Տնտեսություն 12:57 07/05/2022 Հայաստան

Սյունիքի մարզի զբոսաշրջային որոշ ուղղություններ վտանգված են

Սյունիքի մարզը Հայաստանի լավագույն զբոսաշրջային վայրերից է, քանի որ հարուստ է անտառներով, լեռներով, պատմամշակութային արժեքներով, բնության հուշարձաններով և , իհարկե բուժիչ ջրաղբյուրներով։ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զգալի մասը գտնվում է հենց այս մարզում։ Սակայն այժմ, մարզի զբոսաշրջային նախկինում ակտիվ ուղղությունները, հիմա արդեն չեն օգտագործվում։ Այս մասին  Panorama.am-ին զրույցում տեղեկացրեց «Զբոսավարներ հարավից» ՀԿ համահիմնադիր, զբոսավար Դավիթ Հակոբյանը։Նրա խոսքով՝ օրինակ՝  Կապանում մի քանի ուղղություններ արդեն նպատակահարմար չէ օգտագործել արտագնա տուրիզմի օպերատորների համար։

«Կապիտուլացիոն պայմանագրի ստորագրումից հետո, երբ թուրքերը մոտեցան մեր սահմանին, իրավիճակը փոխվել է։ Օրերս մեր գործընկերներից մեկը իր զբոսաշրջիկի հետ միասին չի կարողացել Մեղրիից Ծավով վերադառնալ Կապան, քանի որ ռուս սահմանապահ ծառայությունը արգել է ՝ պատճառաբանելով, որ պետք է հատուկ թուլտվություն՝ անցաթուղթ։ Զբոսաշրջիկը ԱՄՆ-ից էր։ Արդյունքում՝ քաշքշուկներից խուսափելու համար, նրանք վերադարձել են Քաջարանի ճանապարհով։ Բայց ներքին տուրիզմի համար այդ նույն խոչընդոտը չկա»,- ասաց Հակոբյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ պատերազմից հետո զբոսաշրջային որոշ ուղղություններ վտանգված են։ Մասնավորապես, Սոսու պուրակի շրջանում, որն այս պահին խիստ սահմանամերձ գոտի է համարվում։

«Կապան-Գորիս ճանապահի 24 կմ հատվածը, որը  հանձնված է թշնամուն, այնտեղ նույնպես կա զբոսաշրջային ուղղություն , օրինակ ՝ Բարձրավան գյուղից Նորավանք տանող ուղղությունը, որն այս պահին հնարավոր չէ գնալ, միչև նոր ճանապարհի կառուցումը»,- հավելեց զբոսավարը։

Դավիթ Հակոբյանի խորին համոզմամբ՝ Սյունիքում զբոսաշրջությամբ զբաղվող տնտեսվարողների համար պետական աջակցություն է անհրաժեշտ։ Նրա գնահատմամբ՝ պետք է մշակել և վարել  հատուկ քաղաքականություն, թեև Հակոբյանը ներկա իշխանությունների հետ   հույսեր չի կապում։

«Ի՞նչ պետք է անեն։ Այսօրվա իշխանությունը ,եթե այն տարածքները , որոնք հանձնված են թշնամուն անվանում է Ադրբեջան, բնականաբար ոչինչ չի անի։ Միգուցե հաջորդ իշխանությունները կվարեն ավելի ազգային և պետական ճիշտ քաղաքականուն։ Այստեղ միայն զբոսաշրջության հարցը չէ, այստեղ ազգային անվտանգության խնդիր կա, կենսական տարածքի կորստի հարց է։ Կոնտրետ մեր պետության համար դրանք կենսական նշանակության տարածքներ էին, որոնք,  կարևոր  ճանապարհներ ունենալուց զատ, երկրի անվտնագույթունն էին ապահովում։ Տեղի իշխանությունները շատ քիչ բան կարող են անել,եթե չլինի պետական քաղաքականություն ընդհանուր Հայաստանում»,- նշեց սյունեցի զբոսավարը։

Մինչ պատերազմն էլ, մարզի զբոսաշրջության ոլորտին համավարակն արդեն արտագնա տուրիզի մասով վնաս հասցրել էր։ Թեև, ինչպես նշեց  Դավիթ Հակոբյանը, համավարակը,  ներգնա տուրիզմը համավարակի պայմաններում աճեց։

«Մի քանի 100 հազար հայաստանցիները, որոնք հնարավորություն չունեցան Հայաստանից դուրս ճամփորդելու, նրանք իրենց հանգիստը կազմակերպեցին երկրի ներսում, այդ թվում՝ Սյունիքում։  Կապանում և Մեղրիում արշավական ակումբները մի քանի անգամ ավելի շատ տուրեր իրականացրեցին ,քան նախկինում։ Բայց պատերազմից հետո որոշակիորեն նվազեց այցելուների հոսքը դեպի Սյունիք, սակայն ոչ թե հետաքրքրությունը նվազեց, այլ անվտանգության առնչվող խնդիրների պատճառով։ Այժմ զբոսաշրջային գործակալություններն իրենց տուրերը կազմակերպում են հիմնականում մինչև Տաթև։ Զբոսաշրջիկների  այն քանակությունը, որը գալիս էր 3-4 տարի առաջ ,հիմա էլ մինչև Տաթև գալիս են, ոչ ամբողջ քանակով, բայց գալիս են»,- ասաց «Զբոսավարներ հարավից» ՀԿ համահիմնադիրը՝ հույս հայտնելով, որ Սյունիքի զբոսաշրջային հնարավորությունները ամբողջ ծավալով մի օր նորից կօգտագործվեն։

Լուսանկարները տրամադրել է Դավիթ Հակոբյանը։

Սոսու պուրակը` Ն Հանդ գյուղ․ Սյունիքի մարզ

Ծակ Քարի լիճ, Սյունիքի մարզ

 

Ճակատեն գյուղ, Սյունիքի մարզ



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}