Կառավարությունը հերթական՝ 22.6 մլն եվրո վարկը ստացավ դպրոց ու մանկապարտեզ կառուցելու համար
«Այս պահին Սյունիքում է գտնվում է ԿԳՄՍ, ՏԿԵ նախարարությունների և Քաղաքաշինության կոմիտեի համատեղ աշխատանքային խումբը, որը 7 խոշորացված համայնքների 51 բնակավայրում կրթահամալիրների ստեղծման հետ կապված տեղազննության աշխատանքներ է կատարում»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նախարարը զեկուցեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրվելիք ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը, որը կազմում է 22 600 000 եվրո:
Դումանյանի խոսքով՝ Կապան խոշորացված համայնքի 13 կրթահամալիրի կառուցման նպատակով նախագծա-նախահաշվային փաստաթղթերն ավարտին հասցնելու համար կնքված են պայմանագրեր:
Նա հայտեց, որ մյուս մարզերում նույնպես սկսված են այդ ուղղությամբ աշխատանքները:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ հավելեց, որ հանրապետության մասշտաբով նախագծման փուլում է 40 դպրոց, մեկնարկած շինարարական աշխատանքները 78-ն են, և 37-ը կավարտվի 2022 թվականին:
Նրա խոսքով՝ նախագծման փուլում է 23-ը, մեկնարկած շինարարակական աշխատանքների՝ 88-ը, և 58-ը կավարտվեն 2022 թվականին:
«2022 թվականին ստացվել է սուբվենցիոն 178 հայտ, որոնք այս պահին քննարկման փուլում են. այս պահին առնվազն 38-ը ամբողջական նոր մանկապարտեզների կառուցման հայտ է»,-հայտնեց Համբարձում Մաթևոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- 10 %-ից բարձր շահութաբերությամբ հանքարդյունաբերական ընկերությունների համար ռոյալթիները բարձրացան
- Ի՞նչն է կասկածելի, ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել, կառավարությունն էլ շնորհակալությամբ ընդունել է. Փաշինյանը՝ ԶՊՄ կոմբինատի 25 %-ի մասին
- Դժվա՞ր է այդ թիվը պարզել, 10 րոպե է պարզում եք, թե ինչքան է գումարը,4 տարբեր թվեր եք ասում. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր իրականացրեց պետական մակարդակով կիրառվող նոր ռիսկային մեխանիզմով մեկ անձից հերթական գնումը
- Կառավարությունն այսօր գերակա շահ կճանաչի և կօտարի Ագարակ, Աղձք համայնքների բնակիչների 2000 հողամաս