Քաղաքական 18:36 17/03/2022 Հայաստան

Եղեռնից առաջ եղած և այսօրվա տրամադրություններն այնքան նման են. Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերին և վերլուծեց հասարակության հոգեբանական վիճակը:

Սրանք ակնհայտորեն իրենց նետում են իրենց մոր գիրկը, իրենք Թուրքիայի ծնունդ են

Դիտարկելով Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունը և Թուրքիայի ուղղությամբ տարվող քաղաքականությունը՝ Նալչաջյանն ասաց. «Այս, թիմը, խումբը, ոհմակը եկել է անելու այն, ինչ անում է: Ընդ որում, իրեն այն հաջողվում է համաչափ, ուղղորդված անել այն ամենը, ինչի համար եկել են: Ընդամենը պետք է լինել անգրագետ, կամ անպատասխանատու, որպեսզի վեր կենալ և ժողովրդական տրամադրությունների մասին հայտարարություն անել, քնել-վեր կենալ ասել, որ հայերն ուզում են թուրքերի հետ ապրել: Սա խոսում է նախ իրենց հայրենիք չունենալու փաստի մասին, որի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է:

Այն նաև խոսում է նրա մասին, որ այս մարդիկ նաև գրագիտության խնդիր ունեն, որ նրանք արհամարում են այն ժողովրդին, որն իրենց բերել է իշխանության: Իրենք խոստանում էին, որ բոլոր հարցերը քննարկելու են 3 մլն վարչապետների հետ՝ հավաքելով նրանց հրապարակում: Սա՞ է ձեր քննարկումը: Բայց մարդկանց աչքերը բացվում են, հասկանում են, որ իրենց անունից գնում են իրենց, իրենց զավակների, թոռների ճակատագիրը որոշելու:

Շատ վերլուծաբաններ ասում են, և այն իրականություն է, որ այստեղ մենք ունենք երկու այլընտրանք՝ Ռուսաստան և Թուրքիա: Սրանք ակնհայտորեն իրենց նետում են իրենց մոր գիրկը, իրենք Թուրքիայի ծնունդ են, Թուրքիայի և Ադրբեջանի զավակներ են՝ իրենցից սնուցվող և սնվող: Չե՞ք տեսնում՝ ինչպիսի հրճվանքով, սիրով լեցուն, սրտաճմլիկ հանդիպումներ են: Դրանք հարազատների հանդիպումներ են: Այն մարդկանց վրա բավականին տհաճ տպավորություն էր թողել, նրանք խոսում էին այդ մասին:

Հայաստանը դեռ տնքում է թուրքի հասցրած ցավից, մեկ էլ հանկարծ Հայաստանը ներկայացնող մարդիկ նման հրճվագին հանդիպումներ են ունենում: Ներսից գրաված այս խումբը կա՛մ ակնհայտորեն մեզ տանում է վիլայեթացում, կա՛մ մեր ռուսական ռազմավարական գործընկերոջ հետ լրջմիտ, խելամիտ, կազմակերպված տրամաբանված քաղաքականություն ենք վարում: Այս վերջինին սրանք ի վիճակի չեն, պետք չէ հույսեր փայփայել: Սրանք իրենց գործողություններով, գավառական խորամանկի կեցվածքի մեջ մտած, թիկունքից հարված են հասցնում նաև Ռուսաստանին:

Զոհի վիճակում հայտնված, այսքան հարվածներ ստացած, խեղճացած մարդկանց համար Թուրքիայի վիլայեթ դառնալը ոչ միայն անարգանք է և անարժանապատիվ վիճակ, այլև  այն նշանակում է ֆիզիկական բնաջնջում՝ հայ ազգն արմատախիլ անելու թուրքերի մի վերջին փորձ: Եթե շարունակենք լռել և մեզ ոչ ադեկվատ պահել այս սպառնալից իրավիճակում, ապա այն, ցավոք սրտի, կդառնա իրականություն: Բայց ես շատերի մոտ չեմ տեսնում, որ գործող իշխանությունների օգտին ինչ-որ լավ բան ասեն»:

Եղեռնից առաջ եղած և այսօրվա տրամադրություններն այնքան նման են

«Մենք անընդհատ զոհեր ենք ունենում, կամ լրատվությունից իմանում ենք, որ թուրքերը եկել են, կրկին մտել են Հայաստանի տարածքը, առաջ են շարժվել ու այնտեղ վրաններ են դրել, կախվել մեր գյուղերի վրա: Իսկ իշխանություններն այս իրավիճակում լրիվ թուրքի կողմից են, ասում են, թե թուրքերն այդտեղ եղել են: Բայց մարդիկ, որոնք տասնյակ տարիներով այնտեղ են եղել, ասում են, որ այնտեղ թուրքի ոտք չի եղել, այն մեր պետության սուվերեն տարածքն է: Այսպես հեշտությամբ, վիզը ծռած հայրենիքի հսկայական մասը հանձնվեց թուրքերին, հիմա էլ Հայաստանը պատառ-պատառ հանձնվում է, ուղղակի լռել չի կարելի:

Ես այսօր նայում էի թե Եղեռնից առաջ ինչ տրամադրություններ էին տիրում հայ հասարակության մոտ: Դրանք այնքան նման են՝ չեք պատկերացնի: Այն ժամանակ էլ եղել են հատուկենտ մտավորականներ՝ Ռուբեն Սևակ, Վարուժան և այլն, որոնք անընդհատ սթափության կոչ են արել, երիտթուրքերի հեղափոխությամբ խանդավառվածներին անընդհատ փորձել են սառեցնել, հետ բերել իրականություն, ավաղ՝ չի ստացվել և զոհ են դարձել բոլորը, հիմա պատմությունը կրկնվում է:

Մենք պետք է ամեն վայրկյան սպասենք պատերազմի, բայց մենք պատրաստվո՞ւմ ենք դրան: Ո՛չ, չենք պատրաստվում: Այս մեծ ռազմական հանցագործություններից հետո ասում են՝  ԶՈւ-ում բարեփոխումներ են լինում: Այդ ի՞նչ բարեփոխումներ են լինում, այդ ի՞նչ զենքեր ենք առել, թե՞ բարեփոխումն այն է, որ գնում եք թուրքերի հետ գրկախառնվում եք: Տանում են կործանման մեր ազգը և մենք պետք է ուղղակի հավաքվենք»,- ասաց հոգեբանը:

Մենք բոլորս Ներքին Հանդ գյուղի բնակիչների վիճակում ենք հայտնվելու

Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ Կարինեն Նալչաջյանն ասաց. «Այսօր Հայաստանի, Արցախի ապագան հնարավոր չէ դիտարկել առանց հաշվի առնելու Ռուսաստանի և աշխարհի միջև ընթացող պատերազմական այս մեծ կոնտեքստը: Ռուսաստանն այսօր փրկում է մարդկային քաղաքակրթությունը: Ապականված, ստի մեջ թաղված արևմուտքը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, իսկ վերջինս այդտեղ այնպիսի շահեր ունի, որ դրանց չի դավաճանելու:

Մենք տեսնում ենք, թե նա ինչպես է կտրուկ պաշտպանում իր շահերը՝ համբերությունը հատած մարդու նման, որը գնում է վա բանկ: Այս ճակատը Ռուսաստանի համար կարևորագույն ճակատ է: Եթե մենք խելքներս գլուխներս չհավաքենք, քայլեր չձեռնարկենք ներքին թուրքերից մեզ ազատելու համար, ապա կգնանք դեպի ոչնչացում:

Կամ էլ ազատվում ենք այս իշխանություններից և գալիս են պետականամետ, հայրենասեր, հայրենիքակենտրոն ուժեր և մենք կկարողանանք նույնիսկ ավելի մեծ թռիչքներ և նվաճումներ ունենալ: Բայց մեր խմբային հոգեբանական ինքնապաշտպանությունը թուլացել է: Մենք բախվել ենք հոգեբանական ինքնապաշտպանության ծայրահեղ թույլ վիճակի հետ, երբ մարդիկ մտածում են, որ անզոր են, չունեն լծակներ իրենց ձեռքում:

Այսպիսի պաշտպանական մեխանիզմ կա՝ իրականության ժխտում, հուզական մեկուսացում: Օրինակ՝ մարդիկ լսում են, որ թուրքը Ներքին Հանդում եկել նստել է մեր վզին, հասկանում են, որ ինչ-որ մի ծանր բան է կատարվում, բայց իրենց ձեռքում ոչ մի լծակ չեն տեսնում: Համարելով, որ իրենք անզոր են այս ամենի դեմ պայքարելու համար՝ մարդիկ նորից լծվում են իրեն առօրյա աշխատանքին, կյանքին: Մենք բոլորս Ներքին Հանդ գյուղի բնակիչների վիճակին ենք հայտնվելու»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}