ՌԴ ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Բալթյան երկրների հյուպատոսությունների բոլոր աշխատակիցներին
«Ռուսաստանը փակում է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի որոշ հյուպատոսական հաստատություններ, իսկ նրանց աշխատակիցները պետք է լքեն երկիրը», - «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ կայքից։
Այսպես, Լատվիայի և Էստոնիայի դեսպանները, ինչպես նաև Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վիրգինիա Ումբրասենեն ապրիլի 21-ին կանչվել են Սմոլենսկայա հրապարակ: Նրանք խիստ բողոքի են արժանացել Կլայպեդայում, Լիեպայայում, Դաուգավպիլսում, Նարվայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների և Տարտուում դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի փակման կապակցությամբ։
«Հիմք ընդունելով փոխադարձության սկզբունքը, ինչպես նաև հաշվի առնելով այդ երկրների իշխանությունների կողմից Կիևի ռեժիմին ռազմական օգնություն տրամադրելը և ուկրաինացի ազգայնականների հանցագործությունները Դոնբասի և Ուկրաինայի քաղաքացիական բնակչության դեմ կոծկելը, հայտարարվել է Սանկտ Պետերբուրգում Լատվիայի գլխավոր հյուպատոսության, Պսկովում Լատվիայի հյուպատոսության, Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի գլխավոր հյուպատոսության և Պսկովի նրա գրասենյակի, Սանկտ Պետերբուրգում Լիտվայի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ համաձայնությունը հետ կանչելու որոշման մասին»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել Էստոնիայի և Լատվիայի առաքելությունների ղեկավարներին, հյուպատոսական անձնակազմին, իսկ ՌԴ քաղաքացի չհանդիսացող՝ նշված հիմնարկների վարչատեխնիկական անձնակազմի հյուպատոսական ծառայողներն ու աշխատակիցներն «անընդունելի են» ճանաչվում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը