Քաղաքական 16:59 20/04/2022 Հայաստան

Արցախի մտավախությունը այն չէ, թե ինչ կանի թշնամին, մտավախությունը՝ ինչ կանի Հայաստանի իշխանությունը

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը միացել է Ազատության հրապարակում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած բողոքի ակցիային: «Հայելի» մամուլի ակումբը հենց Ազատության հրապարակում կազմակերպեց ասուլիս Արցախից ժամանած պատգամավորի հետ: 

Հարց-Ինչպե՞ս Արցախն արձագանքեց Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին:

Դ. Գալստյան-Արցախցիների ձայնը հնչեցրեց խորհրդարանը՝ հայտարարությամբ: Երեկ նաև մամուլում  տեսանք արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների, արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչնեիի միանալն այդ հայտարարությանը: Այն նշանակում է, որ ամբողջ Արցախը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե իբր միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել կարգավիճակի նշաձողը: Մենք այն համարում ենք օրակարգ բերված կեղծ հարց, որը պետք է հանվի այնտեղից: Առ այսօր ՀՀ իշխանությունները չեն փորձել փարատել մեր մտավախությունները, որը շատ մտահոգիչ է: Իսկ ընդհանուր առմամբ Արցախի բնակչության մոտ կա մտահոգություն ու մտավախություն: Մտավախությունն այն չէ, թե ինչ կանի թշնամին այլ մտավախությունն այն է, թե ինչ կանեն Հայաստանի իշխանությունները:

Հարց-Ալիևը երեկ հայտարարել է, որ բրյուսելը հաջող հովանավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրման հարցում: Սա նշանակում է, որ Հայաստանն ամբողջությամբ ձեռքերը կլվանա Արցախի Հանրապետությունից՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Դ. Գալստյան.-Բրյուսելի հանդիպումը և դրան հաջորդած Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ կասկածների տեղիք են տալիս, որ Հայաստանի իշխանությունը փորձում է ինչ-որ ձև խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում, որը կործանարար կլինի հայ ազգի համար: Այդ պատճառով է այսօր Ազատության հրապարակում այս ամենը կատարվում: Ինձ թվում է, որ հայ ազգը ոտքի է կանգնելու և նման կեղծ օրակարգով խաղաղության պայմանագիր չի լինելու: Տեսնելով մարդկանց այս բողոքների ակցիաները, տարբեր հայտարարությունները՝ համոզվում եմ, որ հայ ազգն արդեն հասկանում է, որ փորձում են այս ամենի քողի տակ իրենց իշխանության կյանքը երկարաձգեն, բայց մի օր գալու է և հասկանալու են, որ հայրենքն ավելի թանկ է, քան իրենց աթոռները:

Հարց-Ի՞նչ տպավորություն և ակնկալիքներ ունեք սկսված բողոքի շարժումից:

Դ. Գալստյան-Տպավորությունն այն է, որ ժողովուրդը սկսել է հասկանալ, որ այս գործընթացը, որը սկսել է ՀՀ իշխանությունը, կործանարար է ազգի համար: Այսօր տեսնում ենք ժողովրդի ավելի հոծ մասսաների միացումն բողոքի այս ակցիաներին, ինչը ստիպելու է հետ կանգնել նման կործանարար որոշում կայացնելուց և, ի վերջո, ժողովուրդը հասնելու է իր նպատակին:

Հարց-Արցախն ի՞նչ անելիք ունի, անհրաժեշտություն կա՞ այնտեղից նոր ուժերի ներգրավում այս ցույցերին, թե Հայաստանում իրականացվող գործողությունները բավարար են խնդրի լուծմանը հասնելու համար:

Դ. Գալստյան-Սա Արցախի, Հայաստանի պայքարը չէ՝ սա հայ ժողովրդի պայքարն է: «Հայեր միացեք» կոչը ոչ միայն Արցախում և Հայաստանում բնակվող հայերին է ուղղված, այլ՝ ամբողջ հայությանը և ամբողջ հայությամբ պետք է ոտքի կանգնենք, որ կարողանանք այս կործանարար գործընթացը կանգնեցնել: Ոչ միայն Արցախից, այլև ողջ հայությունից է ակնկալվում ներգրավում այս գործընթացին, հակառակ դեպքում կկորցնենք, թե Արցախը, թե Հայաստանը, թե Հայի արժանապատվությունը:

Հարց-Փաշինյանը և իր համակիրներն ասում են, որ չեն գալիս Արցախ որպեսզի չսադրեն Ադրբեջանին: Ինչպե՞ս կգնահատեք այս հիմնավորումը:

Դ. Գալստյան-Դա կեղծ օրակարգ է, թե իբր չեն գալիս Արցախ, որ չսադրեն: Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից պարբերաբար կատարվող սադրանքները և այն կապ չունի, թե Հայաստանից որևէ պաշտոնյա եկել է, թե ոչ: Այն կամ զուտ իրենց ցանկությունն է ձեռքերը լվանալ Արցախից, կամ իրենց պարտադրում են, որի մասին չեն կարողանում բարձրաձայնել: Բայց անընդունելի է այն իշխանությունը, որը թշնամու պարտադրանքով է շարժվում: Արցախցին սպասում է յուրաքանչյուր հայի, որը կգա Արցախ և դրանով նրա մոտ հույս կարթնացնի, համոզմունք կսերմանի, որ Հայաստանը ձեռքերը չի լվացել: Այս դեպքում, ցավոք սրտի, հակառակ երևույթին ենք ականատես լինում: Կոչ եմ անում համախմբվե՛նք՝ փրկե՛նք Արցախը, Հայաստանը և հայ ազգի արժանապատվությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}