Մշակույթ 12:48 19/04/2022 Հայաստան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թիմին միանում են մեր երկրում գործող և աշխարհում հայտնի կազմակերպություններ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի ներքո ձևավորվել է պատվավոր խորհուրդ, որի նախագահն առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «Team Telecom Armenia»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն է։

Պատվավոր խորհրդի ջանքերն ուղղված կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության առաջընթացին և հանրայնացմանը Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև հայ հասարակության կյանքում դասական երաժշտությանն առավել մեծ տեղ հատկացնելու ձգտումներին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նվագախմբի համար շատ կարևոր օր է, այս օրվան շատ են սպասել։ Նրա խոսքով, դասական երաժշտությունն առանցքային դեր ունի հանրության կյանքում. «Այն դաստիարակում է, կրթում, դրական լիցքեր հաղորդում։ Եվ շատ կարևոր է, որ բարձր արվեստի տարածման կարևորագույն գործին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թիմին միանում են նաև մեր երկրում գործունեություն ծավալող և աշխարհում հայտնի կազմակերպություններ, որոնք նաև իրենց ջանքերը կներդնեն հայկական կատարողական արվեստն ու կոմպոզիտորական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու գործում»։ 

Ս. Սմբատյանն ասաց, որ խոսելով բարձր տեխնոլոգիաների մասին, իրենց կյանքը փոխվեց Երևանում 2019 թվական հոկտեմբերի 6-ին կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի՝ WCIT, բացմանն ունեցած  համերգով։

«Մենք բեմում էինք Ալեքսանդր Եսայանի գաղափարի շնորհիվ։ Այդ կոնցեպտուալ պատկերացումը, որ դասական երաժշտությունը, ակադեմիական արվեստը  կարող է լինել ավելի ուժեղ  ժամանակակից ոլորտի հետ, տեխնոլոգիաների օգնությամբ մենք ավելի լայն մասսաների  կարող ենք հասնել, ապացույցը հենց այդ համերգն է»,-  նշեց նա։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Հոգաբարձուների պատվավոր խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն ասաց, որ  մեծ պատիվ է ազդարարել նման համագործակացության մասին, քանի որ այս նախաձեռնությանը միացել են ընկերություններ, որոնք մեծ հաջողությունների են հասել  համաշխարհային շուկայում, և, իհարկե, նվագախումբն է մեծ հաջողությունների հասել միջազգային շուկայում։

«Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, արվեստի զարգացման գործում կարևոր դեր են կատարել հովանավորներն ու արվեստասեր հասարակությունը: Այսօր ակնհայտ է մեր հասարակությունում դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության աճը: Վստահ եմ՝ այս խորհրդի ձևավորումն ու դրա հետագա քայլերը կնպաստեն սիմֆոնիկ նվագախմբի համերգային աշխարհագրության ընդլայնմանը Հայաստանում և արտասահմանում: Հատկանշական է նաև, որ այս նախաձեռնությանն են միացել հայկական արմատներ ունեցող տեխնոլոգիական հսկաները, որոնք արդեն ունեն համաշխարհային ճանաչում։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս խորհրդի նախագահությունը»,- ասաց Ա. Եսայանը։

Նրա կարծիքով, այս համագործակցության հենց սկզբից կունենան էլ ավելի մեծ հաջողություններ, քանի որ համախմբում են իրենց ուժերը, կապերը, նաև ֆինանսական աջակցություն, որը պետք է  նվագախմբի ծրագրերն ու տեսլականը շատ արագ ի կատար ածելու համար։

Ա. Եսայանն ասաց, որ ամենայն լրջությամբ ու ուրախությամբ լծվելու են այս գործին, որպեսզի կարողանան մեր դասական երաժշտությունը համաշխարհային շուկա նորովի, ավելի մեծ մեսիջներով հասցնել։

«Team Telecom Armenia»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հիշեցրեց, որ IT- նվագախմբի միջև առաջին համագործակցությունը եղել է WCIT-ի ժամանակ, որը  մեծ արձագանք էր ստացել համաշխարհային շուկայում ևս, շատ տարբեր մեդիա հարթակներ առաջինն էին ազդարարել Հայաստանում  արհեստական բանականությամբ հնչող երաժշտության մասին։

«Դա է նաև ոգևորել, որ էլ ավելի համախմբել ուժերը,  էլ ավելի մեծ հաջողությունների հասնենք»,- նշեց նա։

Ա. Եսայանի խոսքով, կոնկրետ որևէ ծրագրի շուրջ չեն համախմբել, երկարատև համագործակցություն է։

Պատվավոր խորհրդի կազմում են «PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը, «ServiceTitan»-ի նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) հիմնադիր, նախագահ Գարո Արմենը և «SADA»-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը, որոնց հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր։

Ասուլիսին ներկա «PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանի խոսքով, երբ առաջին անգամ լսել են առաջարկի մասին, առանց երկմտելու համաձայնվել են, քանի որ կարևորում են դասական երաժշտությունը, այն երեխաների, երիտասարդության շրջանում ավելի հասանելի դարձնելը։

«Մեր  պրոդուկտը, որի հիմքում ընկած է  կրեատիվության հասանելիությունը, այստեղ նույնպես տեսնում ենք հնարավորություն այդ նույնն անել նվագախմբի ու դասական երաժշտության միջոցով, այսինքն հնարավորություն ենք տեսնում այդ ամենը որպես պրոդուկտ ներկայացնել աշխարհում»,- ասաց Մ. Վարդանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:05
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել  Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:11
Որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. ՔՊ-ական պատգամավոր
«Այն գործընթացը, որն իրակացվում է  մեր երկրում  վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է», -ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Միրզոյան. Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}