Իմ ասածն ունեցել է կոնկրետ հասցեներ, այն երբեք չի վերաբերում Հայաստանի պարզ քաղաքացուն. Սաղաթելյան
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեկնաբանեց իր երեկվա «ով մեր հետ չի, ինքը Նիկոլ ա» արտահայտությունը։
«Իմ ասածն ունեցել է կոնկրետ հասցեներ, այն երբեք չի վերաբերում Հայաստանի պարզ քաղաքացուն։ Դա վերաբերում է այն ուժերին, ովքեր փորձում են պառակտել, նսեմացնել, հիասթափեցնել մեր հասարակությանը։ Ու ես կրկին ասում եմ՝ այն ուժերը, ովքեր իրենց համարում են ընդդիմություն, բայց փորձում են պառակտել, իրենց քայլերով ու գործողություններով հիասթափեցնել մեր ժողովրդին, այո, իրենք Նիկոլ են, իրենք փորձում են այդ քայլերով այնպես անել, որ ժողովուրդը չհաջողի»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ հրապարակի հարթակն իրենց հարթակը չէ, որևէ կուսակցական հարթակ չէ. «Ես չեմ ասում՝ մեզ միացեք, այլ միացեք այս հրապարակում գտնվող ժողովրդին։ Բայց եթե դուք ձեզ համարում եք ընդդիմություն, բայց որևէ բան չեք անում, փորձում եք լուրեր տարածել՝ երրորդ ուժ, չորրորդ ուժ, ուրեմն դուք նիկոլ եք, հիմա էլ եմ դա ասում։ Բայց դա երբեք չի վերաբերում Հայաստանի այն քաղաքացիներին, այսինքն՝ անհատների մասին չի։ Դա կազմակերպված ուժերին կամ խմբերին է վերաբերվում։ Այս հարթակը բոլորինն է, բայց ով, ինչ-որ պատճառաբանությամբ փորձում է պառակտել, նպաստում է, որ Նիկոլը մեկ օր ավելի մնալ իշխանության, հետևաբար ինչ ասել եմ, վերաբերում է այդ մարդկանց»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքերն ուրախացել էին, որ հայ վրիժառուն Երևանում հարձակման է ենթարկվում հայ ոստիկանի կողմից. Սաղաթելյան
- «Ով մեր հետ չի, ինքը Նիկոլ ա»․ Իշխան Սաղաթելյան