«Թուրք ասկյարները տանում են հայ երիտասարդներին». ոստիկանների գործողություններն՝ ըստ քաղաքացիների
Վաղ առավոտից մայրաքաղաքում սկսվել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ։ Մասնավորապես,քաղաքացիներն աղբամաններով փակել են Փափազյան-Քոչար խաչմերուկը։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան»։
Որոշ վարորղներ հորդորեցին բացել ճանապարհը, սակայն ակցիայի մասնակցիներն ասաց, որ այս պայքարը նաև իրենց երեխաների համար է։
Փողոցներից մեկում էլ ոստիկանները մոտեցան մայթում կանգնած մի խումբ երիտասարդների և առանց լսելու նրանց՝ սկսեցին բերման ենթարկել։ «Մարդիկ կանգնած են, ինչ եք անում»,- ասաց քաղաքացիները, սակայն ոստիկանները առանց լսելու երիտասարդներին մտցրեցին ոստիկանական մեքենա։
Ի դեպ ոստիկաններից մեկը վազեց երիտասարդներից մեկի հետևից և չկարողանալով միայնակ նրան բերման ենթարկել սկսեց գոռալով օգնության կանչել ոստիկաններին. «Արեք ստեղ արա, դավայ, վերցրեցինք»։ Տվյալ ոստիկանը ճանապարհին հանդիպած տղաներին անմիջապես բերման էր ենթարկում։ «Ով կա ստեղ»,- ասում է նա ու հորդորում երիտասարդներին մտցնել գազելների մեջ։
«Թուրք ասկյարները տանում են հայ երիտասարդներին, ուրիշ մեկնաբանություն չկա, ամոթ ձեզ»,- ոստիկանների գործողությունն այսպես որակեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացին էլ նկատեց՝ մի ամբողջ ավոտբուսով զորք են բերում, որ ընդամենը մեկ-երկու երիտասարդի բռնեն։ «Վաղը, որ ձեր երեխաները թուրքի տակ պառկեն, այդ ժամանակ կհասկանաք, թե ինչ է հայրենիքը»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Երբ ոստիկանները ավտոբուսով հեռացան, նրանց հետևից քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Ապրեք թուրք ասկյարներ»,«Պարգևավճարը՝ միլիոն»։