Իրավունք 20:59 20/05/2022 Հայաստան

Կոչ՝ կասկածի տակ առնել ՀՀ քաղաքացուն անպաշտպան թողած «իրավապաշտպանների» աշխատանքը

Ստորագրագրահավաք է սկսվել՝ Հայաստանում գործող իրավապաշտպան որոշ կազմակերպությունների դեմ։ Քաղաքացիները կասկածի տակ են դնում «իրավապաշտպանների» աշխատանքը։

«Հայաստանում իրավապաշտպանության անվան տակ գործող մի շարք կազմակերպություններ 2018թ․ ժողովրդավարության անվան տակ տեղի ունեցած հեղափոխությունից հետո հրապարակավ բացահայտեցին, որ իրենք քաղաքական թիմի շահեր են սպասարկում, խտրական մոտեցում ունեն Հայաստանի քաղաքացիների հանդեպ և պատրաստ են ոտնահարել նրանց իրավունքները՝ ստանձնելով ոչ թե իրավապաշտպանի, այլ իշխանապաշտպանի դեր՝ նպաստելով պետական կառույցների՝ ժողովրդավարության հիմքի քայքայմանը։ Իրավապաշտպանության անվան տակ գործելով՝ ուրանում են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Ասվածի հիմնավորումն է, որ նրանք չեն արձագանքել, շրջանցել, արհամարհել են, հաճախ արդարացրել 2018-2022թթ․ ընթացքում տեղի ունեցած այն այն ամենը, ինչը կապված է իշխանությա՛ն հակաժողովրդավարական քայլերի և մարդու իրավունքների ոտնահարումների հետ․

Վարչապետի գերլիազորություններից (սուպերվարչապետություն) չհրաժարվելը, ինչի խոստումով նա եկել էր իշխանության։ Իրավապահ մարմիններին անսահման վերահսկողության տակ պահելով՝ վարչապետը դա ծառայեցրել է իր քմահաճույքներին։
Իշխանությանը ոչ հաճո անձանց վարչապետի հանրային հրամանով ապօրինի ձերբակալելու՝ «Ասֆալտին փռելու» գործողությունը։

Haynews.am լրատվական կայքի խմբագրի Մհեր Եղիազարյանի մահը հացադուլի հետևանքով։ Նա այդ քայլին գնացել էր, քանի որ չէր ընդունել իր դեմ հարուցված քրեական մեղադրանքը։
Իշխանության կողմից հանրությանը սև ու սպիտակների, ներկաների ու նախկինների բաժանելը, ՀՀ քաղաքացիներին քաղաքական հայացքների համար խտրականության ենթարկելը, նրանց դեմ ատելության քարոզը՝ ընդհուպ մինչև Ադոլֆ Հիտլերի բառապաշարի գործածումը՝ քաղաքական ուժերին «բացիլ» կոչելով։

Երկրի վարչապետի հրամանով Ազգային ժողովը շրջափակելը։
Երկրի վարչապետի կոչով դատարանները շրջափակելը, ցուցումներին չենթարկվող դատավորների հասցեին նրա կողմից հանրային ատելության քարոզը՝ «վնգստացող դատավորներ», «կորոնավիրուսային դատարաններ», «պատերի տակ տեր են փնտրում» բնորոշումներով։
Սահամանադրական դատարանի այդժամ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված շինծու քրեական գործը, որի շրջանակում նաև գործ էին հարուցում Թովմասյանի հոր և դստեր դեմ՝ ԱԱԾ-ին ուղարկելով նրանց տուն։ Իսկ վարչապետը խախտել է Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը՝ իր Ֆեյսբուքի էջում հրապարակելով նախաքննության մարմինների

հաղորդագրությունը, որը պնդում էր, թե Թովմասյանը մեղավոր է։  
Դատավոր Ալեքսանդր Արզումանյանի դեմ արշավն, այն բանի համար, որ նա գործադիր իշխանության սրտով որոշում չէր կայացրել։ Դատավորի դեմ որևէ գործ չէին կարողացել հարուցել ու մտել էին նրա գիտական աշխատանքների մեջ՝ հանրայնորեն նրան շինծու մեղադրելով պլագիատի մեջ։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործն այն բանի համար, որ նա գործադիրի սրտով որոշում չէր կայացրել։

Առողջապահության այդժամ նախարար Արսեն Թորոսյանի հրապարակավ հրաժարումը կատարել զրպարտության համար ներողություն խնդրելու՝ դատարանի վճիռը։
Վարչապետի մամուլի նախկին խոսնակ Մանե Գևորգյանի, Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի զրպարտությունները, որոնք ապացուցվեցին դատարանում։
Բացահայտումը, որ գործարար, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործը խմբագրում է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանը։ (Հայրապետյանը ևս հետագայում արդարացվեց այդ գործով)։

Ազգային ժողովի քվեարկությամբ սահմանադրական դատարանի երեք դատավորների հեռացումը և դատարանի նախագահին նախագահությունից զրկելը։
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումները, որով բացահայտվեց, որ նրանք վարչապետի հետ համաձայնեցված քրեական գործեր են սարքում։

Yerevan.today լրատվականի գրասենյակ ԱԱԾ-ի ներխուժումը և համակարգիչների ու կրիչների առգրավումը։
5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ շինծու քրեական գործի հարուցումը։

Yerevan.today-ի լրագրող Սյուզի Բադոյանին Ազգային ժողովի հավատարմագրումից զրկելը, նրա միկրոֆոնը իշխող ուժի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից խլելը։
Իշխող կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից լրագրողներին հրապարակավ «վերբալ մարմնավաճառ» անվանելը։ (Հիմնականում դրսից ֆինանսավորվող լրագրողական մի քանի կազմակերպություններ այս առիթով, ամեն դեպքում, տարածեցին սա դատապարտող հայտարարություն, բայց զավեշտալի այս վերապահումով՝ «խիստ քննադատորեն վերաբերվելով հայաստանյան հեռուստաեթերի այսօրվա վիճակին՝ փաստում ենք, որ իշխանությունը երեք տարիների ընթացքում այդպես էլ չիրականացրեց այն «մաքրելու» իր մտադրությունը»)։

Իշխող կուսակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի, Անդրանիկ Քոչարյանի հրաժարումը լրագրողների հարցերին պատասխանելուց՝ շեշտելով, որ այդ լրատվամիջոցների հարցերին չեն պատասխանում։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պահանջը, որ լրագրողները պետք է ոտքի կանգնեն, երբ ինքն անցնում է։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի նկատմամբ Վայոց ձորի օգնականի կողմից ծեծը, որի պատճառով Մխիթարյանը մինչ օրս կոմայի մեջ է։

Խոսքի ազատությունը սահմանափակող օրենքների ընդունումը՝ պաշտոնատար անձանց վիրավորանք հասցնելու վերաբերյալ, այդ հոդվածով մեղադրանքների կոնկրետ դեպքերը։
Սյունիքի համայնքապետերի դեմ շինծու քրեական գործերը։ (Գորիսի քաղաքապետ և թեկնածու Առուշ Առուշյանն այդուհանդերձ հաղթեց քաղաքապետի ընտրություններում՝ գտնվելով անազատության մեջ)։
Կոռուպցիան՝ Ազգային ժողովի պատգամավորներին և կառավարության անդամներին բարձր պարգևավճարներ տալը։ Մեկ անձից կատարվող կասկածելի պետական գնումների դեպքերը։
Ինքնիրավչությունը։ Հեղափոխության պահապաններ անվան տակ գործող խումբը սեփական ուժերով և հայեցողությամբ հաշվեհարդար էր տեսնում այն մարդկանց նկատմամբ, որոնք քննադատում էին գործադիր իշխանությանը։

Նեպոտիզմը՝ վարչապետի եղբայրը իշխող կուսակցության պատգամավոր է, կնոջ եղբայրը իշխող կուսակցության պատգամավոր է։ Ուկրաինայում դեսպանի դուստրը նախագահի խորհրդականն է։
Ադրբեջանի հետ բանակցությունների տապալումը, որը հանգեցրեց 44-օրյա պատերազմի։
Ադրբեջանի վայրագությունները՝ գերիների խոշտանգումներն ու սպանությունները, կանանց բռնաբարությամբ սպանությունները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, Իլհամ Ալիևի կողմից հակահայ արտահայտությունները, այդ թվում՝ միտքը, որ հայերը չպիտի շատանան։ Այս պայմաններում հայ ժողովրդին Ադրբեջանի հետ անվերապահ խաղաղություն պարտադրելը։
Ընտրական քարոզարշավում վարչապետի կողմից մուրճ թափ տալն ու սպառնալը։
Վարչապետի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին՝ հղի կնոջը մահվան ելքով վրաերթի ենթարկելը։

Դիմադրության շարժման հավաքների ընթացքում մահացած մարդուն ոստիկանության կողմից թմրանյութերի գործածման մեջ մեղադրելը։
Դիմադրության շարժման հավաքների մասնակիցներին ապօրինաբար բերման ենթարկելը, ավելին՝ ձերբակալելը, այդ թվում՝ միայնակ մայր Էմմա Սարգսյանին։

Վերը նշված քրեական գործերից որևէ մեկն այդպես էլ չապացուցվեց։

Այս ամենը նկատի ունենալով, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս,մտահոգ մեր և  մեր համաքաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, կոչ ենք անում այս խմբերի և անձանց հանդեպ ունենալ առավելագույն ստուգողական դիրքորոշում»,- նշված է հրապարակման մեջ։

Ավելի մանրամասն կարդալ այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մայիսի 3-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}