Արևմուտքի կողմից ուղարկված վարձկանները չեն կարող գերիների կարգավիճակ ստանալ․ Կոնաշենկով
Արևմտյան երկրներն ավելացրել են մասնավոր ռազմական ընկերությունների կապալառուների թիվը, որոնք ուղարկվում են մարտական շրջաններ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինացի ազգայնականների հիմնական խմբերի շրջապատման և ոչնչացման ֆոնին արևմտյան երկրները մեծացրել են պայմանագրային զինծառայողների ուղարկումը մասնավոր ռազմական ընկերություններից մարտական տարածքներ»,- ասել է Կոնաշենկովը։
Կիևին օգնելու համար Արևմուտքի կողմից ուղարկված վարձկանները չեն կարող գերիների կարգավիճակ ստանալ, ասել է Կոնաշենկովը։
«Ես ուզում եմ պաշտոնապես ընդգծել, որ Արևմուտքի կողմից ուղարկված բոլոր վարձկանները՝ Կիևի ազգայնական վարչակարգին օգնելու համար, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն մարտիկներ չեն: Նրանք ռազմագերիի կարգավիճակի իրավունք չունեն։ Լավագույն բանը, որ սպասում է օտարերկրյա վարձկաններին ձերբակալվելուց հետո, քրեական պատասխանատվությունն է: Մենք կոչ ենք անում օտար երկրների քաղաքացիներին, որոնք պատրաստվում են պայքարել Կիևի ազգայնական վարչակարգի համար, լավ մտածել ուղևորությունից առաջ»,- ասել է Կոնաշենկովը:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում խաղաղ հայ բնակիչ է զոհվել. «Ռադիոլուր»
- ԵՄ-ն 500 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային մարդասիրական օգնության համար
- Հունգարիան մեղմացրել է ներգաղթի քաղաքականությունը ուկրաինացի փախստականների համար
- Բլինքեն. Ուկրաինայում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի իշխանությունների վրա է
- Պենտագոն. Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանումը ԱՄՆ-ին կսպառնա Ռուսաստանի հետ պատերազմով
- ՄԱԿ. Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 1 միլիոնի
- Ի աջակցություն Ուկրաինայի՝ Սամցխե-Ջավախեթիի համալսարանը արյան դոնորության ակցիա կանցկացնի
- Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների
- Բանակցել և պայմանավորվել են արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների հետ. Արարատ Միրզոյան
- Թուրքիայի խորհրդարանում Ուկրաինայի հարցով փակ նիստ է անցկացվում
- Մուստաֆա Դեսթիջի. «Եթե այսօր Ռուսաստանին չկանգնեցնեն Ուկրաինայում, վաղը նա կհասնի Կարս ու Ադրահան»
- ՄԱԿ. Վերջին 6 օրվա ընթացքում Ուկրաինան լքել է 836 հազար մարդ
- Ուկրաինայի արևմտյան սահմանին փախստականների մեծ հերթեր են գոյացած
- Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մարտի 2-ի երեկոյան բանակցությունների համար կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին
- Եթե ՌԴ-ի ռեսուրսները կենտրոնանան Ուկրաինայի վրա, ես իրական վտանգներ եմ տեսնում Հայաստանի համար.Կարեն Վրթանեսյան
- Ջո Բայդենը ամենամյա ուղերձում սխալմամբ ուկրաինացիներին իրանցիներ է անվանել
- Հարութ Սասունյան. Ռուս-ուկրաինական պատերազմ. ահա թե ինչ է տեղի ունենում, երբ փոխզիջում ձեռք չի բերվում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում