Քաղաքական 10:23 02/02/2022 Հայաստան

Հարութ Սասունյան. Արցախը լքելուց հետո, Փաշինյանն այժմ հրաժարվում է Հայ դատից

Պարզապես զարմանալի է, որ ամեն անգամ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ բան է ասում, նա մի նոր ու ավելի կոպիտ սխալ է թույլ տալիս։ Սրանում համոզվելու համար ընդամենը պետք է հետևել նրա ելույթներին, մամուլի ասուլիսներին, հակասական հայտարարություններին Հայաստանի խորհրդարանում, ֆեյսբուքյան գրառումներին, սխալ որոշումներին և անորակ նշանակումներին։ Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ թվում է՝ նա դասեր չի քաղում իր սխալներից։ Փաշինյանը ոչ գիտակցում է, ոչ էլ ընդունում իր սխալները։ Նա կարծես անուղղելի է։

2022 թվականի հունվարի 24-ին վարչապետը տվեց իր այսպես կոչված մամուլի ասուլիսներից մեկը, որին ներկա չէր ոչ մի լրագրող՝ հարցեր տալու և նրա  խեղաթյուրումները վիճարկելու համար: Դա վատ կազմակերպված շոու էր՝ հանրությանը մոլորեցնելու համար: Մի երիտասարդ օրիորդ կարդում էր իբր լրատվամիջոցների ուղարկած հարցերը։ Երբ ավելի ուշ լրագրողներից մեկը դժգոհեց իր հարցն աղավաղված ձևով հնչեցնելու համար, օրիորդն անկեղծորեն խոստովանեց, որ պարզապես կարդացել է վարչապետի օգնականների կողմից իրեն փոխանցված հարցերը։

Վարչապետի ամենակոպիտ սխալներից էր նրա պատասխանը՝ Թուրքիայի հանդեպ հայկական պատմական պահանջների մասին հարցին։ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել։ Երբե՛ք»։ Ես լրջորեն կասկածում եմ, որ նա գիտի «Հայ դատի» իմաստը։ Նրա մեկնաբանությունը չի տարբերվում նրանից, թե ինչ կասեր որևէ թուրք պաշտոնյա։ Ամոթալի է, որ 1915-1923 թվականներին հայերի դեմ իրականացված սարսափելի ցեղասպանությունից հետո, երբ սպանվեցին 1․5 միլիոն անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ և յուրացվեց նրանց պատմական հայրենիքը, վարչապետն այդպես անփութորեն մերժում է հայերի արդարացի պահանջները և վարվում այնպես, կարծես թե ոչինչ չի եղել։ Սա հենց այն է, ինչ ուզում են թուրք ղեկավարները, որ հայերը մոռանան անցյալը և հրաժարվեն իրենց պահանջներից:

Ավելին, վարչապետը կեղծորեն հայտարարեց, որ նախագահ «Ռոբերտ Քոչարյանը 2005 թվականին հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ ու տարածքային հավակնություններ չունի»։ Հիշում եմ, որ 2005 թվականի ապրիլին ես մի հոդված գրեցի Քոչարյանի հայտարարության մասին, երբ Երևանի պետական համալսարանի մի ուսանող հարցրեց նրան Թուրքիայից  Հայաստանի հողային  պահանջների մասին։ Քոչարյանը զգուշությամբ պատասխանեց. «Այս հարցով պետք է զբաղվի ապագա նախագահը»: Հասկանալի է, որ այն ժամանակ, երբ Հայաստանն ամբողջովին զբաղված էր Ադրբեջանի հետ Արցախի շուրջ հակամարտության լուծմամբ, Հայաստանին ձեռնտու չէր Թուրքիայի հետ երկրորդ ճակատ բացել հայկական տարածքների շուրջ։ Քոչարյանը չի ասել, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։ Նա պարզապես ասել է, որ այդ հարցի լուծումը պետք է քննարկվի ավելի ուշ։ Ամոթալի է, որ վարչապետ Փաշինյանը կրկնել է այն, ինչ կեղծորեն հաղորդել են թուրքական լրատվամիջոցները, այլ ոչ թե այն, ինչ իրականում ասել է Հայաստանի երկրորդ նախագահը։
Մի խեղաթյուրումից անցնելով մյուսին՝ Փաշինյանը կեղծորեն հավելեց, որ նախագահ «Սերժ Սարգսյանը հղում է արել Քոչարյանի հայտարարությանը»։ Ես չեմ հիշում, որ Սարգսյանը նման հղում արած լինի։ Փաշինյանը շարունակեց՝ հայտարարելով, որ «Հայաստանը երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Դուք չեք գտնի Հայաստանի որևէ ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել հայ-թուրքական սահմանը: Մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվելու»։ Իրականում, մինչև Փաշինյանը, Հայաստանի ոչ մի նախագահ կամ կառավարություն չի ընդունել հայ-թուրքական ներկայիս սահմանը և չի հայտարարել, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին հարցին՝ վարչապետ Փաշինյանը սխալմամբ հայտարարեց. «Մենք պետք է արձանագրենք, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ եղել է Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները»։ Սա հենց այն է, ինչ թուրքական կառավարությունը կցանկանար, որ ասեր Հայաստանի ղեկավարը։

Վարչապետի հայտարարության մեջ մի շարք սխալներ կան.
1) Փաշինյանը հերթական անգամ պառակտում է Սփյուռքը Հայաստանից։
2) Հայոց ցեղասպանությունը բացառապես Սփյուռքի խնդիրը չէ։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն այսօր կազմում են Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդը։ Այդ իսկ պատճառով ամեն տարի ապրիլի 24-ին ավելի քան մեկ միլիոն հայ երթով շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշարձանը Երևանում:
3) Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունները հետամուտ են եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Փաստորեն, 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագրում ասվում էր՝ «գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում», այն հռչակել է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Հատկանշական է, որ Հռչակագրում օգտագործվել է «Արևմտյան Հայաստան» անվանումը, որից վարչապետը այժմ հրաժարվում է։ Ավելի ուշ, Հայաստանի Սահմանադրության մեջ հղում է արվել Անկախության հռչակագրին։
4) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը համահայկական խնդիր է, որը վերաբերում է թե՛ Սփյուռքին, թե՛ Հայաստանին։ Ուստի պետք է աշխատանքի համակարգված բաժանում լինի Սփյուռքի և Հայաստանի իշխանության միջև։ Այն, ինչ կարող է անել Սփյուռքը, տարբերվում է նրանից, թե ինչ կարող է անել Հայաստանի  կառավարությունը և հակառակը։
Վարչապետը նաև բազմաթիվ այլ խեղաթյուրումներ արեց ավելի քան երկու ժամ տևած իր այսպես կոչված մամուլի ասուլիսում։ Այնուամենայնիվ, նրա բոլոր խեղաթյուրումները բացահայտելու համար ոչ թե պարզապես հոդված պետք է գրել, այլ մի ամբողջ գիրք:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}