Առողջություն 19:20 24/01/2022

Անհարմար հարցեր մանկաբարձ-գինեկոլոգին

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Չկան ավելի վտանգավոր մարդիկ, քան համացանցում՝ հատկապես կանանց փակ խմբերում, առողջության, գինեկոլոգիայի, ծննդաբերության  և այլ շատ խիստ կարևոր ու մասնագիտական մոտեցում պահանջող հարցերին սիրողական, հեքիաթապաշտական պատասխաններ տվողները։Այս մարդիկ առանց աչք թարթելու ու հանգիստ խղճով խաղում են ուրիշների կյանքերի հետ: Այսպես են ծնվում լեգենդները, որ զույգի ծննդյան թվերին գումարելով մերձեցման օրերը, կարելի է գուշակել՝ ինչ սեռի երեխա կծնվի, մեկն ասում է, որ երեխան կարող է ժառանգել սուրոգատ մոր հատկանիշները,  երկրորդը բոլորի վրա մատ է թափ տալիս, թե 40-ից հետո ոչ մեկ չի կարող հղիանալ, երրորդն էլ ասում է, թե իմաստ չկա այդքան փող տալ ծննդատներին, եթե կարելի է տանը՝ հետևելով յութուբյան ալիքներին, ինքնուրույն ծննդաբերել։ Կան պնդումներ, որ կինն անպայման պիտի գիրանա ծննդաբերելուց հետո, իսկ եթե, աստված մի արասցե հղիության ժամանակ գրիպով եք հիվանդացել, առանց հապաղելու ֆեյսբուքյան ամենագետները կդնեն իրենց ախտորոշումը՝ «աման, պտուղն առողջ չի ծնվի»։Մենք հավաքել ենք այդ հարցերն ու ուղղել մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանին։

-Ճի՞շտ է,որ հղիությունից հետո կինն անպայման պիտի գիրանա:
-Ո՛չ , անպայման չէ։

-Ճի՞շտ է, որ հղիության ժամանակ գրիպով հիվանդանալը կարող է վնասել պտղին:
-Այո , որոշ դեպքերում ՝ կա նման հնարավորություն և կախված է, թե հղիության, որ ժամկետում և ինչ ծանրությամբ է ընթացել գրիպը:

Ի՞նչ անել արագ հղիանալու համար։
-Եթե առկա է անպտղության խնդիր (անպտղություն է համարվում 1 տարվա ընթացքում հղիության բացակայությունը զույգի մոտ ՝ առանց հակաբեղմնավորչների օգտագործման, կանոնավոր սեռական կյանքի պայմաններում ) պետք է դիմել մասնագետի ՝ գինեկոլոգ- ռեպրոդուկտոլոգի։ Իսկ հղիություն պլանավորելուց առաջ պետք է փորձել ազատվել վնասակար սովորություններից ՝ ծխախոտից և ալկոհոլից: Փորձել առողջ ապրելակերպով ապրել, հետևել քաշին, ավելորդ քաշի դեպքում փորձել այն նվազեցնել մոտ 10% ով, որը նույնպես նպաստում է հղիանալուն։

-Կարելի՞ է հաշվել, թե բեղմնավորման ժամանակ ինչ սեռի երեխա կծնվի։
-Հաշվել հնարավոր չէ։ Սեռի որոշում հնարավոր է միայն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների  արտամարնային բեղմնավորման ժամանակ սաղմի գենետիկ ախտորոշման դեպքում :

-Լվացումները կօգնե՞ն խուսափել անցանկալի հղիությունից չպաշտպանված հարաբերության   ժամանակ։
-Ոչ, հղիությունից խուսափելու համար պետք է կիրառել հակաբեղմնավորիչ մեթոդներից որևէ մեկը ՝ պատնեշային, հորմոնալ, ներարգանդային և այլն։

-Որո՞նք են նախընտրելի հակաբեղմնավորիչները երիտասարդ կանանց համար:
-
Հակաբեղմնավորիչների ընտրությունը կախված է կնոջ օրգանիզմից, ճիշտ է պլանավորել գինեկոլոգի հետ միասին :

-Հավատա՞լ դեղատներում վաճառվող հղիության թեստերին։
-Մոտ 90 տոկոս դեպքերում այո, բայց քանի որ լինում են կեղծ-դրական և կեղծ-բացասական արդյունքներ , պետք է անպայման արյան միջոցով ստուգել հղիության հորմոնը՝ բետտա-խորիոնիկ գոնադոտրոպինը՝ հաստատելու կամ ժխտելու հղիության առկայությունը:

-Ե՞րբ է հնարավոր ունենալ  հարաբերություն ծննդաբերությունից հետո։
-Ծննդաբերությունից մոտ 6 շաբաթ անց՝ կախված ծննդաբերության մեթոդից և բարդությունների առկայությունից կամ բացակայությունից:

-Ցավոտ բա՞ն է ծննդաբերությունը։
-Անցավ չէ, բայց եթե ճիշտ նախապատրաստվել՝ թե հոգեբանորեն թե ֆիզիկապես, կարելի է մեղմել դրանք: Իսկ երեխայի ծնվելուց հետո, երբ կինը գիրկն է առնում իր բալիկին, մոռացվում են բոլոր ծննդաբերական ցավերը: Ծննդաբերության ժամանակ կիրառվում են  ցավազրկման մեթոդներ ՝ նպաստելու անցավ ծննդաբերությանը:

-Կարելի՞ է ծննդաբերել տանը՝ յութուբյան  ուղղորդումներով։
-Ոչ և ոչ , քանի որ վտանգվում է թե ծննդկանի թե նորածնի կյանքը:


-40-ից հետո հղիանալու շանսերը կտրո՞ւկ են ընկնում։
-Ցավոք ՝ այո, քանի որ ավելի արագ է սկսում նվազել կնոջ ձվարանների պաշարը, այդ իսկ պատճառով վերարտադրողական բժշկությունը խորհուրդ է տալիս 40 անց կանանց չսպասել հղիությունը պլանավորելիս, այլ անմիջապես պլանավորել գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի հետ միասին:

-Կին գինեկոլոգները չե՞ն սիրում իրենց մասնագիտությունը։
-Քանի որ վերարտադրողական բժշկությունն, ըստ իս, դա բժշկության և հրաշքի միախառնում է, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Ամեն անգամ մեծ երջանկություն եմ ապրում պացիենտներիս հետ միասին, երբ հասնում ենք բաղձալի արդյունքին ՝ հղիությանը ՝ հաղթահարելով անպտղությունը բուժման տարբեր մեթոդներով ՝ սկսած բնական ճանապարհով հղիության պլանավորումից մինչև արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառումը :

-Հնարավո՞ր է երեխան ունենա սուրոգատ մորից ժառանգած ինչ-որ հատկանիշներ։
-Ոչ , քանի որ փոխնակ մայրը գենետիկորեն կապված չէ պտղի հետ:

-Ձեր պրակտիկայում եղե՞լ է դեպք, երբ սուրոգատ մայրը չցանկանա ծնողներին տալ իրենց երեխային։ Ինչպիսի՞ն է լինում պայմանավորվածությունը ծնողների և սուրոգատ մոր միջև, օրենքով կարգավորվա՞ծ է դաշտը։
-Նման բան չի եղել  և չի  կարող  լինել ՀՀ-ում, քանի որ մեր օրենսդրությամբ փոխնակ մայրը չի հանդիսանում մայր տվյալ պտղի համար, այլ կենսաբանական ծնողները, որոնց սեռական բջիջների՝ սերմնաբջջի ու ձվաբջջի օգնությամբ  է ձևավորվել սաղմիկը :



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:41
«Փաստ». Փաշինյանը բավական այլայլված է եղել ու նեղված
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից,...
Աղբյուր` Panorama.am
09:38
Էդգար Ղազարյան. Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «2022 թվականի օգոստոսին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am
09:32
Թուրքիայի արտգործնախարարը բացառում է 2024թվականին ուկրաինական հակամարտության կարգավորումը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ այս տարի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Եվրադիտորդներին տրվող անձեռնմխելիությունից Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ խմբակցությունը մեկուկես ժամանոց նիստ է արել՝ ԱԺ այսօրվա նիստից առաջ քննարկելու...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ողբերգական պատահար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում փակ,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փաշինյանը վրդովվել է ու կտրուկ արձագանքել է, թե ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, այդ հարցերը Պապիկյանի տիրույթում չեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Տավուշի գյուղերի հանձման մասին թեժ խոսակցությունների ֆոնին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». ՆԳՆ-ն 89 հատ ժամացույցների համար վճարել է 10 մլն 786 հազար դրամ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել, որոնցից 45 հատից...
Աղբյուր` Panorama.am
09:14
Մարտի 19-ին դոլարն էժանացել է, ռուբլին և եվրոն՝ արժևորվել
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 399.33 դրամ՝ էժանանալով 0.23 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը
«Փաստ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները այցելել են Տավուշի սահմանագիծ,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դեպքում 277.5 միլիոն դրամից 99.7 միլիոնը աշխատավարձ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդկությանը հայտնի բոլոր բարեգործական հիմնադրամների շնորհները ուղղվում են տարբեր կարիքավոր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Փաշինյանն ու իր խմբակը իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որևէ միջպետական պայմանագիր
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն արդեն մի քանի տարի է՝ Ռուսաստանի դեմ քարոզչական արշավ են...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի հուլիսի 20-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ....
Աղբյուր` Panorama.am
08:58
Ղամբարյան. Պետք է հիշել ԲԴԽ անդամների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Բորիսին կալանավորելու միջնորդությանը
Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ․․․ դատարանի դատավոր։ Այս մասին գրում է իրավաբանական գիտությունների...
Աղբյուր` Panorama.am
08:53
Երևանի, Գեղարքունիքի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Իմ կարծիքով, Փաշինյանն անկեղծ սիրում է ադրբեջանցիներին. ավելի շատ՝ քան հայերին. Արամ Պետրոսյան
«Ոսկեպարում է գտնվում հայկական եկեղեցի, որը 7-րդ դարի կոթող է: 7-րդ դարում այս տարածաշրջանում թուրքական ներկայություն չի եղել, դրանից...
Աղբյուր` Panorama.am
23:09
Քաղաքացին հարցնում է ԱՆ-ին՝ ով պետք է այս դեղի դեղատոմսը գրի
«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն»-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը գրում է. «ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
22:49
Փաշինյանը անձամբ է վարել ՀՀ գյուղեր հանձնելու բանակցությունները Տավուշի մարզում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ՝ այսօր Տավուշում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:...
Աղբյուր` Panorama.am
22:30
Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մարտի 18-ին Վալետայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Մալթայի Հանրապետության ԱԳ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
22:12
«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, 55-ամյա...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները պատրաստ են ինքնապաշտպանություն կազմակերպել
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել և պատրաստակամություն հայտնել...
Աղբյուր` Panorama.am
21:20
ԱՄՆ-ը հրաժարվել է շնորհավորել Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ԱՄՆ-ը մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են․ «Մարտի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում,...
Աղբյուր` Panorama.am
20:22
Միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 4 մեդալով
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Սերբիայում կայացած բռնցքամարտի  Ա կարգի միջազգային մրցաշարից հայ...
Աղբյուր` Panorama.am
20:08
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանում է։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝  նա կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
19:33
ԱՄՆ-ը հայտնել է Ռուսաստանի և Չինաստանի հետ սպառազինությունների վերահսկման հարցը քննարկելու ցանկության մասին
Միացյալ Նահանգները հենց հիմա ցանկանում է առանց նախապայմանների երկկողմ քննարկումների մեջ մտնել Չինաստանի և Ռուսաստանի հետ սպառազինությունների...
Աղբյուր` Panorama.am
19:18
Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամի» իր ալիքում գրում է․ «Կասե՞ք՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչի՞ն են պետք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը. Բեգոյան
12:15 18/03/2024

Երևանի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը. Բեգոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}