ՌԴ-ում COVID-19-ով հիվանդների հետ շփված մարդիկ այլևս չեն ինքնամեկուսանա
Ռուսաստանում COVID-19-ով հիվանդների հետ շփում ունեցած մարդիկ այլևս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժշկի որոշման մեջ, որը հրապարակվել է իրավական տեղեկատվական պորտալում
Փաստաթղթում նշվում է, որ ուժը կորցրած է ճանաչվել սանիտարահամաճարակային կանոնների այն կետը, որով նման անձինք պետք է յոթ օր մնային կարանտինում։
Որոշումն ուժի մեջ կմտնի կիրակի օրը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ իշխանությունները նախատեսում են աստիճանաբար վերացնել կոնտակտային անձանց սահմանափակումները։