Քաղաքական 15:53 25/04/2022 Հայաստան

Ալիևը մարդասիրություն է ցուցաբերել Փաշինյանի հանդեպ, չի արգելել, որ նա գնա Ծիծեռնակաբերդ. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում գնահատել է Ծիծեռնակաբերդ իշխանությունների այցի երևույթը և անդրադարձել հասարակական-քաղաքական զարգացումներին:

Կարելի էր մի բլոկ թուրքական այդ ընկերության տուալետի թուղթ գնել և Նիկոլ Փաշինյանը գլուխ խոնարհեր դրա առաջ

«Ես մամուլում կարդացի և վստահ եմ՝ այն ճիշտ է, որ մինչև վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը երբևէ Ծիծեռնակաբերդ չի այցելել: Այն հեշտ պարզվող հարց է: Սա նշանակում է, որ նա Ծիծեռնակաբերդ այցելում է ոչ թե հարգանքի տուրք մատուցելու, այլ այդ հուշարձանը պղծելու նպատակով, որովհետև հուշարձանին, գերեզմանին այցելելը պետք է խորհուրդ ունենա: Մենք այցելում ենք ննջեցյալին կամ  հուշարձանի տիրոջ հետ հոգեհաղորդ լինելու համար: Հակառակ դեպքում կարելի է այդ օրը ոչ մի տեղ էլ չգնալ:

Հիմա իմ մոտ հարց է առաջանում՝ եթե դուք չեք ընդունում Հայոց ցեղասպանությունը, այն համարում եք ավելի պակաս կարևոր, քան առևտուրը, այդ դեպքում ինչո՞ւ եք այցելում այդ հուշարձանը: Թուրքերի հետ երկխոսություն, հարաբերությունների զարգացում հնարավոր է, բայց՝ միայն այն դեպքում երբ Թուրքիայի նախագահն ինքն այցելի այդ հուշարձանին, գլուխ խոնարհի և դրանից հետո նոր կարելի է ինչ-որ բան քննարկել: Օրինակ՝ լեհերն հիմա գերմանացիների հետ համագործակցում են և նույնիսկ ԵՄ անդամ են, նաև ՆԱՏՕ-ի անդամ են և բազմաթիվ ոլորտներում համագործակցում են: Բայց այն եղել է այն դեպքում, երբ Գերմանիայի ֆեդերալ կանցլերը գլուխ է խոնարհել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում, գլուխ է խոնարհել, ծնկի է իջել հրեաների և լեհերի ոչնչացման արձանների առաջ: Եթե այն չարվեր, ոչ մի լեհի և ընդհանրապես բանական մարդու արժանապատվությունը թույլ չէր տա, գերմանացիների հետ համագործակցել: Քանի դեռ թուրքերը չեն ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, չեն զղջում և պատասխանատվություն չեն կրել դրա համար՝ ի՞նչ հարաբերությունների զարգացման մասին է խոսքը:

Այն պայմաններում, երբ որ դուք կարևորում եք ոչ թե հիշատակը, ազգային արժանապատվությունը, այլ առևտուրը, ապա թուրքական մի ընկերություն կա արտադրում է հիգիենիայի միջոցներ, տուալետի թուղթ, կարելի էր մի բլոկ թուրքական այդ ընկերության տուալետի թուղթ գնել և Նիկոլ Փաշինյանը գլուխ խոնարհեր դրա առաջ, երախտիք հայտներ թուրք ժողովրդին, որ արտադրել են մի ապրանք, որը կարելի է  ծախել՝ մեջը փող աշխատել: Իր թիմակիցներից ովքեր են կարևորում առևտուրը, թող գնան թուրքական ընկերությունների դիմաց, ասենք՝ բայրաքթար արտադրող ընկերության առաջ գլուխ խոնարհնեն, թե ինչպես է  Սելջոկ Բայրաքթարն արտադրում անօդաչու թռչող սարքեր, որոնք հարվածներ են հասցրել հայկական բանակին, որին, իհարկե, այդքան չես սիրում:

Ծիծեռնակաբերդ այցելողների թվում չկար Ռուբեն Ռուբինյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը հակառուսական վոյաժների մեջ է: Արեմն Գրիգորյանը վերջին անգամ եղել է Լեհաստանում, այսօր էլ հաղորդագրություն տարածվեց, որ մեկնում է Լոնդոն՝ այն երկրներ որոնք այս պահին հակառուսական քաղաքականություն են վարում, սրանք իրենց հետ են հանդիպում: Այսինքը՝ իշխանություններն ակնհայտ արկածախնդիր, հակառուսական քաղաքականություն են վարում»,-հայտնեց բանախոսը:

Պատկերացնո՞ւմ եք, որ հանկարծ Ալիևը զանգեր Նիկոլ Փաշինյանին ասեր, որ չպետք է գնա Ծիծեռնակաբերդ

Անդրադառնալով Ծիծեռնակաբերդ Նիկոլ Փաշինյանի այսին՝ ղազարյանն ասաց. «Նախորդ օրը մի բան պարզվեց: Պարզվում է Ալիևը մարդասիրություն է ցուցաբերել Փաշինյանի հանդեպ, չի արգելել, որ նա գնա Ծիծեռնակաբերդ, ազատության որոշ միջակայք թողել է: Օրինակ Արցախ արգելել է գնալ: Պատկերացնո՞ւմ եք, որ հանկարծ Ալիևը զանգեր Նիկոլ Փաշինյանին ասեր, որ չպետք է գնա Ծիծեռնակաբերդ: Եթե ՀՀ քաղաքացիները բողոքեին Ծիծեռնակաբերդ Փաշինյանի այցելության դեմ, ոստիկանության ուժերով կճնշվեին, բայց եթե նույնիսկ միջնորդավորված Նիկոլ Փաշինյանին ասեին, որ եթե գնա Ծիծեռնակաբերդ՝ Ալիևը կնեղանա, նույնիսկ պատերազմ կարող է սկսել, ապ նա չէր այցելի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Փաստորեն այս տարի Ալիևը դեռևս չի արգելել Նիկոլ Փաշինյանին այցելել Ծիծեռնակաբերդ: Ես վստահ եմ, որ այն իր վերջին իրավունքն է, որովհետև հաջորդին արդեն հայ ժողովուրդն իրեն թույլ տված չի լինի»:

Մարդիկ այդ օրը եկել էին ոչ միայն նահատակների հիշատակը հավերժացնող Ջահերի երթին մասնակցելու, այլ նաև՝ հայրենիքը փրկելու և դավաճան իշխանությունից ազատվելու խորհրդով

Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաև ջահերով երթին:
«Ես մասնակցել եմ ջահերով երթին իմ տպավորությունն էր, որ այնտեղ չկար թեկուզ մեկ մարդ, որոն ունենար պրոիշխանական, պրոնիկոլական հայացքներ: Մարդիկ այդ օրը եկել էին ոչ միայն նահատակների հիշատակը հավերժացնող Ջահերի երթին մասնակցելու, այլ նաև՝ հայրենիքը փրկելու և դավաճան իշխանությունից ազատվելու խորհրդով: Կարծում եմ, որ տեսանյութը, լուսանկարները նայող ինչ-որ մեկը, եթե հասկանում է իր գլխի գալիքը, ապա չի սխալվում: Որովհետև այդքան մարդ, որ հավաքվել էր և այն էներգետիկան, որ կա այդ երթի ընթացքում Երևանի փոխողցներում, առաջիկա օրերին այն ակնհայտորեն բազմապատկվելու է»:

Նախկին կոչվածի ամենակուրիոզ, ամենբացասական ներկայացուցիչներն այսօր Նիկոլ Փաշինյանի իշխաության անդամներն են

Վերլուծելով օրվա քաղաքական գործընթացները՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն ասաց. ««Նախկիններ» ձևակերպումն անմիտ ձևակերպում է, որը մտցված է Նիկոլ Փաշինյանի կողմից, քանի որ  նախկին կոչվածի ամենակուրիոզ, ամենբացասական ներկայացուցիչներն այսօր Նիկոլ Փաշինյանի իշխաության անդամներն են: Նախկինների հետ ասոցացվում է կոռուպցին, ամենաթողությունը, էն մարդիկ, որոնք նախկինում դրանով զբաղվել են, դրանք հիմա Նիկոլ Փաշինյանի թիմում են, այսինքը նախկիններից ազատվելու համար պետք է Փաշինյանին հեռացնել իշխանությունից:

Այսօրվա պայքարը այս կամ այն ուժի պայքար չէ, այն հայ մարդու պայքարն է, որը պետք է աշխարհագրորեն կազմկերպվի նույն վայրում: Եթե ջահերով երթ է հրավիրվում Հանրապետության հարապարակում, ապա բոլորս հավաքվում ենք նույն վայրում: Բայց յուրաքանչյուր մարդ ինքն իր պայքարի տերն է: Նպատակը մեկն է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին, ամենամեծ թալանչին,ամենամեծ ձախողումները բերած մարդը չպետք է ղեկավարի երկիրը, պետք է վռնդվի: Այսօր մենք գնում ենք այդ օրակարքով: Խնդիրը լուծելուց հետո, թե ի՞նչ ընտրություններ տեղի կունենան, ո՞վ կընտրվի, խորհրդարանում ինչ ձևաչափ կհաստատվի ընտրությունների արդյունքներից հետ, դրանով էլ կորոշվի հետագա անելիքը:

Ժամանակավոր կառավարությունը որը կձևավորվի, ես  անձամբ չէի ցանկանա նրանում տեսնել նախկինում բարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց, որպեսզի այն ապահովի հավասար մրցակցային միջավայր, ապահովի նորմալ ժողովրդավարական ընտրություններ, ով ինչքան թվեր կստանա, ըստ դրա իշխանության համակարգում իր դերը կնշմարվի: Որպեսզի մարդիկ հասկանան, որ կատարվողը նախկին ղեկավարությանը  իշխանության բերելու խնդիրը չի լուծում: Այս պահի խնդիրը երեք գլխանի դեվին մեր աղբյուրի վրայից հեռացնելն է: Դրանից հետո նոր մեր կյանքը կվերադառնա բնականոն զարգացումների հուն: Դրա համար այս պահին ոչ թե մեկս մյուսի պետք է կոչ անի միանալ, այլ յուրաքանչյուրն իր օրակարգով դուս են գալիս աշխարհագրորեն նույն վայրում, այն կհայտարարվի Ազտության հրապարակը՝ կհավաքվենք այնտեղ, կհայտարարվի Հանրապետության հարպարակը՝ կհավաքվենք այնտեղ և երբ պետք եղավ, ապա բոլորը պետք է թողնեն դաս ու գործ միանան պայքարին, որը կարճ է տևելու, քանի որ այս իշխանությունը մի հոգու, մի մազից կախված իշխանություն է: Եթե աշխատողն, ուսանողը վախենում է, ուրեմն վախենում է ամենավախկոտ մարդուց»:

Եթե ոստիկանները ծառայելու են Նիկոլկ Փաշինյանին, ապա այն նշանակում է, որ իրենք իրենց դնելու են շատ վատ վիճակի մեջ

Օրերս Ոստիկանության պետը հայտարարել էր, որ եթե 5 հազարից պակաս մարդ հավաքվեց բողոքի ակցիաներին, ապա միջոցներ են կիրառելու:

Հայտարարության առքիվ Էդգար Ղազարյանն ասաց. «Երբ որ մենք ԲՈւՀ-երով քայլերթ էինք անում և ոստիկանության մոտով էինք անցնում, դիմել եմ ոստիկաններին՝ ասլեվ, որ իրենք մեղք չունեն, որ իրենց ղեկավարում է Փաշինյանը, որը հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է: Ընդ որում իրենց ղեկավար է դարձել մի մարդ, որը որոշ ժամանակ առաջ հանցագործություն էր անում , իսկ ոստիկանությունը նրա նկատմամբ միջոցներ էր ձեռնարկում: Դա չի նշանակում, որ նա ինչ հրաման տա պետք է կատարեն:  Ոստիկանները պետք է կատարեն միայն օրինական հրամաններ: Եթե նրան ասում են՝ գնա այս մարդուն բերման ենթարկի, ապա նա պետք է իմանա օրենքով բերման ենթարկելու ենթակաների շրջանակի սահմանափակումը, որն ամրագրված է Ոստիկանության մասին, հավաքների ազատության մասին օերենքներով է: Մենք իրենց կոչ ենք արել, որ զգույշ լինեն իրենք իրենց գլխի հետ չխաղան, մենք իրենցից ավել բան չենք ակնկալում բացի օրենքների հարգումը: Եթե նարնք իրենց կոնկերտ քայլերով պետք է ծառայեն ոչ թե իրենց կոչումներին, արժանապատվությանը, այլ կոնկերտ մարդու՝ Նիկոլկ Փաշինյանին, ապա այն նշանակում է, որ իրենք իրենց դնելու են շատ վատ վիճակի մեջ: Այս իշխանությունը հավերժ չէ, նրանց հեռացնելուց հետո ոստիկանները պետք է մտածեն չէ՞, թե ինչ են անելու»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}