Քաղաքական 14:41 20/04/2022 Հայաստան

Հարութ Սասունյան. Փաշինյանի կործանումների շարանը. այսօր՝ Արցախը, վաղը՝ Հայաստանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլի 13-ին Հայաստանի խորհրդարանում հանդես եկավ չափազանց երկար և անկապ ելույթով՝ 2021 թվականին իր կառավարության ձախողումների և ձեռքբերումների վերաբերյալ։

2020 թվականի Արցախյան աղետալի պատերազմից ի վեր ես բազմիցս ասել եմ, որ վարչապետը չափազանց ապաշնորհ է Հայաստանը կառավարելու համար։ Նա դարձավ Արցախի մեծ մասի և հազարավոր հայ երիտասարդների կորստի պատճառ։ Որպես պարտված ու հոգեբանորեն ջախջախված ղեկավար՝ նա ի վիճակի չէ վերականգնելու երկրին հասցրած վնասը։ Օրեցօր վիճակն ավելի է վատանում. Արցախը հիմնականում կորցրել ենք, հաջորդը՝ Հայաստանն է։
Սակայն Փաշինյանը մերժում է հրաժարական տալ՝ կառչած մնալով իր աթոռից և հաստատելով միանձնյա իշխանություն։ Հեգնականորեն, չորս տարի առաջ, երբ տիրապետեց կառավարությանը, նա հայտարարեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին...

2022 թվականի ապրիլի 13-ի իր ելույթում Փաշինյանն ասաց. «մենք ունեցանք լրջագույն ձախողումներ և լրջագույն ձեռքբերումներ: Նախ պիտի խոսեմ ձեռքբերումների մասին, հաջորդիվ կենտրոնանալով ձախողումների վրա, բայց ոչ այնքան կամ ոչ միայն դրանք արձանագրելու, այլև Ազգային ժողովի բարձր ամբիոնում գտնվելու պատեհությունը օգտագործելով՝ հանրության առաջ ինքնախոստովանություններ անելու, տեղի ունեցած պատերազմի և պարտության պատճառահետևանքային կապերը լուսաբանելու և հնարավոր լուծումների մասին խոսակցություն հարուցելու համար»:

Իշխանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ վերջերս հայտարարեցին, որ Արցախն այլևս տարածքային խնդիր չէ, այլ՝ մարդու իրավունքների, ինչը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի անկախության կամ ինքնորոշման իր վաղեմի պահանջից՝ փոխարենը ընտրելով էթնիկ հայերի մշակութային և կրոնական իրավունքների պաշտպանությունը Արցախում՝ Ադրբեջանի տիրապետության տակ...

Քանի որ Փաշինյանի ծրագիրն է՝ Արցախի մնացած մասը հանձնել Ադրբեջանին, ապա ինչո՞ւ է նա այնուհետև պարծենում, որ «2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի ավարտը [Հայաստանի] կառավարությունը Արցախում իրականացրել է 136 միլիարդ դրամի [մոտ 272 միլիոն դոլարի] ծրագրեր»։ Հայաստանն իրականում ֆինանսավորում է Ադրբեջանի ենթակառուցվածքներն Արցախում, քանի որ Ադրբեջանի կառավարությունը երեքուկես տարի անց կամ ավելի քիչ կտիրանա այդ տարածքին։ 

Փաշինյանը խոստովանեց, որ 2021 թվականին բացասականը գերազանցել է դրականին։ Նա հայտարարեց, որ «ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի, թե՛ պարտության համար»։ Բայց հետո հակասեց ինքն իրեն՝ ասելով. «Չեմ ընդունել և չեմ ընդունում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմության կողմից ինձ ուղղված մեղադրանքները՝ հող հանձնելու, հետևաբար նաև դավաճանության մեջ»։ Նա խոստովանեց, որ իր ասածը «կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը»:
Իր խոստովանությունն ավելի շփոթեցնող դարձնելով՝ Փաշինյանը հավելեց. «Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհաձնելու մեջ: Եվ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրանում: Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում»:

Վերոնշյալ պարբերության մեջ Փաշինյանը ընդունեց իր մեղքը Արցախը կորցնելու մեջ, սակայն տարօրինակ կերպով խուսափեց ընդունել իր գործողությունների հետևանքները։ Նա նաև բազմիցս մեղքը բարդել է միջազգային հանրության ճնշումների վրա։ Ճիշտ չէ, որ միջազգային հանրությունը պահանջում էր, որ հայերը զիջեն Արցախը, բայց եթե նույնիսկ պահանջեին, Փաշինյանին պետք է ավելի շատ մտահոգեր Հայաստանի ազգային շահերը, ոչ թե դրսի առաջարկները։ Միայն թույլ ղեկավարը կկքի երրորդ կողմերի ճնշման տակ և չի պաշտպանի իր ժողովրդի իրավունքները:
Փաշինյանը խոստովանեց. «Եվ սա չանելն է իմ իրական մեղքը և մեղադրանքի նման ձևակերպումը ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը դրանով ավելի եմ սրում, որովհետև հանձնելով [Արցախի հողերը] գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»։ Որպես Հայաստանի վարչապետ՝ նա իրավունք չուներ հանձնելու Արցախի այն տարածքները, որոնք իր իրավասության տակ չէին։

Փաշինյանը պատրաստվում է ամբողջությամբ հանձնել Արցախը՝ հայտարարելով, որ ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը։ Նա պատճառաբանեց, թե «միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:

Այն բանից հետո, երբ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նա հակասեց ինքն իրեն՝ կեղծորեն պնդելով, որ 1992 թվականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Անհիմն հայտարարություն է նաև նրա պնդումը, թե միջազգային հանրությունը զգուշացրել է, որ իրենք չեն կարող օգնել Հայաստանին, եթե նա զիջումների չգնա Արցախի հարցում։ Իսկ այդ ե՞րբ է միջազգային հանրությունը մատը մատին տվել Հայաստանին օգնելու համար։ Փաշինյանն ուղղակի օգտագործում է այս պատրվակը Ադրբեջանին հետագա զիջումներ անելու համար։ Նա ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի սահմանները, ինչպես տեսանք 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի ոտնձգության ժամանակ։ Ավելին, Փաշինյանը կեղծ կերպով մեղադրեց իր քաղաքական հակառակորդներին ադրբեջանական այդ ներխուժման համար... Նա նաև մեղադրեց Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ին (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն)՝ ի պաշտպանություն Հայաստանի չկանգնելու համար, թեև ինքն է ներկայիս ՀԱՊԿի նախագահը...

Խորհրդարանում Փաշինյանի պարտվողական արտահայտությունները խստորեն դատապարտեցին ոչ միայն քաղաքական ընդդիմությունը, այլև Արցախի սովորաբար տեղի  տվող ղեկավարները։

Պետք է ամեն ինչ անել Փաշինյանից շուտափույթ ազատվելու համար, քանի որ նա մերժում է հրաժարական տալ՝ նախընտրելով իր աթոռը, այլ ոչ թե Հայաստանի շահը։ Հակառակ դեպքում, Արցախից հետո հաջորդը կլինի Հայաստանը։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}