Քաղաքական 20:29 15/05/2022 Հայաստան

Երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի միջոցով հակահայկական ծրագրեր իրականցնողները. Սաղաթելյան

««Դիմադրություն» շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը։ Առնվազն հանրային դաշտում իշխանությունը սկսել է քողարկել իր իրական նպատակները, փորձում է կեղծել իրականությունը և չունի համարձակություն ասելու այն, ինչին տանում են այս երկիրը։ Սա մեր հաջողությունն է և ժողովրդի ուժը»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ թվարկելով այս օրերին ձեռք բերած հաջողությունները։

Նրա խոսքով՝ երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի միջոցով երկրում հակահայկական ծրագրեր իրականցնողները, իսկ դաշնակիցների ու գործընկերների համար ակնհայտ է դառնում, որ Նիկոլը կորցրել է իր լեգիտիմությունը և նրա հետ այլևս որևէ բան պայմանավորվելն անիմաստ է։ «Բոլոր նրանք, որոնք դեռ սա չեն հասկացել, ապա առաջին օրերին կհասկանան»,- ասաց նա։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ շարժումն ակնհայտ է դարձրել, որ երկրում ձևավորվել է այս իշխանությունների հեռացման հանրային պահանջ. անցնող օրերի իրենց գործունեությունը և հանրային արձագանքը դրա վառ վկայությունն է:

«Այս ձեռքբերումներն արել ենք անցած օրերին համատեղ աշխատանքով, բայց սա բավարար չէ, այս ձեռքբերումները անշրջելի դարձնելու համար պետք է լուծենք գլխավոր խնդիրը՝ հեռացնենք այս դավաճան իշխանությանը:

Նաև ուզում եմ մեկ հայտարարություն անել։ Ես հատուկ զգուշացնում եմ Նիկոլին սպասարկող և այս իշխանության հենարան օլիգարխներին՝ դրանց անունները ձեզ հայտնի են։ Ուշքի եկեք Նիկոլին պաշտպան, Նիկոլին ֆինանսավորող օլիգարխներ։ Դուք դեռ ուղղվելու շանս ունեք, միացեք ժողովրդին և նրա պայքարին, դադարեցրեք ֆինանսավորել ֆեյքերի ֆաբրիկաները և ձեր գործունեությամբ նպաստել, որ այս իշխանությունը մեկ օր ավելի մնա։ Վստահեցնում եմ, որ այս իշխանությունը հեռացվելու է, իսկ եթե դուք խելքի չգաք՝ հատ-հատ պատասխան եք տալու»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունն աղետաբեր է Արցախի և հայության համար, ուստի պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը պետք է հեռանա, այն չի կարող խաղաղություն ապահովել։
«Ի՞նչ իշխանություն է մեզ պետք։ Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, կապահովի երկրի սահմանների  պաշտպանությունն ու անձեռնմխելիությունը, կիրագործի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ, արդար, բարեկեցիկ և անվտանգ երկիր։ Հայ ժողովրդին պետք է այդպիսի իշխանությունը»,- ասաց նա։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ պետք է վերջ դրվի պոպուլիզմին, ստին, պարտվողականությանը, այսինքն՝ քաոսին այլընտրանք առաջարկող իշխանություն է պետք, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար։ Պետք է այնպիսի իշխանություն, որ կհամադրի փորձը և երիտասարդությունը, կհրաժարվի անպատասխանտվությունից և կգնա իրական բարեփոխումների։

«Այդ իշխանության նպատակը պետք է լինի ոչ միայն ժողովրդին դուր գալը, այլ ժողովրդի համար աշխատելը, իսկ այս պոպուլիզմները հեռու են դրանից։ Պոպուլիզմը քանդում է երկիրը, դա հանրահայտ ճշմարտություն է։ Օրվա իշխանությունն ունի մեկ նպատակ՝ մտածում է բացառապես իր աթոռի և վարկանիշի մասին։ Ցանկացած պոպուլիստ իշխանություն երկիրը քանդելուն զուգահեռ փորձում է հաստատել բռնատիրություն, որ իր իշխանությունը պահի։ Հայաստանում մեկ մարդու իշխանություն չի լինելու, պոպուլիստները վռնդվելու են»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ ներկայիս իշխանությանը հեռացնելուց հետո Հայաստանում կձևավորվի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը երկիրը կտոր-կտոր հանձնելու Նիկոլի մտադրությանը կհակադրի Հայաստանը ոլորտ առ ոլորտ վերականգնելու քաղաքականությունը։

Դրա համար, ըստ Իշխան Սաղաթելյանի, առաջին հերթին պետք է համերաշխություն, կայունություն և անվտանգություն։

«Պետք է վերականգնենք մեր ներքին միասնությունը։ Հանդարտ ու գրագետ աշխատանքով կառուցենք ուժեղ Հայաստան: Ուժեղ ու կայացած պետության երեք հիմնասյուներն են՝ տնտեսությունը, բանակը և արտաքին քաղաքականությունը։

Տեսեք, թե Հայաստանում ովքեր են այդ ոլորտները ղեկավարում և կհասկանաք, թե ինչի ենք այս իրավիճակում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա թվարկեց այն քայլերը, որոնք պետք է իրականացնեն իշխանություններին հեռացնելուց հետո։

«Պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերականգնում՝

- Սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն՝ մրցունակ ու առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն,

- Կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն՝ մարտունակ, սպառազինություններով հագեցած  զինված ուժեր, այդ բանակը պետք է լինի ոչ միայն պաշտպանողական, այլ հարկ եղած դեպքում նաև հարձակողական բանակ,

- Մուրացիկ դիվանագիտության փոխարեն պետք է ունենանք ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով, Արցախի ու Հայաստանի շահերը սպասարկող օրակարգով։

Մենք դա կարող ենք անել, դա անելու ենք միասին։ Ծրագրերը կան, ամեն օր ներկայացնելու ենք մեր ծրագրերը։ Ովքեր ասում են, թե ընդդիմությունը «Նիկոլ, դավաճան» ասելուց բացի ծրագիր չունի, ապա նրանք կամ կույր են, կամ ականջ չունեն։ Այդ ծրագրերը կան, բայց սա մեր նախընտրական պայքարի հարթակը չէ, մենք ներկայացնում ենք հիմնական ուղղությունները, սկզբունքները, որ մեր քաղաքացիները տեսնեն, հավատան, վստահեն, որ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը կա, և՛ թիմը կա»,- հայտարարեց Ւշխան Սաղաթելյանը։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}