Անասունների և ադրբեջանական շարասյան հավասարությունը
Վերջերս Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչները որոշ ժամանակով փակել են գլխավոր ճանապարհը՝ կանգնեցրելու ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը։ Ասում է՝ հիմնականում երիտասարդները։
Այսքանը կարդացել էի, ուրախացել։ Համատարած պարտության այս անվերջ ձգվող ժամանակում ցանկացած գործողություն ընդդեմ թուրք-ադրբեջանցիների աչքիս կռիվ է թվում, ուրախացնում։ Ու որ կան դիմադրող երիտասարդներ՝ նույնիսկ այս բառերն են ուրախացնում։
Ընդհանրապես, երբ կարդում եմ՝ Կարմիր շուկա, միշտ պայքար եմ պատկերացնում։
Հետո հասա լուրի այն մասին, որ՝ ճանապարհը փակել են ու պահանջել իրենց անասունը։ Անասունները հաճախ անցնում են չեզոք գոտին, ադրբեջանցիներն էլ տանում են դրանք իրենց մոտ։
Խառնվել են ռուս խաղաղապահները, ադրբեջանցիները խոստացել են վերադարձնել անասուններին ու երևի կնճիռը հարթվել է։
Իհարկե, կուզեի, որ ճանապարհ փակելը լիներ ուղղակի ճանապարհ փակել, ադրբեջանցիների շարասյունը անցնել չթողնելը լիներ՝ սա մեր Հայրենիքն է, չեք անցնելու...
Ինչ ասեմ։
Մյուս կողմից՝ եթե մենք բոլորս մեր անասուններին չթողնեինք ադրբեջանցիների մոտ գնան, այս օրը չէին ընկնի։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը