Իոաննիսյանը հաղորդում կներկայացնի լրագրողների նկատմամբ ՊՊԾ-ի՝ բռնի գործողությունների դեպքով
Իրավունք
12:08 02/05/2022
Հայաստան

Իոաննիսյանը հաղորդում կներկայացնի լրագրողների նկատմամբ ՊՊԾ-ի՝ բռնի գործողությունների դեպքով

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.

«Պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայողների կողմից Բաղրամյան-Պռոշյանն խաչմերուկում լրագրողների նկատմամբ բռնությամբ զուգորդվող օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքը հատում է քրեական օրենսգրքի մի շարք արգելքների սահմանը:

Այս դեպքով «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստում, քիչ անց կուղարկենք դատախազություն: Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս):

Հ.Գ. Եթե անցյալ տարվա օգոստոսին ԱԺ-ում լրագրողներ քաքշած նույն ծառայության աշխատակիցները պատասխանատվության կանչվեին, ապա այսօրվա դեպքը, հավանաբար, տեղի չէր ունենա»։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ գեներալ Սարգիս Հովհաննիսյանը հարձակվել էր MediaHub-ի լրագրողի ու օպերատորի վրա։  Բացի ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ ուժ կիրառելուց, Սարգիս Հովհաննիսյանը սպառնացել է ակցիայի մասնակիցներին։ «Քեզ խելոք պահի, բերանդ...»,-ասել է Հովհաննիսյանը ակցիայի մասնակիցներից մեկին, ով փորձում էր սթափեցնել ՊՊԾ քացի տված պետին։

Placeholder
Իոաննիսյանը հաղորդում կներկայացնի լրագրողների նկատմամբ ՊՊԾ-ի՝ բռնի գործողությունների դեպքով