Զոհված զինվորների ծնողները հենց շրջափակել են զինվորական քննչական գլխավոր վարչության բոլոր մուտքերը․ Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Հենց նոր ՀՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունը որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին։
Զոհված զինվորների ծնողները հենց այս պահին շրջափակել են զինվորական քննչական գլխավոր վարչության բոլոր մուտքերը, որպեսզի չկարողանան Արթուր Գալեյանին տանել։
Իսկ Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ազատ արձակվեց։
Անթույլատրելի է ծնողներին միայնակ թողնելը»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին