Քաղաքական 20:21 11/03/2022 Հայաստան

Հայկական աշխարհի ձայնը՝ ընդդեմ ադրբեջանական բարձրախոսի․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է․

«Ադրբեջանը կրակոցներով փորձում է ահաբեկել Արցախի բնակչությանը։ Ռուս խաղաղապահներն այնտեղ են, և ռիսկերն այդպիսով, իհարկե, զգալի չափով նվազեցվում են։

Այնուամենայնիվ, Ադրբեջանը բարձրախոսերով սահմանային հայկական գյուղերում՝ Խրամորթ, Նորշեն, Թաղավարդ և այլն, փորձում է խուճապ և տագնապ առաջացնել մարդկանց մոտ՝ թողե´ք գնացեք։ Ռուս խաղաղապահի ԲՏՌ-ը այստեղ քիչ դերակատարում ունի, այստեղ խոսքը գնում է հոգեբանական ճնշման մասին։ Մեկ-երկու-տաս՝ մարդիկ ունեն ընտանիքներ, երեխաներ, ծնողներ, սկսելու են ամեն անգամվա հետ է´լ ավելի մտածել հեռանալու մասին։ Անհնար է միշտ ապրել նման պայմաններում։

Ադրբեջանցու բարձրախոսով ոռնոցին պետք է հակակշիռ։ Դա պետք է լինի ոչ Երևանից ճլորած հայացքով խաղաղության մուրումը, ոչ էլ՝ չհիմնավորված պահանջատիրությունը։ Պետք է մշակվի լուրջ ծրագիր՝ Արցախը հայկական պահելու, Արցախի բնականոն կյանքը հնարավորինս կարգավորելու նպատակով։

Այստեղ էլ կա պարզաբանման կարիք. դա մեկ տուն, հարյուր տուն կառուցելով չէ, ասֆալտով կամ միանգամյա օգնությամբ չէ։ Իհարկե, տունը կարևոր է, բայց այն չի լուծելու գլոբալ խնդիրը՝ Արցախի հայաթափության կասեցման և Արցախի բնականոն զարգացման։

Այս խնդիրը հայկական նոր օրակարգի առանցքային հարցերից է։ Սա չունի երկիմաստություն՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Եթե այդպես մտածեցինք, վարանեցինք, ուրեմն տապալելու ենք ամեն ինչ։ Ուրեմն՝ մենք պետություն չենք ունենալու։

Բարձրախոսով հնչող ադրբեջանցու ձայնը, ցավոք ազդեցիկ է և ուժեղ է հնչում, որովհետև 680  հազար հայ ընտրող նրան տվել է այդ իրավունքը։

Ի դեպ, երբ ադրբեջանցու կողմից հնչում են Խրամորթը կամ Նորշենը լքելու կոչերը, այդ ձայնն ուղիղ իմաստով վերաբերում է Երևանին։ Եվ Երևանում նստած  ցանկացած մարդ պետք է հասկանա, որ իրեն են ասում՝ լքի´ր քո երկիրը, որ ադրբեջանցին «խոսում է» երևանցու հետ։
Այսօրվա համաշխարհային առճակատման պայմաններում մենք պետք է առավելագույնս սառը և հստակ կարողանանք ձևակերպել մեր խնդիրները և լուծել դրանք։

Խնդիրը հստակ է. Արցախի հայաթափության կասեցում և Արցախում բնականոն կյանքի հաստատում։
Մեր խնդիրները ձևակերպելիս՝ մենք պետք է լինենք  արտաքին աշխարհի համար հասկանալի, պետք է դրանք ձևակերպենք 21-րդ դարի բառապաշարով և լինենք հետևողական՝ դրանց լուծման ճանապարհին։

«Արցախի հումանիտար վիճակի» խնդիրն այն ձևակերպումն է, որը թույլ կտա՝ դառնալ լսելի։ Եվրոպական և այլ միջազգային կառուցներում Արցախի հումանիտար աջակցության և արցախցու բնականոն կյանքի ապահովման մշտական հարցադրումը տալու է իր արդյունքը։
Ռուսաստան-Արևմուտք այսօրվա սուր հակամարտության պայմաններում ճակատագրական սխալ կարող է լինել, եթե Արցախը աշխարհի համար ընկալվի որպես ռուս խաղաղապահներով պահվող սև խոռոչ։

Մենք պետք է անենք ամեն ինչ՝ Արցախում խաղաղ կյանքի շեշտակի կարևորման համար.
Արցախը միջազգային հանրության համար պետք է լինի մի վայր, որտեղ կա կյանք՝ մշակույթ, կրթություն, տնտեսություն, սպասարկման ծառայություններ, նորարարություններ, տուրիզմ, հոգևոր կյանք և այլ, և այլն։

Բարձրախոսով ադրբեջանցու ձայնը, կոպիտ ասած պետք է խլացվի քաղաքակրթության ձայնով։

Ցավոք, Հայաստանի ձայնն այսօր  թույլ է։ Հետևաբար՝ մենք պետք է օգտագործենք ողջ հայկական աշխարհի ձայնը (հնարավորությունները)՝ այն բարձրացնելով ու հասցնելով միջազգային հանրության ձայնի մակարդակի։
Եթե մենք չենք անում այս կարևոր գործը, ապա  մենք Արցախի պահպանման ողջ բեռը թողնում ենք ռուս խաղաղապահների վրա, ինչը ճիշտ չէ մեր շահերի տեսակետից և այսօրվա պայմաններում էապես դժվարացնելու է Ռուսաստանի գործը։

Առաջարկ

Բոլոր քաղաքական նախասիրությունները մի կողմ թողնելով՝ պետք է մշակվի պայմանական ասած «Խաղաղ Արցախ» ծրագիրը, ինչը ենթադրում է կոնկրետ քայլերի, նպատակների, գործողությունների մի ծրագիր, որն ուղղված է լինելու Արցախում բնականոն կյանքի զարգացմանը։ Սա հումանիտար ծրագիր է, որը չի հակասում հայ-ադրբեջանական  քաղաքական երկխոսությանը և միջնորդների ջանքերին։
«Այլընտրանքային նախագծեր խումբը» իր մշակումները առաջիկայում կներկայացնի Արցախի քաղաքական-հասարակական վերնախավին»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 11:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 11:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}