Քաղաքական 12:55 22/02/2022 Հայաստան

Ընդդարմությունն ու ի՛ խանությունը

Կարծես թե, Էրդոխանը չի մեռնում՝ պատրաստվում է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։ Նա կլինի «Ժողովրդի դաշինք»-ի թեկնածուն, իսկ նախագահական ընտրությունները քթի տակ են՝ 2023 թվականին։ Այնինչ որքան մարդ էր հույսը դրել Էրդողանի հիվանդ լինելու լուրերի ճիշտ լինելուն, չէ՞։

Էրդողանը մեռնի, ադրբեջանը խելքի գա, նիկոլը հանկարծ սիրտ ու հայասիրություն ձեռք բերի, Աստված պատժի, ...  մենք՝ մեր տներում մնանք։

Այն, ինչ կատարվեց Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հետ, հայերը փորձում են հասկանալ Ուկրանիա-Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում՝ կողքից։ Բայց մի բան է, երբ Ռուսաստանը միջնորդ է Պատերազմ ու խաղաղությունում և Հայաստանի իշխանությունները ձգտում են ի խանություն, ուրիշ բան է, երբ ինքն է լինելու կամ չլինելու պատերազմող կողմ։ Ռուսաստանի՝ Դոնբասի ու Լուգանսկի ինքնիշխանության ճանաչումը այս առումով ամենևին զարմանալի չէ՝ առիթ էր պետք ու Ուկրաինան Եվրոպայի հետ տվեց այդ առիթը։

Արցախի Հանրապետության ճանաչումը նույն կերպ չի կարող լինել՝ Արցախի ղեկավարությունը նույնիսկ վախենում է Հանրապետություն բառը օգտագործել, էլ ինչ անկախություն։

... ՔՊ-ն դիմավորում է ադրբեջանցի պատգամավորների՝ երանության մեջ են։ Գույժը ուրախությամբ հայտնեց ՔՊ-ական Մարինա Կարապետյանը։ Թրքությունը սողոսկում է Հայաստան իբր ի պաշտոնե, բայց իրականում՝ նիկոլականների վաղեմի երազանքով։ Նրանց՝ խանության մաս լինելու ծարավը հագուրդ տալու համար որքան հայորդիների ու Հայաստանի որդիների արյուն թափվեց, որքան հայրենասերներ չպատկերացրեցին ու չեն պատկերացնում այն  ստորության աստիճանը, որով գնում է Հայաստանը ի՛ խանություն։

... Տանը  նստած Հայաստան-Ռուսաստան ենք նույնացնում։ Բայց դրա համար Հայաստանը պուտինանման ղեկավար պիտի ունենար՝ թեկուզ էլի աթոռին կպած, բայց երկրից խազ չտվող ուրիշին։ Պուտինը մինչ Էրդողանին հանդիպելը, որ Հայաստան-Արցախի նկատմամբ իր հաղթանակից հետո ավելի է լկտիացել, գնաց Չինաստան ու բոլոր դիվանագիտական հմտությունները օգտագործեց, որ Չինաստանը ընդդիմանա Թուրքիայի՝ դեպի Ասիա տարածմանը։  Թուրքիայի՝ որովհետև ԱՄՆ-ն զգուշությունից, թե այլ, միայն իրեն հայտնի, նպատակներից, իր դերը զիջել է Թուրքիային այս մայր ցամաքում։

Ռուսաստանը ի դեմս Չինաստանի եթե ոչ դաշնակից, ապա գոնե Արևմուտքին ընդդիմադիր ունեցավ.  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Չինաստանն առաջին անգամ միացել է դաշինքը չընդլայնելու Ռուսաստանի Դաշնության կոչին»։

Ապահովելով թիկունքը, Պուտինը հանդիպեց Մակրոնին. Ճիշտն ասած այս հանդիպումից հիշողությանս մեջ մնաց միայն Մակրոնի ծիծաղելի կարմիր բարձրախոսը ու հիացմունքը, որ Պուտինը դիմացավ ու չծիծաղեց։ Նույնիսկ եթե դա մեմ էր ընդամենը։ Երևի այսքանը հերիք էր։ Ընդհանուր՝ խոսքը այն մասին էր, որ Մոսկան ու Փարիզը անում են ամեն ինչ եվրոպական անվտանգությունը պահպանելու, թե պաշտպանելու համար։

... Իսկ այս ընթացքում Թուրքիան կանգնեց Ուկրաինայի թիկունքին, ավելին՝ բացի խաղաղապահներ ուղարկելուց հայտարարություններ արեց՝ ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ու ինքնիշխանությանը։ Սա դեռ ոչինչ, ի վերջո Լուգանսկն ու Դոնբասը իբր ինքնուրույն են անկախացել Ուկրաինայից, սրանից ՌԴ-ին հարված չկար։ Բայց Էրդողանը իր մտադրություններն ավելի բացահայտելու համար առաջ անցավ. «Մենք չենք ճանաչում Ղրիմի ապօրինի բռնակցումը»: Չմոռացավ նաև Ղրիմի թաթարների հետ «հարազատությունը» նշել։

Ու ինչ է անելու Մոսկվան այս իրավիճակում, Մոսկվան, որ իր երկրից մի ծեղ անգամ չի զիջի ոչ մեկին։ Կպատերազմի՞, թե կկտրի այն թելերը, որոնք առանց այն էլ բարակ են։

Պուտինը պատրաստվում է հանդիպել Էրդողանի հետ։ Ինչ ստարտային իրավիճակ ունեն նրանք՝ սա՛ պիտի հայաստանյան դիվանագիտությանը հետաքրքրի։

Արդյոք Էրդողանը Ուկրաինային չաջակցելը կվաճառի Հայաստան-Արցախ նոր ոտնձգությունների իրավունքի ձեռքբերմամբ, թե՞ ավելին է նրա ծրագրերը դեպի Եվրոպա։

Արդյո՞ք Պուտին-Ալիև հանդիպումը ինչ-ինչ պայմանավորվածությունների սկիզբ կդնի:

Ի՞նչ են խոսել երեկ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազանգով։ Եթե իրոք սա՝ «Երկուստեք կարևորվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանն ուղղված միջոցառումները. կարևորվել է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերը», ապա Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունում կրկին մենք ենք կորցնում։

Եթե Դոնբասի ու Լուգանսկի հարցում Պուտինը սկզբունքայնություն է ցուցաբերում, ապա Հայաստան-Արցախ հարցում առաջ է տարվում թրքակական գիծը՝ սահմանազատում, տնտեսական կապեր...։

Հիմա հարց՝ ինչ է անում հայաստանյան ընդդիմությունը։ Ոչինչ։ Ընդարմության մեջ է։ Ինչպես ընդարմության մեջ գցեց հասարակությանը՝ մտնելով ԱԺ, խոստանալով այնտեղից հրաշքներ գործել։

Ամոթալի քայլ էր։

Մարդկանց մի մասը, որ արդեն պատրաստ էր հավատալ ընդդիմության քայլերին, նրա՝ ԱԺ մուտքից հետո մնաց բերանը բաց՝ եթե ընդդիմությունն է նիկոլականների հետ նույն տանիքի հետ նստում, քաջ իմանալով, որ իր քանակով ոչ մի բան չի որոշելու, ապա էլ ինչին հավատան իրենք։

Մարդկանց մյուս մասը, որ ոտքի էր, մնաց առանց քաղաքական առաջնորդ։

ԱԺ մտնելով ու իր ամբիցիաներին հավատալով հայաստանյան ընդդիմությունը հանրության մի մասին ենթագիտակցաբար սին հույսեր տվեց, թե կարող են և հարցեր լուծել, մյուս մասին՝ ընդհանրապես կտրեց հույսից. երկուսն էլ ընկան ընդդարմության մեջ, չիմանալով հետագա քայլերը։

Միակ սթափեցնող ու ճիշտ ուղին՝ ընդդիմությունը միահամուռ վայր դնի իր մանդատը ու դուրս գա ԱԺ-ից՝ նոր ընտրություններ գեներալացնելով։

Ընդդիմությունը ասում է՝ պիտի սպասել լավ ժամանակների, մինչև հաստատ իմանանք, որ քանակ կհավաքենք, բա որ նոր ընտրություններում էլի ՔՊ-ն հաղթի՞։

Գրողը տանի, կհաղթի, վերցրեք մանդատները ու հետո էլի վայր դրեք։ Այնքան, մինչև։ Քաղաքական սաբոտաժ արեք, մի բան արեք...։

Նույնիսկ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունում մենք Հայաստան ու Արցախ ենք կորցնում: ԲԱՆ ԱՐԵՔ։

Անահիտ Ոսկանյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}