Սողանք Կապան քաղաքում
Հասարակություն
19:34 11/03/2022
Հայաստան

Սողանք Կապան քաղաքում

Մարտի 11-ին, ժամը 14։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 17 տան մոտակայքում ակտիվացել է սողանք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ նշված հասցեի մոտակայքում (գտնվում է սողանքային գոտում) ակտիվացել է սողանք (լայնություն՝ 10 մ, երկարություն՝ 40-50 մ, խորություն՝ 4-5 մ)։

Դեպքի վայրում են գտնվել Սյունիքի փոխմարզպետը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Սողանք Կապան քաղաքում