Առողջություն 16:19 28/03/2022

Անհարմար հարցեր ատամնաբույժին

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Ատամնաբույժները այն քիչ մարդկանցից են, որ կարող են լռեցնել ցանկացածի. երբ նրանք աշխատում են  ոչինչ ասել չես կարող, բայց դա չի խանգարում այս բժիշկներին, որ իրենք տան քեզ հարցեր։ Շատ անհարմար վիճակ է ստեղծվում, մի կողմից ցանկանում ես պատասխանել, մյուս կողմից՝ չես կարող, երբ կտրում, տաշում են ատամներդ, բերանիդ մեջ փռում կամուրջներ, կապում կամարներ։ Մենք հավաքել ենք շատ չհնչած հարցեր ու ուղղել ատամնաբույժ Վահե Համբարձումյանին։ 

-Ինչպես է ստացվում, որ տեսնելով, բուժառուն չի կարող խոսել, հարցեր եք տալիս։
-Իրականում, դա բավականին ծիծաղելի է նույնիսկ մասնագետներիս համար, բայց ինքնաբերաբար է ստացվում: Որոշակի պրոցեսի ընթացքում պետք է իմանաս պացիենտդ ցավ զգո՞ւմ է, թե՞ ոչ ու ընկնում ես իներցիայի մեջ ու հարցեր տալիս։

-Դուք ե՞ք ավելի ուժեղ մասնագետներ, թե՞ ինստագրամյան ֆիլտրները, կա՞ն, որ գալիս ես ու ասում՝ այ սեեենց` սպիտակ-սպիտակ ատամներ եմ ուզում։
-Ստոմատոլոգներս, պլաստիկ  վիրաբույժները և դիետոլոգները մրցել անգամ չենք կարող ինստագրամյան ֆիլտրերի հետ: Մենք վաղուց ջուր անգամ չենք լցնում ֆիտրերի ձեռքին: Այն էլ ինչքան կան, հենց այդպես էլ ասում են՝ սենց սպիտակ ու սիրուն ժպիտ ենք ուզում:

-Եղե՞լ են համացանցի «զոհեր», որ կարդալով ոչ վստահելի աղբյուրներից բերանի խոռոչի խնամքի մասին, եկել են ու զարմացրել Ձեզ արդյունքով։
-Անշուշտ: Համացանցում կարելի անթիվ հոդվածներ գտնել, որոնք պատմում են, թե ինչպես կարելի է ածուխով, սոդայով կամ կիտրոնաթթվով ստանալ ձյունաճերմակ ժպիտ: Մարդը կարդում է, փորձում ու ապականված էմալով գալիս բժշկի մոտ: Սա չարյաց փոքրագույնն է: Վաճառում են տարբեր տեսակի, թողարկման արտոնագիր չունեցող սպիտակեցնող նյութեր և պրեպարատներ, որոնք ևս մեղմ ասած անմխիթար հետևանքներ կարող են թողնել: Ասածս ինչ է` ինքնաբուժությունը լավ բան չէ: Դրա համար կանք մենք` բժիշկներս: Մի' մոռացեք, որ գրեթե բոլոր կլինիկաներում խորհրդակցությունն անվճար է:Մեր շուկայի մասին մի բանէլ ասեմ՝ հիմնական խանգարող կետը դա անառողջ մրցակցությունն է: Բացատրեմ ինչի մասին է խոսքը: Կան գնային խայտառակ տարբեր առաջարկներ, որը մոլորության մեջ է գցում այցելուներին: Օրինակ` համացանցում հայտնվում է պլոմբայի ծառայության առաջարկ, որի արժեքը  5000 դրամ է ու այստեղ որակի մասին չենք էլ խոսում: Հարց է առաջանում, թե ինչու պետք է անծանոթ այցելուն, որը գաղափար չունի անգամ որակյալ պլոմբայի ինքնարժեքից համաձայնի քո կլինիկայում վճարել երեք անգամ ավելի շատ: Վստահաբար նման մեկանգամյա առաջարկներն իրենց պիտանելիության ժամկետն արագ սպառում են, բայց ազդում են մատուցվող ծառայության հեղինակության  վրա: Օգնող կողմերից էլ այն է, որ Հայաստանը փոքր է, իսկ բնակչությունը քիչ ու դա նպաստում է, որ լավ մասնագետի մասին մարդիկ արագ տեղեկանան, իսկ բարեկամի լավ կարծիքը այցելուի վստահության առաջնային հիմնաքարն է: 

-Մանուկներին ձեզնով ստիպում են հաց ուտել, ատամները լվանալ, դաս անել, իսկ մեծերը հավաքում են վերջին կոպեկները, բերում, տալիս Ձեզ, որ Հոլիվուդյան ժպիտ պարգևեք։ Ահա, թե  մեզ համար ով է ատամնաբույժը, իսկ ատմնաբույժի համար ով է ատամնաբույժը, ի՞նչ է այս մասնագիտությունը։
-Մի տեսակ շատ «բոբո ձյաձյա» ստացվեցինք։ Ինչ վերաբերում է վերջին կոպեկին, ապա վստահ եղեք, որ վերջինով հոլիվուդյան ժպիտ ունենալու հաստատ չեն գալիս: Բժշկության այս ճյուղի ռաջնային առաքելությունը, դա մարդուն ապաքինելն է` ատամնացավից ազատելը, հետո նաև  անատամությունից փրկելը, իսկ ամենավերջում` էսթետիկան: Չնայած, որ այցելուների մոտ այս հորիզոնականների պատկերացումը երբեմն ճիշտ հակառակն է լինում: Ստոմատոլգի համար սա մի մեծ սիրով լի ճահճուտ է, որից փրկում չկա:

-Կարելի է՞ ասել, որ մինչև Ձեզ հասնելը մենք ինքներս մեր ատամնաբույժներն ենք և ինչքան լավ ենք մեր գործը, այնքան հեշտ կլինի Ձերը, երբ գա հերթական այցի օրը։
-Իրականում կա նման բան, որովհետև մարդիկ որոնք հստակ կանոններով ու պարբերականությամբ խնամում են իրենց բերանի խոռոչը, ապա ավելի քիչ են ունենում մեր մասնագիտական միջամտության կարիքը: Կան այցելուներ, որ զարմանում են խնդիրներից, քանի որ ըստ իրենց պարտաճանաչ մաքրում են ատամները, սակայն միայն մաքրելը քիչ է, քանի որ պետք օգտագործել համապատասխան մածուկ, խոզանակ ու ողողիչ:

-Անհրաժե՞շտ են պրոֆիլակտիկ այցերը ատամնաբույժին։
-Իմ այցելուների մեծամասնությունն արդեն սովորել է, որ 6-7 ամիսը մեկ անգամ պետք է գա ատամնաքարերի հեռացման, սակայն այս արդյունքին մեկ օրում չի որ հասել ենք: Ինչ խոսք` հայկական մենթալիտետն իրենն ասում է ու դանակը ոսկորին բանաձևը անշուշուտ գործում է: Թերևս, զուգահեռաբար պետք է գիտակցել, որ ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ սոցիալական  շերտերը քիչ չեն ու երբեմն մարդը որքան էլ գիտակցի` բալիկին սնունդ ու հագուստ գնելն ավելի անհրաժեշտ է: Հակառակ մտածողությունն էլ  կա, որ գումար ունի, բայց նախընտրում է օրինակ` ունենալ վերջին մոդելի հեռախոս, բայց անառողջ ու ոչ էսթետիկ ատամնաշար:

 -Ճի՞շտ է, որ ատամնաբույժները միշտ ու շատ հարուստ են։Հայաստանում պահանջվա՞ծ մասնագիտություն է։ՀՀ գալի՞ս են հենց բժշկական տուրիզմի համար։
-Ստատիստիկ տվյալների չեմ տիրապետում, բայց սնկի պես աճող ու երբեմն զուգահեռաբար փակվող ստոմատոլոգիական կլինիկաների գործունեությունը, կարծում եմ, որ իմ փոխարեն կպատասխանեն: Պետք է ասեմ, որ արտերկրի հյուրերը հայ բժիշկներին սիրում են: Մեր երկրում գին-որակ  հարաբերակցությունը  տրամաբանության մեջ է, իսկ դա օտարները գնահատում են: Արտագնա պատվերներ գործընկերներիս  կողմից եղել են, բայց առաջիկայում համագործակցելու ցանկություն դեռ չունեմ:Հատկապես վերջին դեպքերի հետ կապված բժշկական տուրիզմը  ևս ակտիվացել է ու ինչպես փողոցում այդպես էլ կլինիկաներում կարող եք շատ ռուս և ուկրաինացի հարևանների տեսնել: Հարստանալու առումով էլ ասեմ, որ այո, հնարավոր է։ Կարելի է Հայաստանում հարստանալ՝ լինելով լավ ատամնաբույժ։ Հայաստանում կան բավականին շատ հարուստ ու լավ ատամնաբույժներ: Միջին դասի ատամնաբույժը կարող է ապրել ու վարել բարեկեցիկ կյանք: 

-Ինչի՞ց են վախենում համայն մարդկությանն ահ ներշնչող ատամնաբույժները իրենց աշխատանքի մեջ։

-Եթե մարդ պատասխանատու է իր աշխատանքում, ապա վախի գործոնը չլինել չի կարող: Գործս վերաբերում է մարդու առողջությանը, իսկ դա նշանակում է, որ ամեն տեսակ ռիսկ պետք հաշվի առնել ու հնարավորինս կանխել:

-Իսկ  որպես պացիե՞նտ։
-Իմ  օրինակով ասեմ: Սարսափելի պացիենտ եմ: Խայտառակ վախենում եմ թմրեցման պրոցեսից: Հուսամ այցելուներս այս հարցազրույցը չեն կարդալու: Առհասարակ մենք էլ ենք սովորական մարդիկ, որքան էլ տարօրինակ հնչի ու մեր ատամներն էլ են երբեմն փչանում ու դիմում ենք մեր ընկերներին օգնության:

-Առաջին այցելուներից էլ չե՞ք վախեցել։ Ինչպե՞ս է լինում մուտքը այս աշխարհ։
-
Առաջին հաճախորդներս մեր տան անդամներն էին. ինչերի միջով անցան խեղճերը։Ես կցվել էի  պրոֆեսիոնալ մասնագետի, որը ինձ սովորեցրել էր մի շարք բազային հմտություններ: Թերևս համալսարանում բոլորի պես, մենք էլ ավելի շատ թեորիա ենք սովորում ու սենսեյ ասվածը շատ կարևոր է մասնագիտացման հարցում: Բժշկության աշխարհ մուտքը իսկապես բարդ է անկախ ամեն ինչից:

-Եթե շատ վախկոտ բուժառու է, ի՞նչ եք անում, քնեցնելու ցանկություն չի ՞առաջանում։
-Իհարկե, ոչ։ Պետք է ոչ միայն բուժել պացիենտի խնդիրը, այլ նաև հոգին: Առհասարակ բժիշկ դառնալու համար պետք է շատ սովորել: Ամեն օր կատարելագործվելու ռեսուրս ներդնել, հոգատար, զգուշավոր լինել, իսկ սկզբում համբերություն պիտի ունենաս, որ պացիենտներդ կարողանան քեզ ճանաչել ու վստահել: Ու բոլոր դեպքերում` անսահման սիրել գործդ:Այցելուն, որը գալիս է իմ սենյակ, գիտի ինչ է ուզում ու վստահում է իր բժշկին:

-Իսկ երեխա-պացիենտների  հետ ի՞նչ անել։
-Մանկական ստոմատոլոգիան իմ բաժինը չէ: Հիմնականում բալիկների չեմ բուժում, բայց դեպքեր լինում են, երբ ընկերներիս, այցելուներիս  բալիկներից են ու ինձ ճանաչելով թողնում են բուժել: Բալիկ-ատամնաբույժ հարաբերության հոգեբանությունը շատ նուրբ է ու գտնում եմ, որ գործը մասնագետին վստահելն ավելի նպատակահարմար է: Թող ես չլինեմ էդ «բոբո ձյաձյան»:

-Ճի՞շտ է, որ երեխաների ատամների ծկթման ժամանակ ցավազրկողները կարող են վտանգավոր լինել կյանքի համար։
-Երբ սկսվում է երեխայի ատամների ծկթումը, ծնողները խառնվում են իրար ու ով ինչ գիտի փորձում է, մեկը խորհուրդ է տալիս կոնյակ, մյուսը լիդոկայինով ցողիչ, սակայն 2014 թվականից սկսած Ամերիկյան սննդի և դեղերի կազմակերպությունը՝ FDA,  խորհուրդ չի տալիս օգտագործել մինչև 3 տարեկան երեխաների լնդերին տեղային անզգայացնող պարունակող գելեր,որոնց բաղադրության մեջ կան լիդոկային և բենզոկային, պատճառը տարբեր բարդություններն են սկսած փսխումից, ցնցումներից ընդհուպ մինչև հանկարծամահ լինել: Այժմ շատ կան բնական նյութերով գելեր, որոնք լավ օգնում են, սակայմ կան այլ միջոցներ ևս. օրինակ՝ հատուկ կրծիչներ կան որոնք կարելի է սառեցնել և տալ երեխային:Կամ մերսել մաքուր բինտով ցավացող լնդերը:

-Հղիներին հակացուցվա՞ծ է ատամ սարքել, թե՞ կարելի է։
-Հղիներին ոչ թե ատամ սարքել կարելի է, այլ ասեմ ավելին՝ սովորաբար գինեկոլոգը և ստոմատոլոգը համագործակցում են իրար հետ։ Շատ կարևոր է, որ կինը հղիություն պլանավորելիս ունենա առողջ բերանի խոռոչ: Սովորաբար հղիության ընթացքում խնդիրները գլուխ են բարձրացնում օրինակ՝ լնդերը հաճախ բորբոքվում են,նույնիսկ հնում այսպիսի մի եզրույթ կար ասում էին, որ ամեն երեխա մեկ ատամ կտանի: Բարեբախտաբար այժմ այդպես չէ , ճիշտ է շատ լավ կլինի մինչ հղիությունը ազատվել խնդիրներից, սակայն, եթե այնուամենայնիվ ստացվել է, ապա նույնպես խնդիր չէ , քանի որ այժմ մենք ունենք գրեթե ամենինչ անվտանգ բուժում անցկացնելու համար: Նախընտրելի ժամանակամիջոցը  3-7 ամիսն է, սակայն ցուցման դեպքում կատարվում է միջամտություն նաև մնացած ամիսներին:Վաղուց ապացուցված փաստ է, որ չլուծելով օրինակ ատամի ցավը, կարող ենք ավելի մեծ վնաս հասցնել պտղին, քան մի քանի րոպեում լուծել խնդիրը:

-Ամենահայտնի մասնագիտություններից է ու բոցերն էլ ամենաշատը ձեր մասին են լինում, ինչ անեկդոտներ կա , որ դուք էլ եք սիրում։

-Վայ, շատ եմ սիրում մեր մասին անիկդոտներ: Հիմա հետևյալը մտաբերեցի: Մեկին հարցնում են ինչից ես վախենում: Պատասխանում է, որ մթությունից և ստոմատոլոգներից: Ասում են՝ ստոմատոլոգից հասկացանք, բա մթությունից ինչո՞ւ, պատասխանում է` գիտեք ինչքա՞ն ստոմատոլոգ կարող է լինել մթության մեջ:

-Ի՞նչ նորություններ, մոդայի վերջին ճիչեր են հայտնվել ատամանաբուժության մեջ։ Կան նորորարություներ, որ երբեք չես կիրառի։
-Վերջերս համացանցում տեսա, որ գունավոր երանգներ են տալիս ատամներին և երկարացնում են ժանիքները: Հավանաբար սրանք են մոդայի վերջին ճիչերը: Առանձնապես դեմ չեմ նորարարությանը, եթե դա կերջանկացնի այցելուիս, բայց չեմ երազում այն այցելուի մասին, որը կուզի գունավոր ժանիքներ իմ կատարմամբ։

-Հայաստանում հիմնականում ո՞ր խնդիրներն են գերակշռում, ամենապահանջվածը քո մատուցած ծառայություններից։
-Հիմնականում մարդկանց մեծամասնությունն ունի լնդային խնդիրներ: Ամենապահանջվածը երևի վինիրներն ու սպիտակեցումն է: Մարդիկ երազում են ձյունաճերմակ ժպիտի մասին:

-Անհեթեթ հարցեր եք  շա՞տ ստանում։
-Մի օր էջիս հետևորդներից մեկը քթի նկարն էր ուղարկել ու հարցնում էր, ինչքանով կուղղեմ քթի ծայրը ու աչքերի վիրահատությունից հետո գա, թե հիմա: Բավականին ծիծաղելի էր բացատրելը, որ ես ստոմատոլոգ եմ:Շատ հաճախ թմրեցումից հետո ուզում են իմանալ առաջիկա մի քանի օրը կանցնի թե չէ: Երբեմն իրենք իրենց տարօրինակ ու խիստ հակացուցումներ են անում: Մասնագիտությունով հետաքրքրվողների հիմնական տանջող հարցը, թե որքան կարելի է վաստակել այս մասնագիտույամբ աշխատելով:

-Ո՞վ է քո երազնաքի հաճախորդը։
-Անկեղծորեն սիրով եմ մոտենում յուրաքանչյուրին, ով վստահում է ինձ: Բայց անսահման հաճելի է, երբ այցելուն չի ուշանում նշանակված ժամից, քանի որ պացիենտներս կփաստեն, որ ես էլ իրենց գրեթե սպասեցնել  չեմ տալիս:

-Եղե՞լ է, որ սիրահարվեք պացիենտին, կամ նա Ձեզ ու էլ չգա ՞։
-Սկզբնական շրջանում, երբ տակավին երիտասարդ էի, սիրահարվում էի ամեն երկրորդ երիտասարդ ու սիրուն պացիենտուհու։ Բայց ինչպեռս  ասում են՝ это было давно и неправда... Իսկ ինչ վերաբերում է ինձ սիրահարվելուն, ապա ճիշտ կլինի լռեմ, բայց էդ գնալ- չգալը հեչ սրտովս չէր: Թող գան, բուժվեն ու նոր գնան հանգիստ դրսում ուրիշի սիրահարվեն:

Առողջ եղեք:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}