Քաղաքական 12:26 21/02/2022 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Սպասվող ամենավտանգավոր բաժանումները

«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում գրում է.

34 տարի առաջ պետության վերածննդի հիմքում միացումն էր։ Պարզ գաղափար էր, որը ենթադրում էր միասնական ջանք, նպատակներ, դժվարություններ, ապրումներ և այլն։

Այսօրվա Հայաստանի փլուզման հիմքում բաժանումն էր։ Դարձյալ՝  պարզ մի գաղափար, որը ենթադրում է հասարակության տրոհում՝ մինչև ընտանիք։

15-20 տարի համառորեն աշխատում էին հայաստանցի-ղարաբաղցի բաժանման վրա։ Հասան որոշակի հաջողության, բայց փլուզման համար պետք էր բացարձակ հաջողություն։ Դա բավարար չէր։

2018-ին հրեշավոր աշխատասենյակներում գտնվեց լավ ձևակերպումը՝ նախկիններ և հեղափոխականներ, իսկ դերասանը պոդիումից շրջանառության դրեց դրա քաղաքագիտական բանաձևը՝ սևեր-սպիտակներ։ Ու թափանիվը սկսեց աշխատել։ Պառակտումը ստացավ աշխարհագրական, արժեհամակարգային, կրթական երանգներ։ Հասավ աշխարհի բոլոր երկրները և մտավ ընտանիքներ։ Ընդամենը 27-28  տարվա անկախ պետության մեջ հինը ու նորը ո՞րն էր։ Սա այնքան սուտ և արհեստական գաղափար էր, որ փայլուն աշխատեց։ Ակնհայտ է, որ դա դերասանի միտքը չէր, բայց պարտության գնացքը այդ հայտարարության օրից ճանապարհ ընկավ։


Գալիք բաժանումները

Այսօր սև ու սպիտակն արդեն մարել է։ Իներցիայով ինչ-որ բան դեռ կա, բայց նոր փուլի, նոր աղետների համար այն չի աշխատելու։ Հիմա նոր բաժանման ձևակերպումներն են փնտրում, ապրոբացիա անում։
Նրանք, ովքեր բաժանել են ու գիտեն դրանից ստացվող օգուտի չափը, երբեք կանգ չեն առնելու։ Գտնելու են նոր ձևակերպումներ՝ Հայաստանի նոր պարտությունների համար։
Լինելու է մի քանի գաղափարի ալիքաձև կիրառում։ Խնդրի էությունն արդեն փոխվել է, և բաժանումների տարբերակները գալու են՝ լուծելու խնդիրներ՝ կոնկրետ ժամանակահատվածի համար, հետո իրենց տեղը զիջելու են հաջորդին։

Տարբերակ 1.   Խաղաղության և պատերազմի կողմնակիցներ

Հրեշավոր աշխատասենյակներից, ամենայն հավանականությամբ, այս թեզն առաջիկայում կդրվի շրջանառության. դրա փորձարկումները արդեն կան։ Ովքեր դեմ են անարժանապատիվ թրքացմանը, անզուսպ զիջումերին և չհաշվարկված ծրագրերին, որակվելու են որպես պատերազմի կողմնակիցներ, իսկ հակառակ կողմը՝ խաղաղասերներ։ Սա բացարձակ սուտ և արհեստական  բաժանում է, և նաև այդ պատճառով է վտանգավոր։ Ո´չ ոք չի ուզում պատերազմ, և ոչ մի բանական մարդ Հայաստանը չի տանի պատերազմի։ Խնդիրը արժանապատիվ հարաբերությունների և «ծնկաչոք պացիֆիստների» միջև է։ Բայց վստահաբար գտնվելու է մի «նոր դերասան», որն ազդարարելու է նոր հրեշավոր բաժանման մասին։

Տարբերակ 2. Արևմտամետներ- ռուսամետներ

Հայաստանը անապատացնելու և ֆիզիկական գոյությունը իրապես վտանգելու ամենահարմար գաղափարը սա է։ Հայտնի սխեմաներով և պետական աջակցությամբ հակառուսականության խրախուսման համակարգի ստեղծման աշխատանքները թափով ընթացքի մեջ են։ Մի օր, մի ամենավտանգավոր պահի, լինելու է դրա շնորհանդեսը և թափանիվը սկսվելու է։ Եվ հարյուր հազարներով, ուղեղները անջատած (ինչպես 2018-2020 -ին, իսկ հիմա՝ մղկտալով) ուտելու են այս խայծը։ Ու հարյուր հազարներով հարց չեն տալու. եթե քո սահմանը պահում է և քո ժողովրդի անվտանգությունն ապահովում է ռուս զինվորը, իսկ հակառակորդը չի թաքցնում, որ սպասում է քեզ ոչնչացնելու հարմար պահին, ի՞նչ հակառուսականության մասին կարող է խոսք լինել։ Ընդհանրապես ի՞նչ «մետություն», երբ խնդիրը քո ֆիզիկական գոյությունն է ու պետության գոյությունը։
Տնային տնտեսուհիներից մինչև ԱԺ ամբիոն սողալու է հակառուսականությունը, որի վերջը կարող է լինել Հայաստանը ДНР-ЛНР վերածելը։

Տարբերակ 3. Հայաստանցի-արցախցի

Այս հին ու չարագույժ բաժանումը դարակում դրած է։ Պարբերաբար որևէ անուղեղի տալիս են թարմացման, բայց սրա իրական ժամանակը դեռ չի եկել։ Սա շատ լավ աշխատելու է ռուսամետ-արևմտամետի հետ փաթեթում։ Երեկ էլ մեկը խայծ գցեց. ինքը դա անում էր «կոռմի» դիմաց, պատվիրատուն՝ փորձարկման համար։ Ստուգում էին ռեակցիաները, աջակցության մշտարթուն թիմերի մարզավիճակը, հակազդեցության չափը և ձևերը։
Այս գաղափարը դրվելու է շրջանառության, երբ գա անդառնալի զիջումների փուլը։ Նրանք լինելու են քիչ, բայց ագրեսիվ ու առանց կարմիր գծերի։ Նացիստական քարոզչամեքենայի փորձարկված ավանդույթներով։

         
Ինչպես կանխել աղետը

2018-ին սև ու սպիտակը շոկային էր, ու մենք պատրաստ չէինք դրան։ Այսօր շատ բան է փոխվել, և գրագետ աշխատելու դեպքում հնարավոր է խափանել հրեշավոր սցենարները։ Կա հասարակության մի լուրջ հատված՝ մի քանի հարյուր հազար մարդ, որ ամեն ինչ շատ լավ հասկանում է, ու համբերության բաժակը լցված է։ Բայց կա նաև համակարգման մեծ խնդիր, հասարակության հետ, մարդկանց հետ խոսելու ճիշտ ձևակերպումներ են պետք, ճիշտ աշխատել է պետք։ Եվ այս հարցում վճռորոշ դերակատարում ունեն հանրային դեմքերը։ Իմ խնդրանքն է նրանց՝ լինել ավելի զգոն, մտածել միասնական աշխատանքի մասին. բեռը նրանց վրա է, մեզ վրա է լինելու։ Ռեսուրս կա -չկա, ով ինչ ներդրում կունենա իր կողմից. բոլոր նման հարցերն ի վերջո լուծվող են, եթե ստեղծվի միասնական աշխատանքի մթնոլորտ և տրամաբանություն։ Այսօրվա քաղաքական ձևաչափերից լուրջ  ակնկալիք չկա, նրանք այդ խնդիրը չեն կարողանալու լուծել։ Որպեսզի հանրային տրամադրությունները վերաճեն արդյունքի և պատնեշ դառնան վտանգների դեմ, պետք է այդ ուղղությամբ համակարգված աշխատել։ Հակառակ կողմը, ինչպես տեսնում եք, շատ համակարգված է մոտենում իր առջև դրված խնդրին»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}