Քաղաքական 10:10 13/04/2022 Աշխարհում

Հարութ Սասունյան. Թուրքիան շրջանցում է Արևմուտքի պատժամիջոցները՝ գրկաբաց ընդունելով ռուս օլիգարխներին

Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Թուրքիայի հակասական դիրքորոշման պատճառով շարունակվում է բանավեճը նրան պարգևատրել և դատապարտել ցանկացողների միջև։

Wall Street Journal թերթը (WSJ) ապրիլի 7-ին հրապարակել է Ջարեդ Մալսինի և Էլվան Քիվիլչիմի հանգամանալից հոդվածը՝ «Սուպերզբոսանավեր, ծովափնյա բնակարաններ և կանխիկ գումարով լի ճամպրուկներ. ռուսները փողեր են լցնում Թուրքիա» վերնագրով։

Ռուսական բանկերի և բիզնեսների նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հետևանքով տասնյակ հազարավոր ռուսներ փախել են Թուրքիա՝ փողով լի ճամպրուկներով, սուպերզբոսանավերով, անձնական ինքնաթիռներով և այլ հարստությամբ։ «Շատերը հեռացել են իրենց հետ տանելով հարյուրավոր կամ հազարավոր դոլարների կանխիկ փող՝ Ռուսաստանի կառավարության կողմից սահմանված գումարների  վերահսկողության պատճառով», հաղորդում է WSJ-ը: Ռուսները Թուրքիայում գնում են տներ և այլ գույք՝ օգտվելով այն օրենքից, որը թույլ է տալիս օտարերկրացիներին դառնալ Թուրքիայի քաղաքացի, եթե նրանք առնվազն 250 հազար դոլարի ներդրում կատարեն: Շատ ռուսներ ի վիճակի են շրջանցել արևմտյան պատժամիջոցները՝ իրենց գումարները ռուսական բանկերից փոխանցելով թուրքական բանկեր և իրենց ռուբլիները փոխանակելով թուրքական լիրայով կամ այլ արտարժույթներով։ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, բացառությամբ Թուրքիայի, խիստ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ թույլ չտալով նրա քաղաքացիներին դուրս բերել իրենց գումարները երկրից, արգելափակել ռուսական ավիաընկերությունների թռիչքները դեպի արևմտյան երկրներ և առգրավելով օլիգարխների սուպերզբոսանավերն ու անձնական ինքնաթիռները։ Հրաժարվելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց՝ Թուրքիան փորձում է վերակենդանացնել իր սնանկացած տնտեսությունը՝ հավաքելով խիստ անհրաժեշտ գումարներ:

Երկրից փախչող ռուսներն ի վիճակի են խուսափել արևմտյան պատժամիջոցներից և կապիտալի վերահսկումից, որը Ռուսաստանի կողմից կիրառվել է իր քաղաքացիների նկատմամբ՝ «Թուրքիայում գործող կանխիկ փոխանցումների ռուսական ընկերությունների միջոցով, կրիպտոարժույթներով և պարզապես հազարավոր դոլարներ կանխիկ փոխադրելով օդանավակայաններով», ըստ WSJ-ի: Թուրքական կառավարությունը հնարել է այն ոչ համոզիչ արդարացումը, թե նա թույլ կտա ռուսական միջոցների փոխանցումը Թուրքիա այնքան ժամանակ, քանի դեռ «գումարներն օրինական են»։ Նման ստուգումը, եթե իհարկե երբևէ եղել է, շատ արագ անհետացել է՝ անտեսելով այն պահանջը, որ օտարերկրացիները պետք է կացության թույլտվություն ստանան նախքան բանկային հաշիվ բացելու թույլտվությունը: Ըստ WSJ-ի՝ «Ստամբուլում մեկ պետական բանկի միայն մեկ մասնաճյուղում ռուսները վերջին շաբաթների ընթացքում բացել են ավելի քան 600 հաշիվ»:

WSJ-ը հայտնել է, որ «Թուրքիայի կենտրոնական բանկը մարտի կեսերին ընդամենը երկու օրվա ընթացքում ընդունել է մոտ 3 միլիարդ դոլար… Այդ գումարները, հավանաբար, հիմնականում կազմված են եղել ռուսների ավանդներից, ասում է տնտեսագետ Օմեր Գենչալը՝ «HSBC Թուրքիա» և թուրքական այլ խոշոր բանկերի նախկին պաշտոնյան»։

Ստամբուլի անշարժ գույքի Golden Sign ընկերության գլխավոր տնօրեն Գյուլ Գյուլը WSJ-ին ասել է՝ «Նոր ժամանած ռուսները միանգամից չորս բնակարան են գնում, սովորաբար կանխիկ գումարով, որպեսզի քաղաքացիության համար պահանջվող 250 հազար դոլարի ներդրում կատարեն»: «Ներկայումս մեր վաճառած 10 բնակարաններից վեց-յոթը գնել են ռուսները», ասաց տիկին Գյուլը։ Նրանք հիմնականում գործարարներ են, մեծահարուստներ, մի քանիսն էլ՝ օլիգարխներ»։

Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը վերջին շաբաթներին թուրքական նավահանգիստներ է տեղափոխել իր երկու սուպերզբոսանավերը։ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն անցած շաբաթ Ստամբուլում կայանել է իր 74 մետր երկարությամբ նավը, որը կրում է «Տիեզերք» անվանումը», ըստ WSJ-ի:

Ավելին, WSJ-ը հաղորդում է, որ «Որոնողական «Յանդեքս» ընկերությունը, գովազդային հայտարարությունների Avito կայքը, առևտրային Tinkoff բանկը և համակարգչային ծրագրերի DataArt ընկերությունը միասնաբար ավելի քան 1000 աշխատող են տեղափոխել Թուրքիա: «Յանդեքս»-ի մոտ 900 աշխատակիցներ Թուրքիա են ժամանել պատերազմն սկսվելուց անմիջապես հետո, թեև նրանցից մոտ 300-ը հետո մեկնել են»:

Ռուսաստանում իրենց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Visa-ի և Mastercard-ի որոշումները դրդել են ռուսներին օգտագործել «ռուսական Mir վճարային համակարգը, որն աշխատում է Թուրքիայի որոշ վայրերում: Ստամբուլի մթերային խանութներում սկսել են հայտնվել՝ «Մենք ընդունում ենք Mir-ը» գրությամբ» ցուցանակներ», գրել է WSJ-ը:
«Միջին դասի ռուսները հիմնականում բերել են միաժամանակ մի քանի հազար դոլար՝ կա՛մ կանխիկ, կա՛մ օգտագործելով ռուսական դրամական փոխանցումների ընկերությունները, որոնք շարունակում են գործել Թուրքիայում: Հայտնի ծառայություններից է KoronaPay-ը, որը թույլ է տալիս մարդկանց գումար փոխանցել Ռուսաստանից և այն հանել Թուրքիայում ու մի շարք այլ երկրներում։ Ընկերությունը թույլատրում է ավելի քան 15 000 եվրո արժողությամբ փոխանցումներ, որը համարժեք է 16 400 ԱՄՆ դոլարին, քանի դեռ հաճախորդները հաստատում են իրենց եկամտի աղբյուրը, ասվում է ընկերության կայքում», հայտնում է WSJ-ը: «Տարադրամ փոխանակող Վոլքան Չելիքյուրեքը, Ստամբուլի Լալելի թաղամասում, որտեղ հաճախում են ռուս առևտրականները և միակ տարածքներից մեկն է, որտեղ փոխանակման կետերը գնում և վաճառում են ռուբլիներ», ասաց WSJ-ին․ «Ես միանգամից գնել եմ առավելագույնը 100 000 ռուբլի: Բայց կան մարդիկ, որ գնել են միլիոններ»։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի տնտեսությունը օգուտ է քաղում ռուսական փողերի հոսքից, իսկ նրա՝ Ռուսաստանի երկերեսանի դատապարտումը, դիվիդենտներ է բերում արևմտյան երկրներից։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջերս չեղարկեց Թուրքիա զենքի արտահանման վերաբերյալ իր պարտադրած սահմանափակումները։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 7-ին հայտարարեց, որ Թուրքիան շահագրգռված է «Համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ կարևոր պաշտպանական նախագծերում, որոնք ներառում են ռազմական ինքնաթիռներ, ռազմանավեր և ավիակիրներ»։

Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ Թուրքիան Կանադայի հետ քննարկում է 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո կասեցված թուրքական «Բայրաքթար» ռազմական անօդաչու թռչող սարքերի տեսախցիկների գնումների վերականգնման հարցը։

Զարմանալի է, որ Բայդենի վարչակազմը, փոխանակ պատժելու Թուրքիային՝ պատժամիջոցները տապալելու սխեմաների համար, ցանկանում է պարգևատրել նրան՝ նշելով, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը բխում է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի լավագույն շահերից: Այնուամենայնիվ, Կոնգրեսը դեմ է վաճառքին։ Կոնգրեսի ավելի քան 50 անդամներ փետրվարին նամակ են ստորագրել՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին մերժել թուրքական խնդրանքը՝ գնելու 40 F-16 ինքնաթիռներ և արդիականացնելու 80 այլ ինքնաթիռներ, որոնք արդեն գտնվում են Թուրքիայում: Կոնգրեսականներն այս վաճառքին  հակադրվելու պատճառ նշել են Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգերի գնումը և մարդու իրավունքների զանգվածային խախտումները։ Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքը «ավելի հավանական է, որ կհանգեցնի Էրդողանի զինվորականների ձեռքով տարածաշրջանում հետագա մահերի և ավերածությունների», գրում են օրենսդիրները:

Մնում է տեսնել, թե որքան ժամանակ Թուրքիան կարող է խաղալ իր խաբուսիկ խաղը ռուս-ուկրաինական պատերազմի հակամարտող երկու կողմերում։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:26
Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
21:15
Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել. ՀՀ ՊՆ
Oգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է
«Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը»:
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի Բերձորում, այդ դեպքում ի՞նչ, պիտի ազերները մտնեն, սպանե՞ն. Հովհաննես Իշխանյան
Ռեժիսոր, վավերագրող Հովհաննես Իշխանյանը գրում է.  «Նախ նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին...
Աղբյուր` Panorama.am
15:06
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 65 քաղաքացի
Ժամը 13։36-ի դրությամբ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 քաղաքացի։ Շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհը մեկուսացվել է...
Աղբյուր` Panorama.am
14:53
Աղավնոյի երեխաները հրաժեշտ են տալիս գյուղին
«Երեկ իմացանք, որ մի քանի օրից պետք է գնանք ուրիշ տեղ ապրելու։ Հավաքվել ենք գյուղի երեխաներով իրար հրաժեշտ տալու»։
Աղբյուր` Panorama.am
13:10
Վերելակի հորանում հրդեհ է, կան տուժածներ
Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։
Աղբյուր` Panorama.am
12:55
Հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է...
Աղբյուր` Panorama.am
11:44
Շփման գծում չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել. Արցախի ՊՆ
Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Աղբյուր` Panorama.am
20:00
Պրահայում բացվել է «Հայաստան.Ժառանգության, ավանդույթների և տաղանդի երկիր» ցուցահանդեսը
Ներկայացված են 20-ից ավելի հայկական հուշարձանների լուսանկարներ, հայ մշակույթն ու ավանդույթները ներկայացնող վահանակներ։
Աղբյուր` Panorama.am
19:45
Կլիմայագետները նկատել են, որ Ալյասկայում ափամերձ սառցադաշտերի տարածքը նվազել է 68%-ով
Կլիմայագետները Ալյասկայի ափերի մոտ սառցե շերտի տարածքի զգալի կրճատում են գրանցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գիտնականները այն պարզել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայի հեղինակավոր փառատոնում
Հեղինակավոր «Les Etats généraux du film documentaire de Lussas» լավագույն վավերագրական փառատոն
Աղբյուր` Panorama.am
19:15
Ախալքալաքի դիմորդները ստիպված քննություն են հանձնում Ախալցիխեում
Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար գործում է «1+4» ծրագիրը, որը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուդիական քարոզչություն Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում. monumentwatch.org
Արցախի օկուպացված տարածքում գտնվող Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում ուդիական քարոզչությունն մշակութային ժառանգության յուրացման դեպք է, որը տեղի է ունենում թշնամանքի, հայ ավանդույթների ժխտման հետևանքով։
Աղբյուր` Panorama.am
18:45
Ջոն Լենոնի նամակը Փոլ ՄաքՔարթնիին հայտնվել է աճուրդում
Beatles-ի անդամ Ջոն Լենոնի նամակը խմբի նախկին անդամ  Փոլ ՄաքՔարթնիին աճուրդի է հանվել։ kulturomania.ru, հղում անելով TMZ-ին, գրում...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հակաբիոտիկների վրա աճեցված միսը վտանգավոր է. Պրոֆեսոր Յակովլև
Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Յակովլևն ասել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Չինաստանն ասում է՝ երկրների մեծ մասը դեմ է Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին
Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված Արևմուտքի գործողությունները երկրների մեծ մասում աջակցություն չեն գտել։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ. Դանիելյան
«Մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի»։
Աղբյուր` Panorama.am
18:00
Խոստացված և ու չիրականացված նախագծերն Ախալքալաքում
Չիրականացված ենթակառուցվածքային նախագիծը վերաբերում է նաև Ախալքալաքին, Ախալքալաքի և Ասպինձայի մունիցիպալիտետներում «մշակութային լանդշաֆտ» ստեղծելու գծով էր։
Աղբյուր` Panorama.am
17:55
Եվգենի Պետրոսյանը ֆոտոշարք է կազմակերպել լողազգեստով իր կնոջ համար
Գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանը կնոջը լողազգեստով ֆոտոշարք է կազմակերպել: Ըստ  «Գազետա ռու»-ի՝ Տատյանա Բրուխունովան իր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Զախարովա. ԽՍՀՄ արտաքին ակտիվների նկատմամբ ՌԴ իրավունքները վերանայելը իրավական հիմք չունի
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավունքները ԽՍՀՄ արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:35
Եթե Հայաստանը վերացնում է մշակույթի նախարարությունը, Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթությունը
Համլետ Պետրոսյանն ասում է. «Միանշանակ, պարզ և կտրուկ։Թշնամու նպատակն է՝ վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ»:
Աղբյուր` Panorama.am
17:29
Կալմիկիայում դատապարտյալները հարձակվել են բանտի աշխատակիցների վրա, կան զոհեր և վիրավորներ
Կալմիկիայում գաղութի աշխատակիցների վրա դատապարտյալների հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը վիրավորվել։ Ըստ «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
17:19
Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում
Սևանա լճի արևմտյան ափամերձ տարածքում, Սևան-Վարդենիս մայրուղին հատող, Երանոս  գյուղից մոտ 5,5 կմ հյուսիս ընկած և Կարմիրգյուղ ու Գեղարքունիք...
Աղբյուր` Panorama.am
17:10
Պետդեպարտամենտին հորդորում եմ դիվանագիտական գործիքներով Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկել. Կոնգրեսական
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելու...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սիերա Լեոնեի հարձակվողը հանուն պայմանագրի իր հարսանիքին իր փոխարեն եղբորն է ուղարկել
Սիերա Լեոնեի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Մոհամեդ Բույան պատմել է Aftonbladet-ին, թե ինչպես է բաց թողել իր հարսանիքը շվեդական...
Աղբյուր` Panorama.am
16:51
19FortyFive. Չինաստանը «կրկնօրինակել է» ռուսական կործանիչներն ու հրթիռային համակարգերը
Չինաստանի կործանիչներն ու հրթիռային համակարգերը հիմնված են խորհրդային և ռուսական ռազմական մշակումների վրա: 19FortyFive ամերիկյան ռազմական...
Աղբյուր` Panorama.am
16:40
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը միայն ու միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան գրում է.  «Բայց ինչ հավեսով բոլորը կերան այն կուտը, թե Նիկոլն իբր նոր է մտմտում, արդյոք հանձնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}