7-րդ սերնդի հայեր են, բայց ունեն թուրք-ադրբեջանական ցեղասպանական կողմնորոշում.Լարիսա Ալավերդյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ասուլիսում անդրադարձավ Ալիև-Փաշինյան հանդիպմանը՝ ասելով.
«Եթե մենք խոսում ենք հանձնման մասին, ես այլ բանաձև եմ օգտագործել, բոլորին տեղյակ պահելով, որ մեզ զավթել են ներսից: Երբ ասում ենք՝ հանձնել, դա նշանակում է, որ պետք է տեղի ունենա մի ինչ-որ բան: Սակայն ես պնդում եմ, որ այս ամբողջ գործընթացը սկսվել է 2018 թվականից ավելի շուտ, բայց 2018 թվականին եկել-հասել է այն աստիճանի, որ իշխանության են եկել այնպիսի անձինք, որոնք ունեն հստակ ծրագիր, որի մեջ նախատեսված չէ հայկական պետություն: Պետք է հստակեցնենք, որ արդեն 4 տարի է տեղի է ունենում այն, ինչը շատերը ուզում են ցույց տալ, թե չեն հասկանում: Ես այդ մարդկանց չեմ հավատում: Որոշները, կարծես թե, կասկածամտությամբ են վերաբերվում թեկուզ իմ այս ասածներին, ես ցավակցում եմ: Եվ կան նրանք, որոնք մտածված հստակ, ունեն պրոթուրքական, թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքական կողմնորոշում: Ինձ չի հետաքրքրում, թե նրանք ինչ էթնիկ պատկանելություն ունեն: Չեմ կարծում, որ մարդու քաղաքական կողմնորոշումը պետք է կապված լինի նրա էթնիկ ծագման հետ: Ես գտնում եմ, որ այսօր ապացուցված զտարյուն,7-րդ սերնդի հայերը են, բայց ունեն թուրք-ադրբեջանական ցեղասպանական կողմնորոշում:
Սա այն իրողությունն է, որն ինձ թույլ է տալիս ասելու, որ այո, 2018 թվականին եկել է թիմ, որն ուներ, այսօր էլ ունի և իր մեջ, անընդհատ շտկում է այդ ծրագիրը: Սա մեղմ հանձնում չէ: Ամեն ինչը պետք է ցավով լինի, ցավ պիտի պատճառեն:
Այս թիմը չի եկել մեղմ, մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով հանձնելու Արցախը Ադրբեջանին, փաստորեն՝ նույն թուրքիային Հայաստանը դե-ֆակտո զրկեն պետականությունից: Դե յուրե կարող է պատահի այդ միավորը պահպանվի, քանի որ միշտ էլ պետք է միջազգային, միջպետական կազմակերպություններում այդ ձայնը լինի: Հստակեցնենք, արդեն արվել է ու արվելու է՝ այնպիսի ցավալի հարվածի տակ հայտնվի Հայ ժողովուրդը, որ մինչև հիմա ուշքի չգա: Շատերը զարմանում են՝ մի իշխանություն, որը պատերազմի ժամանակ մատը մատին չխփեց, որպեսզի կազմակերպեն պաշտպանութունը և այսօր էլ բռնոցի են խաղում ՝ սրան-նրան համարելով դավաճան, ինչպես է մնում երկրի ղեկին:
Պարզից պարզ է, որ ցանկացած պարտության համար ուղիղ պատասխանատվությունը և մեղքը կրում է գլխավոր հրամանատարը: Եվ հստակեցնենք՝ հենց այդ գլխավոր հրամանատարն է, որ շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը շարունակում է ցավ պատճառել, այդ պատճառով էլ մենք ունենք զոհեր թե՛ Հայաստանում, թե Արցախում
Ես զգուշացնում եմ, որ զգոն լինենք, արթնանք: Արդյոք կարելի՞ է կանխել նոր ցավ պատճառելով Հայաստանը՝ իր պետականությունից և ինքնությունից շարունակ զրկելը: Այո հնարավոր է: Արթնացեք, կանգնեք ձեր երեխաների պաշտպանության համար»:
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկայում էլ հնարավոր է լինի պատերազմ. Բաբկեն Հարությունյան
- Հույս ունեմ Բրյուսելում կքննարկենք և կհամաձայնեցնենք Խաղաղության բանակցությունների մեկնարկի բոլոր հարցերը. Փաշինյան
- Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում ապրիլի 6-ին