Հարցազրույցներ 18:06 09/03/2022

Անհարմար հարցեր մաշկաբանին

Կան հարցեր, ուղղված մաշկաբաններին, որոնք այդպես էլ չենք համարձակվում բարձրաձայնել՝ անգամ կոնսուլտացիաների համար վճարած լինելով, օրինակ՝ պե՞տք է, որ տղամարդիկ էլ խնամեն կանանց պես իրենց մաշկը, եթե այն զգայուն չէ, ճի՞շտ է, որ խնդրահարույց մաշկին ավելի լավ է չկպնել, առաջացած կորյակները թողնել իրենք իրենց անցնեն, ե՞րբ վախենալ խալերից, կան կոլագենի դեղահաբեր ու կապսուլաներ, կա՞ իմաստ խմել դրանք, թե այդ ամենը սուտ ու մարքեթինգային հնարք է, կամ չիայի սերմերով հեղուկները կնպաստե՞ն երիտասարդության պահպանմանը,հիալուրոնային թթով դիմակները կօգնե՞ն, կամ հենց այդպես այդ քսուկը դեմքին քսելը կօգնի՞, թե անպայման պետք է ներարկել։ Մենք հավաքել ենք այդ հարցերն ու ուղղել մաշկաբան Ռշտուն Բաբայանին։

-Ի՞նչ խնդիրներով են Ձեզ ամենաշատը դիմում Հայաստանում կանայք, արդյո՞ք տղամարդիկ նույնպես օգտվում են մաշկաբանի ծառայություններից, եթե այո, որ պրոցեդուրան է գերակշռում։ 

-Մաշկային խնդիրները բազմաթիվ են և բազմազան։ Մեր պացիենտները թե կանայք են, թե տղամարդիկ։ Ամենից հաճախ հանդիպող մաշկային խնդիրներից, որի համար մեզ դիմում են բուժառուները դա ակնեն է, սեբորեային մաշկաբորբը, ռոզացեան, դեմոդեկոզը, փսորիազը, էկզեման, մաշկի սնկախտները, տարատեսակ նորագոյացություններ՝ խալեր, պապիլոմաներ, գորտնուկներ, հեմանգիոմաներ և այլն։ Բավականին տարածված խնդիր է նաև մազաթափությունը, հատկապես տղամարդկանց մոտ, պայմանավորված ժառանգական գործոնով: Միջամտություններից շատ հաճախ մեզ դիմում են Co2 լազերային հղկման, պլազմոթերապիայի և մեզոթերապիայի համար: 

-Պե՞տք է, որ տղամարդիկ էլ խնամեն կանանց պես իրենց մաշկը, եթե այն զգայուն չէ։

-Եթե կա մաշկային խնդիր, պետք է դիմել մաշկաբանի, անկախ տարիքից: Պատանեկան տարիքում բավականին հաճախ հանդիպող խնդիրներից մեկը հենց ակնեն է, որով տառապում են շատ պացիենտներ: Տվյալ դեպքում պետք է ճիշտ բուժում և խնամք, ինքնուրույն ակնեն հազվադեպ է անցնում: Պետք է նաև ժամանակ, որպեսզի ճարպագեղձերի ֆունկցիան կարգավորվի, քանի որ այդ տարիքում հորմոնալ տատանումների պատճառով տեղի է ունենում ճարպի գերարտադրութուն և առաջանում է ակնե:

-Ինչո՞ւ է ակնեն այդքան տարածված և ինչպես պայքարել դրա դեմ։

-Ակնեն տարածված, քրոնիկ մաշկային խնդիր է, որն ինչպես նշեցինք բավականին հաճախ հանդիպում է հատկապես դեռահասային տարիքում: Ակնեն առաջանում է, երբ մազերի ֆոլիկուլները խցանվում են ճարպով, մաշկի մահացած բջիջներով: Որոշակի գործոններ նպաստում են ակնեի առաջացմանը՝

*ժառանգականություն
*սթրես
*հորմոնալ շեղումներ
*որոշ սննդամթերքներ, մասնավորապես ճարպոտ սնունդը, կաթնամթերքը, քաղցրը:
*որոշակի դեղորայք՝ օրինակ հորմոններ

Պետք է սնվել առողջ, ճիշտ հետևել մաշկի խնամքի կանոններին և իհարկե դիմել մաշկաբանի, եթե ունեք ակնե:

-Պե՞տք է, արդյոք, գլխամաշկի խնդիրների դեպքում դիմել մաշկաբանի, թե դա այլ ուղղություն է։

-Բավականին հաճախ տրվող հարցերից է նաև, թե արդյոք մաշկաբանը զբաղվում է գլխամաշկի խնդիրներով: Այո, մաշկաբանները և նաև տրիխոլոգները զբաղվում են գլխամաշկի և մազերի հետ կապված հիվանդություններով, մազաթափությունով:

-Արդյոք, լողավազանները, սաունաները, մարզասրահները կարող են դառնալ սնկային կամ այլ հիվանդությունների տարածման աղբյուր։ Կա՞ն ապահովագրող միջոցներ, քսուքներ, ախտահանում և այլն։

-Սնկային հիվանդությունները բավականին տարածված խնդիրների շարքին նույնպես դասվում են: Այո, սնկախտով հնարավոր է վարակվել լողավազաններում, մարզասրահներում և սաունաներում, անգամ հագուստի խանութներում: Գոյություն ունեն որոշակի կանխարգելման միջոցառումներ, որոնք կարող են օգնել կանխել կամ մինիմալի հասցնել վարակման ռիսկը: Պետք չէ ոտաբոբիկ քայլել լողավազաններում և հարկավոր է օգտագործել միայն անհատական հիգիենայի պարագաներ, սրբիչներ և կրել հողաթափեր: Եթե տեղի է ունեցել կոնտակտ մաշկի հետ, ապա կարելի է տվյալ հատվածն ախտահանել հատուկ հակասնկային սփրեյերով:

-Ժողովրդական բժկության ինչ տարածված սխալների հետևանքի եք առնչվել պրակտիկայում։

-Երբեմն մեզ դիմում են պացիենտներ, ովքեր ինչ ինչ պատճառներով չեն այցելել բժշկի և փորձել են ինքնաբուժում կատարել տարբեր միջոցներով, օրինակ, ունեցել ենք դեպք, երբ բուժառուն փորձել է թզի կաթով բուժել գորտնուկները, կամ օրինակ առաջացած ցանավորման վրա քսել է մեղր: Կամ օրինակ տնտեսական օճառով լվացել է դեմքը: Մի շատ հետաքրքիր դեպք էր եղել նաև, երբ պացիենտը օջախային մազաթափության բուժման համար փորձել էր օգտագործել ոչխարի արտաթորանք:

-Մարքեթինգային հնարքների ինչ զոհերի եք հանդիպել, որ կուլ գնալով գովազդներին, փչացրել են իրենց մաշկը։

-Երբեմն համացանցում տեսնում եմ տարատեսակ անհասկանալի բաղադրության քսուքների գովազդ, որոնք իբրև թե, նախատեսված են տարբեր մաշկային խնդիրների բուժման համար: Հերթական մեր բուժառուներից մեկը մի անգամ օգտագործել էր ինչ-որ բուսական քսուք, որի հետևանքով այրել էր իր մաշկը: Որպես մաշկաբան խորհուրդ եմ տալիս չտրվել նման բաների և օգտագործել միայն ձեր մաշկաբանի կողմից նշանակված դեղորայք:

-Ե՞րբ վախենալ խալերից։

-Խալեր ունեն գրեթե բոլորը: Դրանք կարող են լինել բարորակ և չարորակ: Երբ պետք է անհանգստանալ:

*Երբ խալը փոփոխվել է չափսերով
*Արյունահոսել է
*Սկսել է քոր գալ
*Փոխվել է խալի գույնը և դարձել անհամասեռ
*Խալի եզրերը դարձել են անհամաչափ։

-Արդյոք, բջջային հեռախոսները վտանգավոր են մաշկի համար։

-Համացանցում կարող եք գտնել տարբեր իրարամերժ ինֆորմացիա կապված բջջային հեռախոսների և մաշկի վրա իրենց թողած բացասական ազդեցության մասին, սակայն պետք է հիշել, որ դրանք կարող են պարունակել բազմաթիվ բակտերիաներ, գետնին ընկնելու, ճարպի, փոշու, կեղտի և այլ բաների հետ շփման հետևանքով:

Իսկ մենք սովորաբար օրվա մեծ մասն անց ենք կացնում բջջային հեռախոսով: Ամեն դեմքի հպումից, տրորումից կա ինֆեկցիայի տարածման, բորբոքման, ծակոտիների ճարպով խցանման ռիսկ, որից էլ կարող է առաջանալ ակնեն կամ սրվել:Խորհուրդ է տրվում պարբերաբար (առնվազն 1 անգամ շաբաթական) ախտահանել հեռախոսը ՝ նման հետևանքներից խուսափելու համար:
Ախտահանելու համար կարելի է օգտագործել հատուկ սփրեյներ՝ զգուշորեն քսելով նուրբ կտորի վրա և մաքրել դրանով հեռախոսի էկրանը և մնացած հատվածները:

-Ճի՞շտ է, որ մաշկը անընդհատ պետք է խոնավացնել:

-Մեր մաշկը կարիք ունի ճիշտ խնամքի: Շատ կարևոր է պարբերաբար ( օրական 2 անգամ, առավոտյան և երեկոյան) խոնավացնել այն: Հատկապես լվացվելուց, լոգանքից հետո, երբ հիմնականում մեր մաշկի բնական ճարպը լվացվում է, դառնում չոր, ուստի կարիք է լինում կիրառել խոնավացնող քսուք: 

-Ճի՞շտ է, որ մազերը չի կարելի շատ հաճախ լվանալ:

-Հաճախ հանդիպող առեղծվածներից է այն, որ մազերը հաճախ լվանալու սովորությունը կարող է բացասական ազդեցություն թողնել դրանց որակի վրա: Իրականում, իհարկե, նման բան չկա, քանի որ մազերն անհրաժեշտ է լվանալ այնքան հաճախ, ինչքան որ դրա կարիքը կա: Որոշ մարդկանց համար դա շաբաթական 2-3 անգամն է, իսկ ոմանք ունեն ճարպոտ մաշկ և  մազերը լվանում են ամեն օր: 

-Կան կոլագենի դեղահաբեր ու կապսուլաներ, կա՞ իմաստ խմել դրանք, թե այդ ամենը սուտ ու մարքեթինգային հնարք է։ Կամ չիայի սերմերով հեղուկները կնպաստե՞ն երիտասարդության պահպանմանը։

-Կոլագենը համարվում է մեր օրգանիզմի շարակցական հյուսվածքի հիմնական սպիտակուցը: Կա մոտավորապես 28 տեսակի կոլագեն, որոնցից ամենահաճախ հանդիպողները 4 տեսակ են

1ին տիպի կոլագեն, ամենատարածվածն է և առկա է բոլոր շարակցական հյուսվածքներում
2րդ տիպի կոլագեն, որն առկա է հոդերում
3րդ տիպ՝ հանդիպում է մաշկում և արյունատար անոթներում
4րդ՝ գտնվում է երիկամներում, ներքին ականջում, աչքի ոսպնյակում

Կան տարբեր հետազոտություններ, որոնք ապացուցում են կոլագենի օգտակար ազդեցությունը մեր օրգանիզմի վրա:Կոլագենի ընդունումը օգնում է բարելավել մեր մաշկի և մազերի որակը, դանդաղեցնել մաշկի ծերացումը: Դրական արդյունք ստանալու համար պետք է առնվազն 8 շաբաթ օգտագործել այն:Ինչ վերաբերում է չիայի սերմերին, ապա նրանք ունեն հակատարիքային, հակաբորբոքային, խոնավացնող հատկություններ և կիրառվում են տարբեր խնամքի միջոցների արտադրության մեջ:

-Հիալուրոնային թթով դիմակները կօգնե՞ն, կամ հենց այդպես այդ քսուկը դեմքին քսելը կօգնի՞, թե անպայման պետք է ներարկել։

-Հիալուրոնաթթուն ունի բավականին լայն կիրառում, հատկապես էսթետիկ բժշկության և մաշկաբանության մեջ և կարող է հանդիպել հաբերի, քսուքների, դիմակների, ֆիլլերների տեսքով:Առավելություններից կարելի է առանձնացնել հակատարիքային, խոնավեցնող, վերականգնող հատկությունները: Դիմակները և քսուքները հաճախ օգտագործվում են տարբեր էսթետիկ խնդիրների համար, օրինակ մաշկի չորություն, մանր կնճիռներ: Ավելի էֆեկտիվ ազդեցություն լինում է, երբ հիալուրոնաթթուն կիրառվում է ներարկման տարբերակով:

-Ճի՞շտ է, որ մանկական քսուքները շատ էֆեկտիվ են մաշկի խոնավեցման, երիտասարդության պահպանման համար, թե՞ միֆեր են։ Խանութներում վաճառվող մոտ 500 դրամանոց երիտասարդացնող դիմակներին վստահե՞լ, կարող են վնասե՞լ օգնելու տեղը։

-Ոչ միշտ է, որ թանկարժեք խնամքի միջոցները էֆեկտիվ են: Սակայն, երբ խոսքը գնում է մանկական խնամքի միջոցների մասին, անհրաժեշտ է լինում ընտրել մաքսիմալ անվտանգ և արդյունավետ տարբերակներ: Ցավոք շուկան լի է տարատեսակ պրոդուկտներով՝ մատչելի, թանկարժեք: Տվյալ դեպքում պետք է ճիշտ ըտրություն կատարել և նախապատվությունը տալ հայտնի, տարիների փորձ ունեցող, մաշկաբանների կողմից հաստատված ընկերություններին: Հակառակ դեպքում հնարավոր է ոչ միայն արդյունք չստանալ, այլ նաև վնասել ձեր և ձեր երեխայի մաշկը:

-Ինչպե՞ս ճիշտ ընտրել քսուք աչքերի շուրջ։ Ե՞րբ քսել և այլն։
-Աչքերի շուրջ քսուք ընտրելիս պետք է մի փոքր տիրապետել և հասկանալ, թե կոնկրետ ինչ է ձեզ պետք: Այստեղ բավարար չէ միայն խոնավացնող քսուք ընտրել: Աչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է և պահանջում է հատուկ խնամք: Շուկայում առկա են բազմաթիվ, երբեմն բավականին թանկարժեք քսուքներ, որոնց մեջ կարելի է գտնել վիտամին ց, հիալուրոնաթթու, ռետինոլ: Դրանք կարող են օգնել դանդաղեցնել մաշկի ծերացումը, պայքարել մանր կնճիռների, մուգ շրջանակների և չորության դեմ: Իհարկե կարելի է նույն քսուքն օգտագործել առավոտյան և երեկոյան, սակայն խորհուրդ է տրվում օրվա յուրաքանչյուր ժամի համար ունենալ իր քսուքը: Առավոտյան՝ պաշտպանություն, երեկոյան՝ վերականգնում:

-Արդյո՞ք կարող է էֆեկտիվ լինել դեմքի գիմնաստիկան կնճիռների դեմք պայքարում, դիմագծերի փոփոխման պրոցեսում։ Կարող են դրանք փոխարինել ներարկումներին։

-Ցավոք ոչ: Որոշ դեմքի վարժություններ կարող են որոշակի չափով բարելավել մաշկի էլաստիկությունը, սակայն հետազոտություններն ու փորձը ցույց են տալիս, որ որոշ դեպքերում կնճիռների շտկման միակ տարբերակը դա էսթետիկ ներարկումներն են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․ «Ադրբեջանի կողմից օկուպացված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}