«Մեզ համար անկլավների հարցի լուծման տարբերակն այն է, որ Հայաստանինը մնա Ադրբեջանին, իսկ ադրբեջանականը՝ Հայաստանին»
«Հասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու: Ընդդիմությունը, կարելի է ասել, շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որն իրկանության հետ մեծ աղերս չունի»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։:
Նրա խոսքով՝ մինչ այսօր անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավներ կան միմյանց տարածքում:
«Մեզ համար անկլավների հարցի լուծման հնարավոր տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավները մնան Ադրբեջանին, իսկ ադրբեջանական անկլավները, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում, մնան Հայաստանին»,-հայտարարեց Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին