ չես հանդուրժում այդ ոլորտում, ինչն  է  նյարդայնացնում։
-Ես շատ հանդուրժող մարդ եմ: Թող ինչ ուզում են, անեն:Սխալ կանեն, ֆեյսբուքը կպատժի, էջը կբլոկի, կգան կդիմեն,  եթե ժամանկս կների կօգնեմ, եթե չէ, թող պատժվեն, որ հաջորդ անգամ չանեն: Միայն չեմ ցանկանա, որ իմ տղան մեծանա փոխադարձ ատելության ու անպատժելի վիրավորանքների, մանիպուլյացիոն ինտերնետի միաջավայրում: Դրա համար երևի պետքա նախ տղայիս մոտ զարգացնեմ կայուն մտածելակերպ աշխարհի, մարդկանց և փոխհարաբերությունների մասին, ապա սովորեցնեմ քննադատական մտածողությույն, ապա նոր լինի ազատ իր որոշումներում:

-SMM-ի հետ, որ մասնագիտություններն են մրցում պահանջվածության առումով։
-Երևի խառատ․  բայց իրականում ապագայում պահանջված կլինեն մաթեմատիկները, կենսաբանները, դիզայներները և ապագայի մասնագետ` Change Manager-ները: Վերջիններս մասնագետներ են պրոեկտ մենեջերի ու գիտնականի գիտելիքներով, բանակցելու ու վաճառելու շատ խոր հմտություններով ու շատ լայն, գրտեթե 360% աշխարհայացքով:

-SMM մասնագետների սիրելի բոցը, անեկդոտը։
-Երկու պատճառ կա որ չեմ պատմի` առաջինը մեջը հայհոյանք կա, երկրորդը մասնագիտական սոիլիդարությունից ելնելով: Բայց հաստատ խնդալույա, արխային խնդացեք:

-Ի՞նչ անհեթեթ հարցեր ես ստանում մասնագիտության հետ կապված։
-Անհեթեթ հարցերը չեմ հիշում, որպեսզի կենտրոնանամ օգտակար հարցերի վրա:

-Մասնագիտական ի՞նչ  վախեր ունես։
-Վախ չունեմ: Ես ամեն ինչին, բացարձակապես ամեն ինչին պատրաստ եմ ու կարող եմ ամեն ինչ շատ հանգիստ ընդունել: Որովհետև փորձում եմ ռիսկերը հավասարակշռել, միացնել երկփուլ անվտանգություն, ամեն կոմպից մուտք չգործել հաշիվ կամ ամեն տեղ ազատ ինտերնետ չկպնել: + հետևում եմ բոլոր ակտուալ հարթակների բոլոր թարմացումներին ու պայմանների ու կանոններին: Ես այն մարդկացից եմ, որ կարդացել է ֆեյսբուքի համարյա ամբող փոլիսիներն ու համարյա բոլոր սահմանափակումները:

-Մանագիտական ի՞նչ երազանքներ ունես։
-Մասնագիտական երազանքնես ՍՄՄ-ի հետ չեն կապված, այլ գլոբաղ թվային մարքեթինգի հետ: Ավելի թվային տեխնոլոգիաներով ապագայի աշխարհի կառուցման տեսլականի: Ի դեպ, իմ երազանքների մի մասն արդեն այսօր սկսվել է իրականանալ:

-Ոլորտային ի՞նչ կանխատեսումներ ունես, այս տարի ի՞նչ նոր թրենդներ կլինեն ՍՄՄ-ում, ո՞ր սոց ցանցերը կդառնան ամենապահանջվածը։ Դեպի ո՞ւր է գնում աշխարհը այս առումով։
Երեք գլոբալ թրենդ կա, որը հիմա, արդեն այս տարի ու առաջիկա 5 տարվա մեջ կլինեն թրենդ`
1. Գենդերային թեմաները - իրենց բոլոր դրսեվորումներով, ի դեպ շուտով հետերոսեքսուալ տղամարդիկ կլինեն նույնպես խոցելի խումբ էս թեմայի շրջանակներում:
2. Գլոբալ էկոլոգիա ու երկրագնդի փրկություն, որի մեջ մտնում է նաև բիոհեքինգը` տարբեր գիտելիքներն ու փորձարկումները մարդու տեխնոլոգիական ուժեղացման ու կյանքի երկարացման մասով։
3. Կրիպտո և չփոխարինվող թոքեններ, ինչպես նաև բլոկչեյնի անցնող աշխարհ (ի դեպ սա ուղիղ հակասության մեջ է երկրորդ թռենդի հետ, քանի որ բլոկչեյնը ահռելի բնական ռեսուրսներ է խլում էլեկտրաէներգիայի ու  միկրոչիպերի տեսքով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը նոր մեծ վարկ է վերցնում
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
16:19
Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
«2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%»,-...
Աղբյուր` Panorama.am
16:17
Նավի վրա, Օվկիանոսի մեջտեղում. Ինչպես է Անիտա Ավետիսյանը նշել 25-ամյակը
Սերիալային դերասանուհի Անիտա Աբետիսյանը, որն առավել հայտնի դարձավ «Սարի աղջիկ» սերիալից, նշել է ծննդյան տարեդարձը։ «Ահա և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:57
Փաշիկ Ալավերդյան. Սպորտը միացրին, որ քանդեն
Փաշիկ Ալավերդյանը նաև ասաց. «Ես ոսկեպարցի եմ, եթե ես թուրքին եմ դիմացել ու պետք է էլի դիմանամ, սրանք ո՞վ են, որ չդիմանամ»։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
15:23
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
«Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական...
Աղբյուր` Panorama.am
15:03
Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։  Sputnik Գրուզիայի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:02
ԵԽ գլխավոր քարտուղար. Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի մեկնարկի շուրջ Երևանի և Բաքվի միջև...
Աղբյուր` Panorama.am
14:56
Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
Չգիտեմ՝ Փաշինյանը դպրոցում ինչպես է սովորել ֆիզիկան, բայց ինչ-որ այլ տեղից է հաստատ գտել ջուրը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրավունքների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և...
Աղբյուր` Panorama.am
14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:08
Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}