Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերժ Սարգսյանը ներկա է Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստի արարողությանը
Գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի է ունենոմ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցել են նաև քաղաքական, հասարակական գործիչներ։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ներկա է գտնվել հոգեհանգստի արարողությանը։
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 12-ին՝ ժամը 12:30-ին, նույն տեղում, հուղարկավորությունը՝ ժամը 13-ին՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանը:
Հիշեցնենք, որ Ալվարդ Պետրոսյանը մահացել է երեկ։ Նա 75 տարեկան էր։
Ա. Պետրոսյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 4-ին Երևանում: 1968թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: Գրող, հրապարակախոս: Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով (1997թ.):
1969-1975թթ. հեռուստառադիոպետկոմում եղել է խմբագիր, 1975-1979թթ. աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1980-1981թթ.՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: 1982-1990թթ. եղել է «Սովետական գրականություն» (այնուհետեւ՝ «Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1990-1994թթ.՝ «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,1994-1998թթ.՝ ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետ, 1998-ից՝ ՀՕՄկենտրոնական վարչության անդամ:
1999-2007 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ):